ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 785 — Հանձնակատարի պարտականությունները Հանձնակատարը պարտավոր է` 1) անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 787 հոդվածում նշված դեպքերի.
Ամփոփում
Հոդված 785. Հանձնակատարի պարտականությունները Հանձնակատարը պարտավոր է` 1) անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 787 հոդվածում նշված դեպքերի. 2) հանձնարարողի պահանջով նրան հաղորդել հանձնարարության կատարման ընթացքի մասին բոլոր տեղեկությունները. 3) ի կատարումն հանձնարարության` գործարքներից ստացածն անհապաղ հանձնել հանձնարարողին. 4) հանձնարարությունը կատարելուց կամ մինչև դրա կատարելը հանձնարարության պայմանագիրը դադար
Ամբողջ Տեքստ
Հոդված 785. Հանձնակատարի պարտականությունները Հանձնակատարը պարտավոր է` 1) անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 787 հոդվածում նշված դեպքերի. 2) հանձնարարողի պահանջով նրան հաղորդել հանձնարարության կատարման ընթացքի մասին բոլոր տեղեկությունները. 3) ի կատարումն հանձնարարության` գործարքներից ստացածն անհապաղ հանձնել հանձնարարողին. 4) հանձնարարությունը կատարելուց կամ մինչև դրա կատարելը հանձնարարության պայմանագիրը դադարելուց հետո հանձնարարողին անհապաղ վերադարձնել այն լիազորագիրը, որի գործողության ժամկետը չի ավարտվել, և հաշվետվություն ներկայացնել` կցելով համապատասխան փաստաթղթեր, եթե դա պահանջվում է պայմանագրի պայմաններով կամ հանձնարարության բնույթով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
