Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1822 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-182)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 սեպտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 182 | «ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների (ներկայացուցիչ Դ. Գյուրջյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 12-ին: Դիմողները խնդրել են որոշել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 48-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի դրան տրված մեկնաբանության համատեքստում, Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

2. Դիմողների կարծիքով «(...) «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ընտրական հանձնաժողովների որոշումներն ու գործողությունները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտներին և հիմքերը, պարունակում է օրենսդրական բաց կապված դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները և իր դիտորդների/ԶԼՄ ներկայացուցիչների սուբյեկտիվ իրավունքի խախտումները վարչական և դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայության հետ»: Դիմողները նշում են, որ «դիմումատու կազմակերպությունների կանոնադրական նպատակներից բխում է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը, կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ընտրությունների և հանրաքվեի օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը, այլոց իրավունքների որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությունը, այնինչ քննարկվող օրենսդրական բացը հանգեցնում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների դեմ պաշտպանության անհնարինության»: Ըստ դիմողների «Վերոգրյալի հետ մեկտեղ, 48-րդ հոդվածի 3-րդ մասը չի սահմանում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքը վարչական և դատական կարգով բողոքարկել նաև ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողություններն ու անգործությունը նաև այն դեպքերում, երբ դրանք հանգեցրել են կազմակերպության դիտորդների/ԶԼՄ ներկայացուցիչների սուբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների, այնինչ այդ խախտումները այսպես թե այնպես անդրադառնում են հենց կազմակերպության իրավունքներին»:

3. Պատասխանողը, վկայակոչելով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, նշում է, որ « (…) Օրենքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), այսինքն ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկման իրավունքը յուրաքանչյուր դեպքում պետք է պայմանավորված լինի անձի իրավունքի պաշտպանության նպատակով, այլ կերպ ասած բողոքարկման իրավունքը ծագում է, եթե անձը տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն»: Պատասխանողը նշում է, որ դիտորդական առաքելության ինստիտուտի հիմնական գործառույթն է անաչառ դիրքերից ընտրական գործընթացների վերաբերյալ տեղեկությունների հավաքումը և փաստերի արձանագրումը առանց ընտրական գործընթացներին միջամտելու, ուստի դիտորդական առաքելություն իրականացնողը չի կարող բողոքարկել ընտրական հանձնաժողովի իրեն չվերաբերող որոշումները, գործողությունները (անգործությունը) միայն այն հիմնավորմամբ, որ նա ընդհանրապես շահագրգռված է վարչական մարմնի իրավաչափ գործունեության համար: Ըստ պատասխանողի նման մոտեցումը կհակասի դատական պաշտպանության առաքելությանը և այն կդարձնի ինքնանպատակ: Պատասխանողը նշում է, որ «Դիտորդի իրավունքները թվարկված են Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դիտորդի (…) սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) դիտորդին (…) դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 8-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի»: Պատասխանողը նշում է, որ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավասու հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնում են իրենց կողմից հավատարմագրման ներկայացված դիտորդների միջոցով, այսինքն դիտորդի Օրենքով սահմանված իրավունքի խախտումն անմիջականորեն հանգեցնում է հասարակական կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքի խախտմանը, ուստի ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը), որը հանգեցրել է դիտորդի Օրենքով սահմանված իրավունքի խախտման, կարող է բողոքարկվել թե´ դիտորդի կողմից, թե´ վերջինիս հավատարմագրած հասարակական կազմակերպության կողմից, որպիսի պայմաններում է միայն հնարավոր ապահովել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքի լիարժեք իրացումը հասարակական կազմակերպությունների կողմից»:

4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետևում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման ներքոնշյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նշված նորմի հիման վրա Օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Այդ հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Տվյալ դեպքում դիմողները բարձրացրել են, ըստ էության, իրենց բնորոշմամբ «օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների դեմ պաշտպանության անհնարինության» հարցը պայմանավորված, իրենց կարծիքով, օրենսդրական բացով, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողություններն ու անգործությունը վարչական և դատական կարգով բողոքարկելու իրավունքի օրենքով սահմանված չլինելու հարցն այն դեպքերում, երբ դրանք հանգեցրել են կազմակերպության դիտորդների/ԶԼՄ ներկայացուցիչների սուբյեկտիվ ընտրական իրավունքների խախտումների: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան է ներկայացվել անհատական դիմում, որը ենթակա է քննության կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար չափով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողները չեն ներկայացրել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և, ըստ այդմ, Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների լույսի ներքո բավարար փաստարկներ/հիմնավորումներ: Նման պայմաններում դիմողները չեն պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները, ուստի դիմումն ակնհայտ անհիմն է։ 2021 թվականի հունիսի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխան գրության (N 01-709, 23.06.2021թ.) մեջ նշված է, որ « (…) «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները հավատարմագրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ: (…) «Արինա Թելմանի Մեծոյան» տվյալներով անձ` որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ ընդգրկված է www.asparez.am կայքի որպես ԶԼՄ հավատարմագրվելու վերաբերյալ դիմումին կից ներկայացված ցանկում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (…) իրականացրել է վարչական վարույթ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունների դիմում-բողոքի քննության մասին, որում քննության է առնվել Արինա Մեծոյանի կողմից դիտարկված խախտումները և որի արդյունքում կայացվել է N 173-Ա որոշումը»: Սահմանադրական դատարանի դատական կազմի 2021 թվականի ապրիլի 30-ի ՍԴԴԿՈ-30 որոշմամբ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների անհատական դիմումով գործի քննությունը «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի մասով, մերժվել է, քանի որ վերջինս դիմողների նկատմամբ վերջնական դատական ակտով չի կիրառվել: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանում քննության ընդունված դրույթների մասով դիմումում բարձրացված հարցերը դուրս են կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակից, քանի որ խնդրո առարկա վեճի հիմքում ի սկզբանե դրվել են ԶԼՄ ներկայացուցչի կողմից վեր հանված ենթադրյալ խախտումները: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-182

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-182
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել