ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 434-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով)` կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76 հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով կամ 77 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է դատարան:».
2) 3-րդ մասում՝ ա. «վերաբերյալ միջնորդագրի» բառերը հանել, բ. «անց» բառից հետո լրացնել «, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարի անց» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.7-րդ մասերով. «3.1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է անկախ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին: 3.2. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից պահանջել խորհրդատվական զեկույց, եթե այն արդեն չի տրամադրվել անկախ հանձնաժողովին: 3.3. Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են` 1) դատախազը. 2) դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի. 3) անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը: 3.4. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը: 3.5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի: 3.6. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում` 1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ 2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին: 3.7. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, անկախ հանձնաժողով և պատիժը կատարող հիմնարկ».
2) 4-րդ մասում՝ ա. «Պատժից» բառից առաջ լրացնել «Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ» բառերով, բ. «ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ» բառերը հանել: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ին: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. մարտի 21 Երևան ՀՕ-64-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-64-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.06.2017-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.03.29/19(1294) Հոդ.323 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 01.03.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.03.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.06.2017 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 01.03.2017, ՀՕ-64-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-248 01.07.1998, ՀՕ-248 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 մարտի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-64-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
