ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 508 — Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը 1.
Ամփոփում
Հոդված 508. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, 11.2-րդ մասով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, 9.2-րդ մասով նախատեսված պահանջն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝ պատժվում է հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 508. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը 1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, 11.2-րդ մասով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, 9.2-րդ մասով նախատեսված պահանջն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝ պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: (508-րդ հոդվածը խմբ. 12.04.24 ՀՕ-170-Ն, լրաց.
13.11.25 ՀՕ-385-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
