Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Շահութահարկով հարկման բազայի որոշման սկզբունքները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Շահութահարկով հարկման բազայի որոշման սկզբունքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 106. Շահութահարկով հարկման բազայի որոշման սկզբունքները 1. Շահութահարկով հարկման բազան որոշելիս՝ 1) հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե Օրենսգրքի սույն բաժնով և Օրենսգրքի ընդհանուր մասով դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չեն. 2) ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվո

Ամբողջ Տեքստ

Հոդված 106. Շահութահարկով հարկման բազայի որոշման սկզբունքները 1. Շահութահարկով հարկման բազան որոշելիս՝ 1) հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե Օրենսգրքի սույն բաժնով և Օրենսգրքի ընդհանուր մասով դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չեն. 2) ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների և պարտավորությունների, որոնք հաշվի են առնվում վերագնահատված արժեքով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ակտիվները և (կամ) պարտավորությունները համարվում են օրենքով սահմանված կարգով վերագնահատված, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որով սահմանված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով. 3) ձեռք բերված ակտիվների գծով ձեռք բերումից հետո Օրենսգրքի 73-րդ հոդվածին համապատասխան հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշգրտումները (ավելացումները, նվազեցումները) այդ ակտիվների սկզբնական կամ հաշվեկշռային արժեքները չեն փոփոխում. 4) հարկային հսկողության արդյունքում հայտնաբերված՝ ակտիվների պակասորդի մասով հարկման բազայի ավելացում կամ պակասեցում չի կատարվում. 5) հաշվի են առնվում միայն Օրենսգրքով սահմանված պահուստների ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները: (106-րդ հոդվածը փոփ. 06.05.26 ՀՕ-234-Ն ) ( 06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել