Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ԵԿԴ/0779/02/10
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ԵԿԴ/0779/02/10

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0779/02/107 ապրիլի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի` ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համատեղ սեփականություն ճանաչելու, իր բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և կատարված պետական գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սուսաննա Խաչատրյանը պահանջել է Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈւՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ

ԵԿԴ/0779/02/10

դատարանի որոշում

2018թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0779/02/10

Նախագահող դատավոր`

Ա. Հունանյան

Դատավորներ`

Լ. Գրիգորյան

Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ Ու Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Խաչատրյանի ընդդեմ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի` ամուսնության ընթացքում ձեռք

բերված

գույքը

համատեղ

սեփականություն

ճանաչելու,

իր

բաժնի

նկատմամբ

սեփականության իրավունքը ճանաչելու և կատարված պետական գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սուսաննա Խաչատրյանը պահանջել է Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքը և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակն

օրենքի

Ավանեսյանսի

ուժով

ամուսնության

ճանաչել

Սուսաննա

ընթացքում

ձեռք

Խաչատրյանի

բերված

գույք,

և

Վիգեն

Ասլանյան

ճանաչել

Սուսաննա

Խաչատրյանի սեփականության իրավունքը վերոնշյալ անշարժ գույքերի 1/2 բաժինների նկատմամբ, մասնակի անվավեր ճանաչել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանի նկատմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի անվամբ 25.12.2009 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյանի 00018 համարի տակ կատարված գրանցումը, սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյանի 00017 համարի տակ կատարված Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակի գրանցումը և 26.12.2009 թվականին Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքի նկատմամբ 00023 համարի տակ կատարված գրանցումը,

օրենքի

ուժով

ճանաչել

(Արարատ-Ասլանե

հայ-անգլիական

համատեղ

ձեռնարկություն ՍՊԸ-ի բաժնեմասում Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին սեփականության իրավունքով

պատկանող

բաժնեմասը

Ավանեսյանսի ամուսնության

Սուսաննա

Խաչատրյանի

ընթացքում ձեռք բերված գույք և

և

Վիգեն

Ասլանյան

ճանաչել

Սուսաննա

Խաչատրյանի սեփականության իրավունքը (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի բաժնեմասում Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին սեփականության իրավունքով պատկանող 55 տոկոս բաժնեմասի 1/2 բաժնի նկատմամբ։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Խանդանյան) 23.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ

վերաքննիչ

քաղաքացիական

դատարանի

(դատավորներ՝

Ս.

Միքայելյան,

Ն.

Տավարացյան, Ն. Բարսեղյան) 10.07.2014 թվականի որոշմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) 18.09.2015 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Խառատյան, Կ. Հակոբյան, Տ. Նազարյան) 21.04.2016 թվականի որոշմամբ Սուսաննա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ՝ Դատարան) 02.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. (մասնակի անվավեր ճանաչել Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի անվամբ կատարված` Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին

3

բնակարանի, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքի և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակի նկատմամբ սեփականության

իրավունքի

գրանցումները

և

1/2

բաժնեմասով

ճանաչել

Սուսաննա

Խաչատրյանի սեփականության իրավունքը Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանի, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 15-րդ օժանդակ տարածքի և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակի նկատմամբ։ (Մերի թայմ կոնսալթիե ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյանի միջև 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագրով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից ձեռք բերված 51 տոկոս բաժնեմասի 1/2 մասի

նկատմամբ ճանաչել Սուսաննա Խաչատրյանի

սեփականության իրավունքը։ Հայցը՝ մնացած մասով, մերժելե:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.05.2017 թվականի որոշմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Խաչատրյանի ներկայացուցիչը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 199-րդ, 201-րդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Դատարանը

և

Հանրապետության

Վերաքննիչ

դատական

դատարանն

անտեսել

են,

որ

Իրանի

իշխանության

Թեհրանի

ընտանեկան

Իսլամական

դատարանի

273

բաժանմունքի 20.10.2010 թվականի թիվ 0951 վճռով հաստատվել է ամուսնության գրանցման արդյունքում գոյացած գույքային և նյութական իրավունքների դիմաց ամուսնությունից բխող իրավունքների գումարը Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից Սուսաննա Խաչատրյանին վճարելու և այն վերջինիս կողմից ստանալու հանգամանքը: Նշված վճիռը ճանաչվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ուստի այն պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց ու քաղաքացիների համար և ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում:

Ստորադաս դատարաններն անտեսել են, որ վերոնշյալ վճռով ամրագրված 14.06.2010 թվականի համաձայնագրով սահմանված (ամուսնության գրանցման արդյունքում գոյացած գույքային և նյութական իրավունքների դիմաց ամուսնությունից բխող իրավունքների գումարե արտահայտությունը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածով և 197-րդ հոդվածով սահմանված ռեժիմի կիրառմանը, այն է` ընդհանուր համատեղ սեփականության մասնակցին նրան հասանելիք

4

բաժնի

արժեքի

հատուցմամբ

ընդհանուր

գույքում

նրա

սեփականության

իրավունքի

դադարմանը: Այսինքն՝ ամսական 10.000.000 ռիալը, որը Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը երկուսուկես տարի վճարել է Սուսաննա Խաչատրյանին, նույն վճռի համաձայն` վերաբերում է Սուսաննա Խաչատրյանի` ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքում նրա ունեցած մասի դիմաց Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից այդ մասի արժեքը վճարելուն և դրա հիմքով այդ մասի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքը դադարելուն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, օրինական և հիմնավորված համարելով Դատարանի եզրահանգումը, իր հերթին թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի խախտում, քանի որ ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ամուսինների փոխադարձ համաձայնությամբ այլ իրավական ռեժիմ սահմանված լինելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության

պայմաններում,

որով

արդեն

իսկ

լուծվել

է

ամուսինների

համատեղ

սեփականությունը հանդիսացող գույքի հարցը և հաստատված է համարվել, որ Սուսաննա Խաչատրյանը ստացել է ամուսնությունից բխող իրավունքների գումարը, քողարկված կերպով կրկնակի քննության է ենթարկել արդեն իսկ մեկ անգամ լուծված գործը` կասկածի տակ դնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ճանաչված Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի 0951 համարով դատական ակտը, որով և անտեսվել է այդ ակտի պարտադիր բնույթը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 176-րդ հոդվածները, (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի (գե ենթակետը, նույն հոդվածի 4-րդ կետը, 11-րդ հոդվածի 7-րդ կետը, (Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասինե ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Ստորադաս դատարանները հիմք են ընդունել այն հանգամանքը, որ (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մասնակիցներ (Մերի թայմ կոնսալթիե ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև 17.11.2006 թվականին կնքվել է բաժնեմասի օտարման պայմանագիր, որի համաձայն` (Մերի թայմ կոնսալթիե ՍՊԸ-ն Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին է վաճառել (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում ունեցած 51 տոկոս բաժնեմասը: Մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ իրավունքները մինչև այժմ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չեն ստացել: Ավելին, (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ

ձեռնարկություն

կանոնադրության

ՍՊԸ-ի`

համաձայն`

27.04.2007

(Մերի

թայմ

թվականի

փոփոխությամբ

կոնսալթիե

ՍՊԸ-ն

գրանցված

(Արարատ-Ասլանե

հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 51 տոկոս

5

բաժնեմասի սեփականատերն է, իսկ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը` միայն 4 տոկոս բաժնեմասի սեփականատերը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, Դատարանի եզրահանգումն օրինական և հիմնավորված համարելով, խախտել է ինչպես վերը նշված նյութական իրավունքի նորմերի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, քանի որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել (Արարատ-Ասլանե հայ-անգլիական

համատեղ

կանոնադրությունը,

այդ

ձեռնարկություն

թվում`

27.04.2007

ՍՊԸ-ի

թվականի

հիմնադրման

պայմանագիրը,

փոփոխությամբ

գրանցված

կանոնադրությունը` հանգելով Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի 51 տոկոս բաժնեմասը ձեռք բերելու և այն ամուսինների

ընդհանուր

համատեղ

սեփականությունը

հանդիսանալու

մասին

սխալ

հետևության:

Ավելին, Դատարան չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի կողմից վճարում է կատարվել բաժնեմասի դիմաց, ինչպես նաև ապացույց այն մասին, որ (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի հետագա գործունեությանը

(Մերի

թայմ

կոնսալթիե

ՍՊԸ-ն

մասնակից

չի

դարձվել,

որոնցով

կհիմնավորվեր, որ վաճառող ընկերության իրավունքներն իրականում դադարած են: Այսինքն՝ 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագիրը, պայմանավորված դրանից ծագող իրավունքների պետական գրանցում չունենալու հանգամանքով, չի կարող հիմք հանդիսանալ բաժնեմասի նկատմամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի սեփականության իրավունքը ծագած համարելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձի վկայակոչած 14.06.2010 թվականի համաձայնագիրը չի վերաբերում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 մասի նկատմամբ Սուսաննա Խաչատրյանի սեփականության իրավունքից հրաժարվելուն, քանի որ այն արդեն օրենքի ուժով պատկանել է Սուսաննա Խաչատրյանին: Սույն համաձայնագրով կողմերի կամքն ուղղված է եղել ամուսնական կապի հետևանքով ապագայում առաջանալիք կենցաղային բնույթի հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե այն բոլոր իրավունքներին, որոնք օրենքի ուժով արդեն իսկ ամուսիններից որևէ մեկի սեփականությունն են:

Համաձայնագրում վկայակոչվել են առանց իրավական կոնկրետության վերացական արտահայտություններ, ինչի ուժով այն չի կարող գնահատվել որպես սեփականության իրավունքից հրաժարում, քանի որ Սուսաննա Խաչատրյանն օրենքի ուժով արդեն իսկ վիճելի գույքի 1/2 բաժնի սեփականատեր է, այլ ոչ թե դրա նկատմամբ հավակնություն ունեցող անձ: Ամուսինների գույքի ռեժիմը կարող էր սահմանվել ամուսնական պայմանագրով, իսկ սույն գործով

վերացական

համաձայնագիրը,

որում

ընդհանրապես

նշում

չկա

համատեղ

սեփականության ռեժիմը դադարեցնելու մասին, չի կարող դիտվել ամուսնական պայմանագիր:

6

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Ամուսնության պալատ տարածքային բաժնի 26.05.2006 թվականի թիվ ԱԱ 037499 ամուսնության վկայականի համաձայն` Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը և Սուսաննա Խաչատրյանն ամուսնացել են 26.05.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 8):

2) (Մասիսավան Բրենչե ՍՊԸ-ի՝ որպես վաճառողի և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի՝ որպես գնորդի միջև 23.12.2009 թվականին կնքված անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրի համաձայն` (Մասիսավան Բրենչե ՍՊԸ-ն վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Վ. Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, Երևանի Վ. Անտառային փողոցի 127/5 շենքի թիվ 15 օժանդակ տարածքը և Երևանի Վ. Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակը, իսկ գնորդը գնում է այդ անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 35):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 26.12.2009 թվականին տրված թիվ 2562974 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Վերին Անտառային փողոցի 127/5 շենքի թիվ 15 օժանդակ

տարածքը

Ավանեսյանսին:

սեփականության

իրավունքով

պատկանում

է

Վիգեն

Ասլանյան

Գրանցված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010065-16 մատյանի 00023 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 19-21):

4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.12.2009 թվականին տրված թիվ 2562975 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին ավտոտնակը սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին: Գրանցված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-0065-16 մատյանի 00017 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 22-24):

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.12.2009 թվականին տրված թիվ 2562976 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին: Գրանցված է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010065-16 մատյանի 00018 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 25-27):

6) 28.12.1993 թվականին կնքված հիմնադիր պայմանագրի և 30.12.1993 թվականին հաստատված (Արարատ-Ասլանե համատեղ ձեռնարկության կանոնադրության համաձայն՝ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսին է պատկանում ընկերության կանոնադրական կապիտալի 4 տոկոս բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 19-49):

7) (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մասնակիցներ (Մերի թայմ կոնսալթիե ՍՊԸ-ի և Վիգեն Ասլանյանի միջև 17.11.2006 թվականին կնքված բաժնեմասի օտարման պայմանագրի համաձայն` (Մերի թայմ կոնսալթիե ՍՊԸ-ն Վիգեն

7

Ասլանյանին է վաճառել (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում

ունեցած 51 տոկոս բաժնեմասը` 28.359.774 ՀՀ դրամ

անվանական արժեքով (հատոր 1-ին, գ.թ. 30):

8) (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 22.11.2006 թվականի արձանագրության համաձայն՝ ժողովը միաձայն որոշել է (Մերի թայմ կոնսալթիե ՍՊԸ-ին իր դիմումի համաձայն հանել ընկերության մասնակիցների կազմից, օրենքով սահմանված կարգով նրա հետ կատարել վերջնահաշվարկ, ընկերության կանոնադրության մեջ կատարել նրա բաժնեմասի փոխանցման և ընկերությունից դուրս գալու հետ կապված փոփոխությունը (հատոր 1-ին, գ.թ. 28-29):

9) (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի` 27.04.2007 թվականի

փոփոխությամբ

գրանցված

կանոնադրության

համաձայն`

(ՄԵՐԻԹԱՅՄ

ՔՈՆՍԱԼԹՆՍԻ ԼԹԴե-ն (Արարատ-Ասլանե հայ-անգլիական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի 51 տոկոս բաժնեմասի սեփականատերն է, իսկ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը` 4 տոկոս բաժնեմասի սեփականատերը (հատոր 1-ին, գ.թ. 9-18):

10)

Իրանի

ակտերի

և

Իսլամական

կալվածների

Հանրապետության

գրանցման

պետական

Արդարադատության

կազմակերպության

նախարարության

կողմից

07.12.2010

թվականին տրված թիվ 090865 ամուսնալուծության վկայականի համաձայն` ապահարզան տվող Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսը (Խաչատրյան) և ապահարզան տրվող Վիգեն Ասլանյան

Ավանեսյանսն

ամուսնալուծվել

են:

Ամուսնալուծության

պայմանների

և

պայմանավորվածությունների համաձայն՝ օժիտի կամ ծախսերի հոգալու (նաֆաղե) առումով հավակնություններ չկան (հատոր 3-րդ, գ.թ. 11-13):

11) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Այլ պետության դատարանի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները քննության առնելու մասինե 01.04.2016 թվականի որոշման համաձայն` ՀՀ տարածքում ճանաչվել և թույլատրվել է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի 0951 համարով վճիռը։ Որոշմամբ հղում է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության դատական

իշխանության

վճռին,

համաձայն

որի.

((Սեյեդե

Ֆաթեմե

Հոսեյնիի

դատապաշտպանությամբ տիկին Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) հայցն ընդդեմ Հովիկ Բեհբուի դատապաշտպանությամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի, որի հիմքն է 05.03.1383 (20.05.2004 թվական) թվականի համար 3 ամուսնական վկայականը, որը տրվել է Հայաստանի հյուպատոսարանից, հենվելով քաղաքացիական օրենքի համար 1133 հոդվածին` դատարանը արձակում է համատեղ կյանքի անհնարինության հետևյալ վճիռը և հայտարարում է, որ կինն օժիտ չունի, բայց դատարանից դուրս կայացած համաձայնությամբ տղամարդը կնոջն է

վճարել

(հատկացրել)

ապրուստի

համար

անհրաժեշտ

և

ամուսնությունից

բխող

իրավունքների գումարը։ Օժիտի կամ ծախսերի հոգալու (նաֆաղե) առումով հավակնություններ չկան, համատեղ կյանքից երեխա չունեն։ Բաժանման կրոնական կարգը կատարված է։ Թեհրանի

դատական

կազմակերպության

իշխանություն,

14.06.2010

անշարժ

թվականի

թիվ

գույքի

և

փաստաթղթերի

139818

փաստաթղթի

գրանցման

(այսուհետ

նաև`

Համաձայնագիր) համաձայն` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսը (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը, ներկա գտնվելով Թեհրանի համար 19 պաշտոնական նոտարական

8

գրասենյակում և ներկայանալով համախորհուրդ, պայմանավորվել են հետևյալի մասին. (...3. Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը համաձայնեց երկու և կես տարվա ժամկետով ամսական 10.000.000

ռիալ

Հայաստանում,

վճարել

կնոջը`

Անգլիայում

և

Սուսաննա

Իրանում

Ասլանյան

գրանցված

Ավանեսյանսին

(Խաչատրյան)

քրիստոնեական

պաշտոնական

ամուսնության կապի արդյունքում գոյացած պարտավորությունների և ընթացիկ ծախսերի համար, և տիկինը, ընդունելով վերոնշյալ պայմանները` ստորագրում է սույն փաստաթուղթը` հայտարարելով, որ իր բոլոր նյութական ստանալիքները, որոնք բխում են ամուսնական կապի արդյունքում ունեցած բոլոր տեսակի հավակնություններից, հայտարարում է, որ ապագայում ևս իր կողմից որևէ կարգի հավակնություն չի հնչելու, պարոնն իր հերթին, որպես գումարի վճարման

երաշխիք`

ստորագրեց

համապատասխան

չեկերը և

սույն

համաձայնագրի

ստորագրումից հետո հանձնեց տիկնոջը...եե։ Նշված որոշումը ստացել է օրինական ուժ (հատոր 6-րդ, գ.թ. 69-70):

12) Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպությունում 14.06.2010 թվականին Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև կնքված համաձայնագրի 6-րդ կետի համաձայն՝ նույն համաձայնագրի կետերի կատարման ուղղությամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսն ամուսնությունից բխող իր բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները կատարել է և ամբողջությամբ հաշվեփակ է արված, և նա այսուհետ Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) նյութական և ֆինանսական պահանջները բավարարելու ոչ մի պարտավորություն չունի (հատոր 3-րդ, գ.թ. 19-21): 13)

Վիգեն

Ասլանյան

Ավանեսյանսը

15.07.2010-14.12.2012

թվականներն

ընկած

ժամանակահատվածում Սուսաննա Խաչատրյանին է փոխանցել ամսական 10.000.000 ռիալ (հատոր 4-րդ, գ.թ. 12-42):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ամուսինների ընդհանուր

համատեղ

սեփականության

իրավունքում

ամուսինների

համաձայնությամբ

ամուսիններից մեկի իրավունքը դադարեցնելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի օտարման պայմանագրից բխող իրավունքների ծագման վերաբերյալ, կարևոր նշանակություն

9

կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

3) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 176-րդ հոդվածների, (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասինե ՀՀ օրենքի 10-րդ, 11-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք ամուսինների միջև կնքված համաձայնությունը, որի առարկան հստակ չէ, կարող է հիմք հանդիսանալ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքում ամուսիններից մեկի իրավունքի դադարման համար,

2. արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի օտարման պայմանագիրը կարող է հիմք հանդիսանալ բաժնեմասի նկատմամբ իրավունքի ծագման համար, եթե պայմանագրից բխող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:

1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն (...) ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։ (…) Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ (...) Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու

10

կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև

իրավունք

ունեն

ամուսնական

պայմանագրով

նախատեսելու

իրենց

գույքային

հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

ՀՀ

վճռաբեկ

դատարանը

նախկինում

կայացրած

որոշմամբ

արձանագրել

է,

որ

ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն

ընդդեմ Ռուբեն Աբազյանի և (Կենտրոնե նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո (տե՛ս, Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ

Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը Ստանիսլավ Հովակիմյանն ընդդեմ Արտաշես Դավթյանի և մյուսների գործով անդրադարձել է ամուսնական պայմանագրի էությանը և արձանագրել, որ ամուսնական պայմանագիրը գործարք է, որն ունի առանձնահատուկ սուբյեկտային կազմ և կարգավորման

առարկա: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել բացառապես

ամուսնացող կամ արդեն իսկ ամուսնացած անձանց միջև` համապատասխանաբար ինչպես մինչև

ամուսնության

պետական

գրանցումը,

այնպես

էլ

ամուսնության

ցանկացած

11

ժամանակահատվածում: Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ամուսինների գույքային դրությունն է: Մասնավորապես, կնքելով նման պայմանագիր, ամուսինները կարող են փոփոխել

համատեղ

սեփականության

օրենքով

սահմանված

ռեժիմը`

նախատեսելով

ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքի նկատմամբ ամուսինների բաժնային կամ յուրաքանչյուրի անհատական սեփականության իրավունքը: Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են նաև որոշել միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտների ստեղծմանը մասնակցելու, նրանցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսերը հոգալու կարգը: Վերը շարադրվածը վկայում է ամուսնական պայմանագրի կարգավորիչ գործառույթի մասին: Ամուսնական պայմանագիրը, սակայն, իրականացնում է ոչ միայն կարգավորիչ, այլև` ապահովող գործառույթ: Ամուսնական պայմանագրի ապահովող գործառույթը նախևառաջ արտահայտվում

է

ամուսիններից

երաշխավորմամբ,

որը

հատկապես

յուրաքանչյուրի

կարևորվում

է

գույքային

ինքնուրույնության

քաղաքացիական

շրջանառությանը

մասնակցելիս, ինչպես նաև ամուսնության լուծման դեպքում (տե՛ս, թիվ ԵԿԴ/1791/02/11

քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): Զարգացնելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ամուսինների համատեղ սեփականության բաժանման հնարավորությանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամուսիններն իրենց համատեղ սեփականություն

հանդիսացող

գույքի

կարգավիճակը

կարող

են

փոփոխել

հետևյալ

եղանակներից որևէ մեկով.

1) ամուսնական պայմանագիր կնքելով,

2) ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքելով և այն դատարանին ներկայացնելով,

3)

որպես

ընդհանուր

սեփականության

մասնակիցներ՝

գույքը

բաժանելով՝

ՀՀ

քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 199-րդ հոդվածների հիմքով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առավել մանրամասնեցնել 1-ին և 2-րդ հիմքերը՝ նկատի ունենալով, որ 3-րդ հիմքի դեպքում ամուսիններ լինելու հանգամանքը որևէ առանձնահատկություն չի առաջացնում ընդհանուր կանոնին համապատասխան գույքը բաժանելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամուսնական պայմանագրով ընդհանուր գույքի կարգավիճակը որոշվում է արտադատական կարգով, այսինքն՝ ամուսինների միջև դատական վեճից անկախ: Մինչդեռ ամուսնալուծության ընթացքում ընդհանուր գույքի բաժանման մասին համաձայնություն կնքվում և հաստատվում է դատական կարգով: Տվյալ դեպքում դատարանը հաստատում է այդ համաձայնությունը, և ամուսիների ընդհանուր գույքը բաժանվում է արդեն դատարանի վճռի հիման վրա: Ամուսնական պայմանագրի դեպքում ամուսինները կնքում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պայմաններին համապատասխանող գործարք, որը ենթարկվում է նոտարական վավերացման: Ամուսնական պայմանագրի կարգավորման առարկան ավելի լայն

է. այն կարող է նախատեսել ոչ միայն ընդհանուր գույքը բաժանելուն, այլ նաև գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած նորմեր:

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ինչպես ամուսնական պայմանագրի, այնպես էլ ամուսնալուծվելիս կնքված համաձայնության առարկան պետք է լինի հստակ՝ նկատի

12

ունենալով, որ երկուսն էլ գործարք են՝ ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն, ուստի կնքված համարվելու համար պետք է ունենան հստակ առարկա: Այլ կերպ ասած, եթե ամուսնալուծվելիս համաձայնությամբ ամուսինները որոշում են ընդհանուր գույքը բաժանել, ապա հստակ պետք է լինեն գույքը և ամուսինների բաժինները, կամ եթե կնքվում է ամուսնական պայմանագիր, ապա հստակ պետք է լինի ամուսինների կամքը, մասնավորապես` սահմանելու համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականությունը՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ընդ որում, առարկայի մասին դրույթը պարզելիս ամուսնական պայմանագիրը և ամուսնալուծվելիս կնքվող համաձայնությունը պետք է

մեկնաբանել

ՀՀ

համապատասխան:

քաղաքացիական

Հետևաբար,

եթե

օրենսգրքի

447-րդ

ամուսինների

միջև

հոդվածի

կնքված

պահանջներին

համաձայնությունը

միանշանակորեն հնարավորություն չի տալիս պարզել վերջինիս առարկան, այն չի կարող հիմք հանդիսանալ ամուսիններից մեկի սեփականության իրավունքի դադարման համար: Սույն գործի փաստերի համաձայն` Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը և Սուսաննա Խաչատրյանը

ամուսնացել

են

26.05.2006

թվականին,

իսկ

ամուսնալուծվել՝

07.12.2010

թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը ձեռք է բերել Երևանի Վ. Անտառային փողոցի թիվ 127/5 շենքի 1-ին բնակարանը, նույն շենքի թիվ 15 օժանդակ տարածքը և թիվ 1 ավտոտնակը: Կողմերն ամուսնալուծվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Այլ պետության դատարանի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները քննության առնելու մասինե 01.04.2016 թվականի որոշման համաձայն` ՀՀ տարածքում ճանաչվել և թույլատրվել է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի ընտանեկան դատարանի 273 բաժանմունքի 20.10.2010 թվականի 0951 համարով վճիռը։ Որոշմամբ հղում է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության վճռին, համաձայն որի. (...դատարանը արձակում է համատեղ կյանքի անհնարինության հետևյալ վճիռը և հայտարարում է, որ կինն օժիտ չունի, բայց

դատարանից

դուրս

կայացած

համաձայնությամբ

տղամարդը

կնոջն

է

վճարել

(հատկացրել) ապրուստի համար անհրաժեշտ և ամուսնությունից բխող իրավունքների գումարը։ Օժիտի կամ ծախսերի հոգալու (նաֆաղե) առումով հավակնություններ չկան, համատեղ կյանքից երեխա չունեն։ Բաժանման կրոնական կարգը կատարված է։ Թեհրանի դատական իշխանություն, անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպության 14.06.2010 թվականի թիվ 139818 փաստաթղթի (այսուհետ նաև Համաձայնագիր) համաձայն` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսը (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը, ներկա գտնվելով Թեհրանի համար 19 պաշտոնական նոտարական գրասենյակում և ներկայանալով համախորհուրդ, պայմանավորվել են հետևյալի մասին. (...3. Վիգեն Ասլանյան Ավանեսյանսը համաձայնեց երկու և կես տարվա ժամկետով ամսական 10.000.000 ռիալ վճարել կնոջը` Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսին (Խաչատրյան) Հայաստանում, Անգլիայում և Իրանում գրանցված քրիստոնեական պաշտոնական ամուսնության կապի արդյունքում գոյացած պարտավորությունների և ընթացիկ ծախսերի համար և տիկինը ընդունելով վերոնշյալ պայմանները` ստորագրում է սույն փաստաթուղթը` հայտարարելով, որ իր բոլոր նյութական ստանալիքները, որոնք բխում են ամուսնական կապի արդյունքում ունեցած բոլոր տեսակի

13

հավակնություններից, հայտարարում է, որ ապագայում ևս իր կողմից որևէ կարգի հավակնություն չի հնչելու, պարոնն իր հերթին, որպես գումարի վճարման երաշխիք` ստորագրեց համապատասխան չեկերը և սույն համաձայնագրի ստորագրումից հետո հանձնեց տիկնոջը...ե ե։ Նշված որոշումը ստացել է օրինական ուժ: Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպությունում 14.06.2010 թվականին Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) և Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի միջև կնքված համաձայնագրի 6-րդ կետի համաձայն՝ նույն համաձայնագրի կետերի կատարման ուղղությամբ Վիգեն Ասլանյան Ավանեսյանսն ամուսնությունից բխող իր բոլոր նյութական և ֆինանսական պարտավորությունները կատարել է և ամբողջությամբ հաշվեփակ է արված, և նա այսուհետ Սուսաննա Ասլանյան Ավանեսյանսի (Խաչատրյան) նյութական և ֆինանսական պահանջները բավարարելու ոչ մի պարտավորություն չունի: Դատարանը,

նախևառաջ

ղեկավարվելով

ՀՀ

քաղաքացիական

դատավարության

օրենսգրքի 14-րդ հոդվածով, հիմք է ընդունել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների

ընդհանուր

իրավասության

դատարանի

01.04.2016

թվականի

որոշմամբ

հաստատված Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի ընտանեկան դատարանի վճռի բովանդակությունը

և

գտել,

որ

(ամուսնական

կապի

արդյունքում

գոյացած

պարտականություններե հասկացությունն անորոշ է, որպիսի հանգամանքը խոչընդոտում է նշված

եզրույթի

Անդրադառնալով

արդյունքում

բովանդակության

(նյութական

ունեցած

բոլոր

վերաբերյալ

ստանալիքները,

տեսակի

որևէ

հստակ

որոնք

բխում

հավակնություններիցե

եզրահանգման

են

գալուն։

ամուսնական

եզրույթին՝

կապի

Դատարանն

արձանագրել է, որ (ստանալիքներե, (հավակնություններե եզրույթները ենթադրում են, որ դրանք պետք է առաջանան ապագայում, այլ ոչ արդեն իսկ ծագած իրավունքների նկատմամբ, ինչպես նաև նյութական ստանալիքներ կամ հավակնություններ կարող է լինել միայն այլ անձի գույքի նկատմամբ։

Այսինքն՝

Սուսաննա

Խաչատրյանը

չէր

կարող

որևէ

(ստանալիքե

կամ

(հավակնություն ունենալե արդեն իսկ օրենքի ուժով իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ։ Ուստի Դատարանը եզրահանգել է, որ Համաձայնագրով կողմերը համաձայնության չեն եկել ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքը բաժանելու մասին։

Վերաքննիչ դատարանը, վճիռն օրինական ուժի մեջ թողնելով և հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, հավելել է, որ Սուսաննա Խաչատրյանը Վիգեն Ասլանյան Ավանեսյանսի հետ հավասարապես դարձել

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2018 թ.
Գործի #:
ԵԿԴ/0779/02/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել