ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 39 — Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով 1.
Ամփոփում
Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով 1. Անտառները կամ անտառային հողերը կարող են օգտագործվել կենդանական աշխարհի տեսակների՝ օրենքով սահմանված կարգով վերարտադրության և օգտագործման կազմակերպման նպատակով: 2. Անտառօգտագործողների կողմից կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապ
Ամբողջ Տեքստ
Հոդված 39. Անտառօգտագործումը կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով 1. Անտառները կամ անտառային հողերը կարող են օգտագործվել կենդանական աշխարհի տեսակների՝ օրենքով սահմանված կարգով վերարտադրության և օգտագործման կազմակերպման նպատակով:
2. Անտառօգտագործողների կողմից կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Որսորդական կարիքների, կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով պաշտպանական, արտադրական և հատուկ նշանակության պետական և համայնքային անտառներում անտառային հողերից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
