Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 140 — Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (վերնագիրը խմբ. 12.11.13 ՀՕ-112-Ն) 1.
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 140 — Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (վերնագիրը խմբ. 12.11.13 ՀՕ-112-Ն) 1.

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 140.Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (վերնագիրը խմբ. 12.11.13 ՀՕ-112-Ն) 1. Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ եւ 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունն

Ամբողջ Տեքստ

Հոդված 140.Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը

(վերնագիրը խմբ. 12.11.13 ՀՕ-112-Ն)

1. Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ եւ 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով: (140-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 12.11.13 ՀՕ-112-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել