Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 58 — Տվյալների բազան և տվյալների բազա պատրաստողը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 58AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 58 — Տվյալների բազան և տվյալների բազա պատրաստողը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 58. Տվյալների բազան և տվյալների բազա պատրաստողը 1. Սույն օրենքի իմաստով տվյալների բազան ստեղծագործությունների, տվյալների կամ այլ անկախ նյութերի համակարգված կամ հետևողական ձևով դասավորված հավաքածու է, որի տարրերը անհատապես մատչելի են էլեկտրոնային կամ այլ միջոցներով և որոնց ձեռքբերումը, ճշգրտումը կամ ներկայացումը պահանջում է որակական և (կամ) քանակական էական ներդրում: 2. Սույն օրենքի իմաստով տվյալների բազա պատրաստող է համարվում ցանկացած անձ,

Ամբողջ Տեքստ

Հոդված 58. Տվյալների բազան և տվյալների բազա պատրաստողը 1. Սույն օրենքի իմաստով տվյալների բազան ստեղծագործությունների, տվյալների կամ այլ անկախ նյութերի համակարգված կամ հետևողական ձևով դասավորված հավաքածու է, որի տարրերը անհատապես մատչելի են էլեկտրոնային կամ այլ միջոցներով և որոնց ձեռքբերումը, ճշգրտումը կամ ներկայացումը պահանջում է որակական և (կամ) քանակական էական ներդրում:

2. Սույն օրենքի իմաստով տվյալների բազա պատրաստող է համարվում ցանկացած անձ, որն իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ որակապես և (կամ) քանակապես էական ներդրում է կատարել տվյալների բազայի պարունակության ձեռքբերման, ճշգրտման կամ ներկայացման համար:

3. Տվյալների բազայի պարունակության որևէ որակական կամ քանակական էական փոփոխություն, ներառյալ` հաջորդական լրացումների, վերացումների կամ ձևափոխումների հավաքական արդյունքից բխող որևէ էական փոփոխություն, որը հանգեցնում է տվյալների բազայի համար որակական կամ քանակական էական նոր ներդրումների, համարվում է որպես այդ ներդրումից բխող նոր տվյալների բազա:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել