«ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 ապրիլի 2017թ. ՍԴԱՈ - 29 | «ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
«ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ
ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 163-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումն ընդունել քննության` այն մասով, որով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ գործող` 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 2- րդ մասի պահանջներին, համաձայն որոնց` Սահմանադրական դատարանում վեճի առարկա կարող են դառնալ ոչ թե ընտրությունների արդյունքներն ընդհանրապես, այլ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և դրա շրջանակներում` դիմողին, որպես ընտրական գործընթացին մասնակցած իրավասուբյեկտի, առնչվող հարցերը: Դրանից ելնելով` Սահմանադրական դատարանը վեճի առարկա է համարում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը, որով ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով որոշում է կայացվել Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:
2. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ գործող 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 9-րդ կետերի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` մերժել «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի քննության ընդունումն այն մասով, որն առնչվում է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը նշանակելու և դրան առնչվող իրավական ակտերի սահմանադրականության քննությանը: Այդ հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող էր դառնալ ՀՀ Ազգային ժողովի ընտրության օրը նշանակելու իրավական ակտի սահմանադրականության քննության` դրա համար օրենքով նախատեսված դատավարական ընթացակարգի շրջանակներում, որով Սահմանադրական դատարան կարող էին դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը կամ վերոնշյալ նորմերով սահմանված այլ իրավասուբյեկտներ, ինչպիսին չի հանդիսանում դիմողը:
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի`«Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 9-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսել 2017 թվականի ապրիլի 25-ին, ժամը 10.00-ին:
4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5- րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի անդամ Ա. Պետրոսյանին:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 9- րդ մասի` գործի դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով:
6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4- րդ մասի` գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմնին` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա պահանջել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել.
ա/ ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած որոշումը,
բ/ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների /բողոքների/ քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները,
գ/ ամփոփ տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող` ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն առանձին-առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների որքան անդամ, քարտուղար և նախագահ են ունեցել, ինչպես նաև քանի վստահված անձ են ունեցել,
դ/ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների, այդ թվում առանձին դիմողի` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ ներկայացուցիչներից քանիսն են հատուկ կարծիքով ստորագրել քվեարկությունների արդյունքների արձանագրությունները, քանիսն են ներկայացրել քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ, քանիսն են օրենքով սահմանված կարգով պահանջել անվավեր ճանաչել կոնկրետ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, ե/ տեղեկատվություն միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների վերաբերյալ: Մասնավորապես` ինչ կազմակերպություններ ներկայացնող և քանի դիտորդներ են մասնակցել տվյալ առաքելությունն իրականացնելու գործին, քանի ընտրական տեղամասում են նրանք դիտարկում կատարել:
8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա պահանջել.
ա/ ՀՀ դատախազությունից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ դատախազության իրավասության շրջանակներում ձեռնարկած միջոցների, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկատվություն,
բ/ ՀՀ դատական դեպարտամենտից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող դատական ակտերը,
գ/ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ամփոփ տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող` ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասության շրջանակներում քննվող /քննված/ գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ,
դ/ ՀՀ քննչական կոմիտեից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ամփոփ տեղեկանք ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող` ՀՀ քննչական կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող /քննված/ գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ,
ե/ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունից` երկօրյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնել ամփոփ տեղեկանք` ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավասության շրջանակներում արձանագրված իրավախախտումների ու դրանց առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
9. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4- րդ մասի` գործով որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավել ՀՀ դատախազությանը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը:
10. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանձնախմբեր ձևավորելու առնչությամբ դիմողի միջնորդությանն անդրադառնալ Սահմանադրական դատարանի կողմից պահանջված նյութերն ուսումնասիրելուց և գործի դատաքննության ընթացքում կողմերի բացատրությունները լսելուց հետո:
11. Ընդունել ի գիտություն ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի զեկույցը, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վերադարձրել է դիտորդական առաքելություն իրականացրած` «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպության, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության /որոնք գործել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում/ և Հայաստանի Հանրապետության թվով ութ քաղաքացիների ու մեկ հավատարմագրված անհատ դիտորդի կողմից համատեղ 14.04.2017թ. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումը` 2017թ. ապրիլի 2- ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները վիճարկելու վերաբերյալ` որպես տվյալ հարցով ՀՀ սահմանադրական դատարան օրենքով սահմանված կարգով դիմելու իրավասություն չունեցող սուբյեկտների կողմից ներկայացված դիմում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
18 ապրիլի 2017 թվականի
ՍԴԱՈ-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
