Առաքելյան — ԵԿԴ/0225/01/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. 2011 թվականի օգոստոսի10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 15110711 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 12-ի որոշումներով Տիգրան Սամվելի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, Արտակ Վոլոդյայի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0225/01/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0225/01/11
Նախագահող դատավոր Ա.Դանիելյան
Դատավորներ` Մ.Արղամանյան, Լ.Թադևոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Մ.ԱՎԱԳՅԱՆԻ
2013 թվականի մայիսի 8-ին
ք.
Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Տիգրան Սամվելի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, ամբաստանյալ Արտակ Վոլոդյայի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Սարգիս Ռուբենի Գևորգյանի, Դավիթ Հայկազի Քիրամիջյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև`
Վերաքննիչ
դատարան)
2012
թվականի
նոյեմբերի
13-ի
որոշման
դեմ
2
ամբաստանյալ
Տ.Առաքելյանի
պաշտպան
Վ.Գրիգորյանի,
ամբաստանյալներ
Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
1. 2011 թվականի օգոստոսի10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 15110711 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 12-ի որոշումներով Տիգրան Սամվելի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, Արտակ Վոլոդյայի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, Սարգիս Ռուբենի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով: Նախաքննության մարմնի 2011 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Դավիթ Հայկազի Քիրամիջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 2011 թվականի նոյեմբերի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի դատավճռով ամբաստանյալ Տ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով Տ.Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4րդ մասի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Տ.Առաքելյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման` 6
ժամկետով:
(վեց) տարի
3
Ամբաստանյալ Ա.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով Ա.Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, 316-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Կարապետյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:
Ամբաստանյալներ Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և դատապարտվել են ազատազրկման` 2 (երկու)տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Տ.Առաքելյանի
պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ
Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ
են
բերել
ամբաստանյալ
Տ.Առաքելյանի
պաշտպան
Վ.Գրիգորյանը,
ամբաստանյալներ Ա.Կարապետյանը, Ս.Գևորգյանը և Դ.Քիրամիջյանը: Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մարտի 21-ի որոշմամբ ամբաստանյալ Տ.Առաքելյանի
պաշտպան
Վ.Գրիգորյանի,
ամբաստանյալներ
Ա.Կարապետյանի,
Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5.
Ամբաստանյալներ
Տ.Առաքելյանը,
Ա.Կարապետյանը,
Ս.Գևորգյանը
և
Դ.Քիրամիջյանը դատապարտվել են հետևյալ արարքների համար. ՛2011 թվականի օգոստոսի 9-ին` ժամը 21-ի սահմաններում, Երևան քաղաքի Տերյան փողոցի 42-րդ շենքի մոտակայքում` Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ` տուժողներ, Վոլոդյա Գրիգորյանը և Դավիթ Մելիքյանը, ծառայություն իրականացնելիս նկատելով ՛Պիտբուլտերիեր ցեղատեսակի առանց դնչկալի, շան հետ
4
զբոսնող վկա Զաքար Զաքարյանին, մոտեցել են նրան և բացատրել, որ չի կարելի հասարակական և մարդաշատ վայրերում նման մեծ շանն առանց դնչկալի ման տալ: Վկա Զաքար Զաքարյանը, ընդունելով ոստիկանների դիտողությունը, համաձայնվել է նրանց հետ և հեռացել է: Նույն պահին տուժողներ ԴՄելիքյանին և ՎԳրիգորյանին են մոտեցել ամբաստանյալներ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը, ովքեր վկա Զաքար Զաքարյանին դիտողություն անելու կապակցությամբ սկսել են վիրավորել տուժողներ ԴՄելիքյանին և ՎԳրիգորյանին: Վերջիններս փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն ամբաստանյալներ ՏԱռաքելյանն ու ԱԿարապետյանը քաշքշել են նրանց, շարունակել են վիրավորական արտահայտությունները, հայհոյանքներ են տվել, ամբաստանյալ ՏԱռաքելյանը բռունցքով հարվածել է տուժող ԴՄելիքյանի պարանոցին և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք` ճանկռվածքի ձևով, իսկ ամբաստանյալ ԱԿարապետյանը քաշել ու պոկել է տուժող ԴՄելիքյանի ուսադիրն ու համազգեստի վրայի տարբերանշանը, իսկ քիչ անց քաշքշուկի ընթացքում, նաև գլխարկի զինանշանը:
Մի քանի րոպե անց ամբաստանյալներ ՏԱռաքելյանին և ԱԿարապետյանին են միացել ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանն ու քրեական գործով պարզված և չպարզված մի շարք անձինք, որոնք նույն վայրում` Երևան քաղաքի Տերյան փողոցի 42-րդ շենքի մոտ, որի հարևանությամբ գտնվում են բնակելի շենքեր,զբոսայգի ու բազմաթիվ սրճարաններ, մոտ 30 րոպե շարունակ հավաքված քաղաքացիների
և զբոսնողների ներկայությամբ ամբաստանյալներ ՏԱռաքելյանի և
ԱԿարապետյանի հետ շարունակել են անհարկի վիրավորել, սեռական հայհոյանքներ տալ, քաշքշել ու ձեռքերով
և այլ լկտի
և ոտքերով հարվածել ռադիոկապով
հրավիրված և տուժողներ ԴՄելիքյանին ու ՎԳրիգորյանին օգնության հասած մյուս ոստիկաններին, այդ թվում` տուժողներ Վոլոդյա Գրիգորյանին, Դավիթ Մելիքյանին, Տիգրան
Ավետիսյանին,
Հայկ
Նաջարյանին,
Վարուժան
Գասկասյանին,Գևորգ
Մկրտչյանին և Շահեն Հարությունյանին` վերջիններիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ի
պատասխան
ոստիկանների`
հակահասարակական
կարգի
խախտումը
դադարեցնելու մասին հորդորներին և պահանջներին, ամբաստանյալները նրանց դիմել են ՛այ կարմիր բերետավորներ, հերիք չի մարդկանց կյանքն ուտեք, ինչու չեք թողնում հանգիստ զբոսնեն հերիք չի մարդկանց խանգարեք այ բերետներ, այ կարմիր գլխարկներ, ինչու եք մարդկանց անդորրը խանգարում արտահայտություններով: Մասնավորապես
Ամբաստանյալ ՏԱռաքելյանը, բացի վերը նշվածները, քաշել և գետնին է գցել տուժող Շահեն Հարությունյանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ձեռքերի
5
քերծվածքների ձևով մարմնական վնասվածք, ոտքերով հարվածել է գետնին ընկած վկա Արսեն Մելքոնյանին, դիմադրել և հարվածել է իրեն բերման ենթարկողներին տուժողներ ՏԱվետիսյանին և ԳՄկրտչյանին: Ճանկռելով վերջինիս աջ ձեռքը` մարմնական վնասվածք է պատճառել նրան:
Ամբաստանյալ ՍԳևորգյանը ոտքով հարվածել է տուժող ՎԳրիգորյանի որովայնին, ոտքերով հարվածել է գետնին ընկած վկա Արսեն Մելքոնյանին:
Ամբաստանյալ ԴՔիրամիջյանը ձեռքով հարվածել է տուժող Հայկ Նաջարյանի պարանոցին, ոտքերով հարվածել է գետնին ընկած վկա Արսեն Մելքոնյանին, ոտքը մտցնելով ՎԳասկասյանի ոտքերի արանքը նրան իր հետ գցել է գետնին, որի հետևանքով վնասվել է տուժող ՎԳասկասյանի ոտքը, իսկ ամբաստանյալ ԴՔիրամիջյանի ճակատը: Այնուհետև, բերման ենթարկվելիս պարեկային ավտոմեքենայի մեջ նստեցնելուց հետո, ամբաստանյալ ԴՔիրամիջյանը ոտքերով հարվածել է տուժողներ ՎԳասկասյանին և Հայկ Նաջարյանին:
Ոստիկանության գումարտակի հրամանատար, վկա ԱՏեր-Պողոսյանը, տեսնելով ու հասկանալով, որ ստեղծված վիճակն անկառավարելի է դառնում և ամբաստանյալներն ու նրանց համախոհները չեն ենթարկվում հասարակական կարգի խախտումը դադարեցնելու, չհայհոյելու, չքաշքշելու և չհարվածելու վերաբերյալ իր ու օրենքի սահմաններում գործող մյուս ոստիկանների պահանջներին, հրամայել է առավել ակտիվներին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին և դեպքի վայրում գտնվող ոստիկանները նաև ուժի գործադրմամբ, ամբաստանյալներին ու ևս երեք անձի բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ամբաստանյալ ՏԱռաքելյանին բերման ենթարկելիս պարեկային ավտոմեքենայի մեջ, վերջինս գլխի հետևի մասով հարվածել է տուժող Տիգրան Ավետիսյանի դեմքին նրա առողջությանը պատճառելով գլխուղեղի ցնցման ձևով գլխուղեղի վնասվածքի
և
քթոսկրի բազմաբեկոր կոտրվածքի ձևերով թեթև վնաս: Հարվածի հետևանքով արյունահոսել է տուժող ՏԱվետիսյանի քիթը, որի պատճառով արյունոտվել է նաև ամբաստանյալ
ՏԱռաքելյանի
հագին
եղած
վերնաշապիկը,
որը
հետագայում
ոստիկանության Կենտրոնականի բաժնում, չպարզված հանգամանքներում անհետացել է:
2011թ օգոստոսի 9-ին` ժամը 2140-ի սահմաններում, բերման ենթարկվելուց հետո ոստիկանության Կենտրոնականի բաժնում, ամբաստանյալները, շարունակելով նույն վարքագիծը,
բացահայտորեն
արհամարհական
և
դրսևորելով
ոստիկանության
աշխատակիցների
նկատմամբ
ոստիկանների
օրինական
պահանջներին,
շուրջ
անհարգալից
երկու
վերաբերմունք
ու
չենթարկվելով
ժամ
տևողությամբ
դիտավորությամբ կազմալուծել են ոստիկանության Կենտրոնականի բաժնի բնականոն
6
աշխատանքը, պրոֆիլակտիկայի բաժանմունքի սենյակում տեղաշարժել և շրջել են սենյակում գտնվող աթոռներն ու սեղանը, ոտքերով հարվածել են հերթապահ մասի սեղանին և բաժնի պատերին, հայհոյել ու քաշքշել են ոստիկաններին (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 144):
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա են հետևյալ ձևակերպումները. ՛Անդրադառնալով ամբաստանյալների այն հայտարարությանը, որ դեպքի վայրում տուժող Շահեն Հարությունյանի կողմից հեռախոսով նկարահանումներ կատարելուց
հետո
նախաքննությանը,
նրա
բջջային
դատարանը,
հեռախոսը
միտումնավոր
արժանահավատ
համարելով
չի
ներկայացվել
նշված
տուժողի
ցուցմունքը, որ դեպքի վայրում կորցրել է ձեռքից ընկած հեռախոսը, փաստում է, որ դատաքննությամբ հաստատվել է, որ դեպքի օրը դեպքի վայրում տեսանկարահանումներ են կատարվել նաև ամբաստանյալների համախոհների, մասնավորապես ամբաստանյալ ՍԳևորգյանի քրոջ կողմից, սակայն նշված նյութերը դատարանի համոզմամբ, չեն ներկայացվել վարույթն իրականացնող մարմիններին` նկատի ունենալով, որ դրանցով նույնպես կհաստատվեն ամբաստանյալների կատարած հանցանքները, հետևաբար կհերքվեն նրանց պատճառաբանությունները (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 150):
7.
Առաջին
Ա.Կարապետյանին,
ատյանի
դատարանն
Ս.Գևորգյանին
և
ամբաստանյալներ
Դ.Քիրամիջյանին
Տ.Առաքելյանին,
մեղավոր
է
ճանաչել
և
դատապարտել է ազատազրկման` հիմք ընդունելով տուժողներ Շահեն Հարությունյանի, Հայկ Նաջարյանի, Դավիթ Մելիքյանի, Վոլոդյա Գրիգորյանի, Վարուժան Գասկասյանի, Տիգրան Ավետիսյանի, Գևորգ Մկրտչյանի, վկաներ Սահակ Գալստյանի, Մարտիրոս Մարգարյանի, Արսեն Մելքոնյանի, Արթուր Տեր-Պողոսյանի, Սամսոն Ղարիբյանի, Գագիկ Ավագյանի, Միշա Մեսրոպյանի, Զաքար Զաքարյանի, Ալեքս-Էմիլ Ժոզեֆի Միրզայանցի, Նշե Մոդոյանի, Հայկ Մաթևոսյանի, Սերգեյ Փիրումյանի, Հրանտ Միրիջանյանի, Անդրանիկ
Պողոսյանի,
Ավետիս
Ամիրջանյանի,
Սերժիկ
Սարգսյանի,
Վահագն
Հակոբյանի, Արտակ Հայրապետյանի, Իգոր Մեսրոպյանի, Կարեն Հովսեփյանի, Էրիկ Պողոսյանի ցուցմունքներ, դեպքի վայրի զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 9-ի, 11-ի, առարկայի զննություն կատարելու մասին 2011 թվականի օգոստոսի 23-ի,
շան
զննություն
արձանագրությունները,
դատահետքաբանական
կատարելու
իրեղեն
մասին
ապացույց
փորձաքննության
2011
թվականի
ճանաչելու
թիվ
օգոստոսի
մասին
1696,
18-ի
որոշումները,
դատաբժշկական
փորձաքննության թիվ 2285, թիվ 2286, թիվ 2309, թիվ 2316, թիվ 2317, թիվ 1121/հ, 2284 եզրակացությունները և այլն (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 145-149):
7
8. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն` պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել
դատարան`
տուժող
Շ.Հարությունյանին
վերաքննիչ
դատարան
հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, քանի որ ՛առաջին ատյանի դատարանը մտացածին կերպով արգելել էր այս տուժողին ապացույցի` [հեռախոսի] ձեռք բերմանն ուղղված հարցեր ուղղել:
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել
է.
՛Պաշտպանության
կողմի,
մասնավորապես
պաշտպան
Ոսկանյանի
միջնորդությունը սույն գործով տուժող Շահեն Հարությունյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` ի նկատի ունենալով, որ սույն գործով տուժողն արդեն իսկ հրավիրվել է առաջին ատյանի դատարան, այս պահի դրությամբ վերջինիս հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտություն վերաքննիչ դատարանը չի տեսնում:
8.1. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. ՛որպես վկա կանչել և հարցաքննել սույն գործով որպես վկա հանդիսացող Նշե Մոդոյանին, որի տվյալները կից ներկայացված են հարցման փաստաթղթում և դրա թարգմանության տեքստում: Նշված վկան ուղղակիորեն տեսել է, թե ինչպես են ոստիկանները և քաղաքացիական անձինք փոխադարձաբար քաշքշում, իսկ ոստիկաններից մեկն ուղղակիորեն հարվածել է քաղաքացիական անձանցից մեկի երեսին:
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը, ՛տեղում խորհրդակցելով, որոշեց պաշտպանական կողմի, մասնավորապես պաշտպան Ոսկանյանի ներկայացրած միջնորդությունը սույն գործով որպես վկա Նշե Մոդոյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատարանը ցուցաբերել է տվյալ դեպքում անհրաժեշտ և բավարար ջանասիրություն վերջինիս մասնակցությունը դատական նիստին ապահովելու և հարցաքննելու ուղղությամբ, ինչը չի հաջողվել: Կա համապատասխան հիմքեր նշվածի վերաբերյալ, որից հետո հրապարակվել և հետազոտվել է վերջինիս նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը,
բացի
այդ
դատարանը
ցանկանում
է
նաև
արձանագրել,
որ
պաշտպանության կողմից դատարան ներկայացրած հարցման արձանագրության հայերեն տեքստը պատշաճ վավերացման ենթակա չի և ստորագրված չի, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն դատավարությունը հայերեն է:
8.2. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. ՛որպես վկա Անի Գևորգյանին, Հայկ Գևորգյանին և Վահագն Հովակիմյանին դատարան հրավիրել և հարցաքննել, [նշելով, որ]
8
նշված անձիք (…) կարող են վկայություն տալ այն մասին, որ դեպքի օրը` 2011 թվականի օգոստոսի 9-ին, Անի Գևորգյանը գտնվել է ՛Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրությունում, որտեղից դուրս է եկել և գնացել Կենտրոնի ոստիկանության բաժին, (…) Անի Գևորգյանի դեպքի վայրում լինելու մասին գրեթե բոլոր ոստիկանների ցուցմունքներն ուղղակի ապացույցն են այն իրողության, որ բոլոր ոստիկաններն ուղղակի հրահանգավորված են եղել` ինչ ասել ցուցմունք տալուց առաջ և ոչ թե ասել այն, ինչ նրանք իրականում տեսել են կամ լսել են դեպքի վայրում, և փաստն այն է, որ Անի Գևորգյանը (…), ով հանդիսանում է սույն գործով ամբաստանյալ Սարգիս Գևորգյանի քույրը դեպքի վայրում առհասարակ չի եղել և բնականաբար չէր կարող որևէ նկարահանում կատարել, ինչը հավաստող ապացույցները նույնպես սույն բողոքին ներկայացված են (…), իսկ նշված անձանցից (…) Վահագն Հովակիմյան[ն], Հայկ Գևորգյան[ն], (…) դատարան գալով և ցուցմունք տալով, (…) կարող են հավաստել այդ փաստը, որ Անի Գևորգյանն իսկապես դեպքի վայրում չի եղել, այլ եղել է ՛Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրությունում:
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. ՛պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը վերաքննիչ քրեական դատարան որպես վկաներ Անի Գևորգյանին, Հայկ Գևորգյանին և Վահագն Հովակիմյանին հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդության քննարկումը հետաձգել և նշված հարցի լուծմանն անդրադառնալ սույն գործով վերջնական եզրահանգման գալիս` խորհրդակցական սենյակում, սույն գործով ձեռք բերված մյուս փաստական տվյալների համակցության վերլուծության գնահատման արդյունքում: 8.3. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. ՛դատարան հրավիրել և հարցաքննել որպես վկա Վահե Հովսեփյանին (…), նշված վկային դատարան հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ վկան կարող է տեղեկություններ
հայտնել
դեպքի
իրականացված
բռնությունների
օրը
մեր
վերաբերյալ,
պաշտպանյալների
ինչպես
նաև
նկատմամբ
վերջիններիս
պաշտպանության իրավունքի խախտման հանգամանքը հաստատելու համար: Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. ՛պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը սույն գործով փաստաբան Վահե Հովսեփյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ սույն քրեական գործում արդեն իսկ առկա է համապատասխան քննչական ծառայության կողմից կայացված որոշում քրեական հետապնդումը
չիրականացնելու
մասին,
մասնավորապես
փաստաբանների
հաղորդումների վերաբերյալ և ինչպես նշվեց, այդ որոշմամբ քրեական հետապնդում չի իրականացվել
ոստիկանության
ծառայողների
նկատմամբ`
վերջիններիս
9
գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, վերը նշվածի պարագայում (…) միջնորդությամբ բերված փաստարկներն (…) բավարար չեն (…) միջնորդությունը բավարարելու առումով, բացի այդ, դատարանը դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության համատեքստում բոլոր դեպքերում նշված բոլոր հարցադրումներին վերաքննիչ բողոքի քննության արդյունքում անդրադառնալու է:
8.4. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. ՛դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել սույն գործով անջատված մասով, կարճված մասով որպես մեղադրյալ ներգրավված անձանց` (…) Վահագն Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Արեգ Գևորգյանին (…), ովքեր կարող են վկայություններ տալ ամբաստանյալների նկատմամբ դեպքի օրը տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաև գործի փաստական հանգամանքների վերաբերյալ (…):
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշեց ՛պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը` սույն գործի անջատված մասով Վահագն Գևորգյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գևորգյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ սույն գործով արդեն իսկ որոշակի փաստական հանգամանքներ ձեռք են բերվել, որոնց վերլուծության և գնահատման արդյունքում հնարավոր է ըստ դատարանի գնահատմամբ սույն գործով վերջնական եզրահանգման գալու համար, հետևաբար նշված անձանց վերաքննիչ դատարան հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտություն տվյալ պարագայում վերաքննիչ դատարանը չի տեսնում, միաժամանակ դատարանը պարզաբանում
է,
որ
սույն
գործով
խորհրդակցական
սենյակում
վերջնական
եզրահանգման գալիս դատարանը որևէ կերպ կաշկանդված չէ իր մոտեցումները վերանայելու առումով:
8.5. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. ՛դեպքի հանգամանքները պարզելու և մեր պաշտպանյալների նկատմամբ իրականացված բռնությունները հիմնավորելու համար [դատարան կանչել մի շարք վկաների այն պատճառաբանությամբ, որ իրենց] պաշտպանյալների հետ միաժամանակ դեպքի վայրում են գտնվել նախաքննության ժամանակ հարցաքննված վկաներ Էմանուելլա Գրիգորյանը, Եվա Թովմասյանը և Մարիամ Մուրադյանը (…) իրադարձությունների ծավալման անմիջապես սկզբից: Վերջիններս հարցաքննվել են նախաքննության ընթացքում, տվել են ցուցմունքներ, սակայն առաջին ատյանի դատարանում նշված անձինք նախ չեն ներգրավվել դատակոչի
ցուցակում
և,
հետևաբար
նաև
դատարանում
չեն
հարցաքննվել:
Պաշտպանության կողմը գտնում է, որ նշված վկաների ներկայությունը վերաքննիչ դատարանում անհրաժեշտ է:
10
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. ՛պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը Վերաքննիչ դատարան որպես վկաներ Էմանուելլա Գրիգորյանին, Եվա Թովմասյանին և Մարիամ Մուրադյանին հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ մերժել` նկատի ունենալով, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ բավարար են սույն գործով միջնորդությամբ բարձրացված հարցերի շուրջ համապատասխան եզրակացություններ անելու համար:
8.6. Պաշտպան Ս.Ոսկանյանը միջնորդել է. ՛վերաքննիչ բողոքին կից ներկայացված բազմաթիվ փաստաթղթերը և նաև տեսագրությունները (…) կցել քրեական գործի նյութերին և այդ բոլոր փաստաթղթերը և ապացույցները հետազոտել և գնահատել վերջնական ակտ կայացնելիս:
Քննության առնելով ներկայացված միջնորդությունը` Վերաքննիչ դատարանը որոշել է. ՛պաշտպան Ոսկանյանի կողմից ներկայացված միջնորդությունը բողոքին կից ներկայացված փաստաթղթերը քրեական գործին կցելու և հետազոտման առարկա դարձնելու և այլնի վերաբերյալ (…) բավարարել մասնակի: Մասնավորապես բողոքին կից ներկայացված ամբաստանյալների անձը բնութագրող տվյալների և այլնի վերաբերյալ փաստաթղթերը կցել քրեական գործին և համատեղ քննարկման առարկա դարձնել: Ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված մամուլի հաղորդագրումների, կրիչների և այլնի վերաբերյալ կցած փաստաթղթերին, ապա նշվածի վերաբերյալ ըստ էության արդեն իսկ վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է որոշում, հետևաբար նշվածին վերստին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, բացի այդ, դատարանն արձանագրում է, որ (…) արդեն իսկ ծանոթացել է [այդ փաստաթղթերին]: Բացի այդ, ըստ անհրաժեշտության դատարանը որևէ կաշկանդվածություն չունի ապագայում նաև սույն գործով վերջնական եզրահանգման գալիս խորհրդակցական սենյակում նշված հանգամանքներն ըստ անհրաժեշտության վերստին անդրադառնալու հնարավորության առումով:
8.7. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով պաշտպան Ս.Ոսկանյանի` վկաներ Ա.Գևորգյանին,
Հ.Գևորգյանին,
Վ.Հովակիմյանին
հարցաքննելու
վերաբերյալ
միջնորդության քննության հետաձգմանը, դատական ակտում արձանագրել է, որ ՛Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի միջնորդությանը` պաշտպանի կողմից հարցման ենթարկված
անձանց`
Անի
Գևորգյանին
և
մյուսներին
վերաքննիչ
դատարան
հրավիրելուն և հարցաքննելուն, ապա հարկ է նշել, որ (…) սույն գործով արդեն իսկ ձեռք բերված
փաստական
ամբաստանյալներ
տվյալներն
Տիգրան
իրենց
Առաքելյանին,
համակցությամբ
Արտակ
բավարար
Կարապետյանին,
են
Սարգիս
Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին առաջադրված մեղադրանքները գնահատելու և
11
հիմնավոր
հետևության
հանգելու
համար,
հետևաբար
նշվածի
վերաբերյալ
պաշտպանության կողմի միջնորդությամբ բերված պատճառաբանություններն այն բավարարելու առումով ևս որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 179):
9. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 20-ի ՛Վերաքննիչ բողոքը դատարանի վարույթ ընդունելու և քրեական գործը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին որոշման և Վերաքննիչ դատարանի 2012 թվականի
սեպտեմբերի
28-ի
դատական
նիստի
ձայնային
արձանագրության
ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանում սույն գործի քննությունն իրականացվել է վերաքննության կարգով:
2012 թվականի հոկտեմբերի 11-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն` նիստը նախագահողը երկու անգամ անընդմեջ դիտողություն է արել ամբաստայալներին մեղադրողի ելույթի ժամանակ առանց թույլտվության խոսելու, ծիծաղելու համար և պարզաբանել դատարանում կարգը չպահպանելու հետևանքների մասին:
2012 թվականի նոյեմբերի 2-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն`
նիստը
նախագահող
դատավորը
մեղադրողի
ելույթի
ժամանակ
նախազգուշացրել է ամբաստանյալ Ս.Գևորգյանին զուգահեռ չխոսել նիստ նախագահող դատավորի հետ, պահպանել դատական նիստի կարգը: Այնուհետև, նիստը նախագահող դատավորն
արձանագրել
է,
որ
ամբաստանյալ
Տ.Առաքելյանը
չի ենթարկվում
նախագահող դատավորի կարգադրություններին:
2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն`
նիստը
նախագահող
դատավորը
զգուշացրել
է
ամբաստանյալ
Տ.Առաքելյանին, որ նրա ՛հայտարարություններն ուղղված դատարանին գնահատվում է դատարանի
կողմից
որպես
ակնհայտ
անհարգալից
վերաբերմունք
ուղղված
դատարանին, և նշել. ՛պահպանե[ք] կարգը դատական նիստում և տեղից չխոսե[ք], (…) կարգը
չպահպանելու
դեպքում
դատարանի
նկատմամբ
նման
անհարգալից
վերաբերմունք դրսևորելու պարագայում ձեր նկատմամբ կկիրառվեն համապատասխան սանկցիաներ: Նույն դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավորը բազմիցս զգուշացրել է ամբաստանյալներ Տ.Առաքելյանին և Դ.Քիրամիջյանին բղավելու և տեղից առանց թույլտվության խոսելու համար: Որոշ ժամանակ անց ամբաստանյալ Տ.Առաքելյանը կրկին զգուշացվում է ՛պահպանե[լ] կարգը և ենթարկվե[լ] դատարանի օրինական կարգադրություններին: Ամբաստանյալ Տ.Առաքելյանը չի ենթարկվում նիստը նախագահող դատավորի կարգադրություններին, որին ի պատասխան նիստը նախագահող դատավորը Տ.Առաքելյանին հեռացնում է դատական նիստերի դահլիճից:
12
Այնուհետև
նիստը
նախագահող
դատավորն
ի
պատասխան
Ս.Գևորգյանի,
Դ.Քիրամիջյանի բղավոցների և նկատի ունենալով, որ ամբաստանյալները չեն ենթարկվում նախագահող դատավորի կարգադրություններին, ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում դատարանի նկատմամբ, նրանց հեռացրել է դատական նիստերի դահլիճից:
2012 թվականի նոյեմբերի 12-ի դատական նիստի ձայնային արձանագրության ուսումնասիրությունից երևում է նաև, որ
պաշտպան Վ.Գրիգորյանը, այնուհետև
պաշտպան Ս.Ոսկանյանն առանց նախագահողի թույլտվության հեռացել են նիստերի դահլիճից (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 144):
3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական
իրավունքի
մի
շարք
նորմերի
պահանջների
խախտումներ:
Մասնավորապես` ստորադաս դատարանը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում այն առումով, որ ամբաստանյալների կատարած արարքները որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով և ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով: Բողոքաբերները նշել են, որ իրենց նկատմամբ կիրառված բռնությունից պաշտպանվելով` ամբաստանյալները դիմել են անհրաժեշտ ինքնապաշտպանության, ինչն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի իմաստով բացառում է նրանց արարքում հանցակազմի առկայությունը: Այս կապակցությամբ բողոքաբերներն ընդգծել են, որ ստորադաս դատարանը, առանց անդրադառնալու ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի բոլոր տարրերին, արձանագրել է, որ վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և Տ.Առաքելյանի արարքը որակել է վերոհիշյալ հոդվածով` հիմք ընդունելով ոստիկան Տ.Ավետիսյանի ցուցմունքն առ այն, որ վերջինիս կարծիքով Տ.Առաքելյանը դիտավորյալ գլուխը շեշտակի հետ է դարձրել, հարվածել իրեն, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ բողոքաբերների` ստորադաս դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Տ.Առաքելյանը շարունակաբար գտնվել է գլուխը դեպի ներքև վիճակում և չէր կարող տեսնել իր հետևում գտնվող օբյեկտները, հետևաբար հարվածը չէր կարող կրել դիտավորյալ բնույթ: 10.1. Բողոք բերած անձինք նշել են նաև, որ ամբաստանյալներ Տ.Առաքելյանի, Ա.Կարապետյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով
13
որակելիս ստորադաս դատարանները գնահատման առարկա չեն դարձրել մի շարք հանգամանքներ, մասնավորապես` ոստիկանների կողմից ենթադրյալ շան տիրոջ նկատմամբ
իշխանական
լիազորությունների
կիրառման
իրավաչափությունը
և
օրինականությունը, ամբաստանյալներին բերման ենթարկելու իրավական հիմքերի բացակայությունը, մինչև ոստիկանություն տեղափոխելը նրանց նկատմամբ արդեն իսկ բռնության գործադրումը, իսկ ոստիկանությունում նրանց անվտանգության նվազագույն պայմանները չապահովելը, պաշտպանյալներին իրենց պաշտպանի հետ հանդիպելու հնարավորությունից զրկելը և այլն:
10.2. Բողոքաբերները նշել են նաև, որ հիմնավորված և օրինական չեն նաև ամբաստանյալների արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով որակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Այս առումով ստորադաս դատարանները գնահատման առարկա չեն դարձրել այն, թե ամբաստանյալների կոչերն ուղղված ոստիկաններին արդյոք կրում էին վիրավորական բնույթ, թե ոչ, ինչպես նաև անտեսվել է ոստիկանների վարքագիծը, նրանց կողմից ամբաստանյալների նկատմամբ բռնություն գործադրելը և այլն:
11. Ըստ բողոքաբերների` ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս
դատարանները
պատասխանատվությունը
ու
հաշվի
պատիժը
չեն
առել
մեղմացնող
անձը
մի
բնութագրող
շարք
և
հանգամանքներ,
մասնավորապես այն, որ Տ.Առաքելյանն ունի թերի բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված չի եղել, հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածություն, ծավալում է հանրային շահին անշահախնդիր հետամուտ լինելու գործունեություն, Ա.Կարապետյանն ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է, ունի մանկահասակ երեխա և հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, հանդիսանում է ՛Հացկար ՍՊԸ-ի հիմնադիր, նախկինում դատապարտված չի եղել, հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածություն, ծավալում է հանրային շահին անշահախնդիր հետամուտ լինելու գործունեություն, Ս.Գևորգյանը հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածությունը, ծավալում է հանրային շահին անշահախնդիր
հետամուտ
լինելու
գործունեություն:
Ս.Գևորգյանի`
նախկինում
դատապարտված չլինելու հանգամանքի կապակցությամբ բողոքաբերները նշել են, որ թեև Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել էր, որ նա հանդիսանում է դատվածություն չունեցող անձ, սակայն միաժամանակ արձանագրել էր, որ նրա նկատմամբ նախկինում իրականացվել է քրեական հետապնդում:
Բողոք բերած անձանց պնդմամբ Դ.Քիրամիջյանը ծանր հիվանդ է` տարել է ոտքի վիրահատություն
աշխատում
է
և
ներկայումս
անիմացիոն
ունի
ոտքի
մասնակի
կինոարտադրության
անաշխատունակություն,
ոլորտում,
ունի
արդեն
իսկ
14
նկարահանված 3 ֆիլմ, հասարակական և քաղաքական կյանքում ունի ակտիվ ներգրավվածություն, ծավալում է հանրային շահին անշահախնդիր հետամուտ լինելու գործունեություն: Բողոք բերած անձինք նշել են, որ վերոշարադրյալ հանգամանքները հաշվի չառնելու արդյունքում ստորադաս դատարաններն անհիմն մերժել են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Դ.Քիրամիջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը: 12.
Ըստ
բողոքաբերների`
Սահմանադրության
19-րդ
ստորադաս
հոդվածի
և
դատարանները
՛Մարդու
խախտել
իրավունքների
և
են
ՀՀ
հիմնարար
ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է` դատական ակտերը կայացրել են բացառապես ոստիկանների
ցուցմունքների
հիման
վրա`
անտեսելով
ամբաստանյալների
ցուցմունքները և չունենալով չեզոք դիրքորոշում ունեցող որևէ անձի ցուցմունք, միտումնավոր կերպով անտեսել են ոստիկանների կողմից հանցագործությունների կատարումը փաստող ապացույցները, այն է` Առաջին ատյանի դատարանն արգելել է ապացույցի ձեռքբերմանն ուղղված հարցեր հղել ոստիկան Շ.Հարությունյանին, իսկ Վերաքննիչ
դատարանը
մերժել
է
պաշտպանյալների
միջնորդությունը`
Շ.Հարությունյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ, բացի այդ, Վերաքննիչ դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի` վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը քրեական գործին կցելու և հետազոտման առարկա դարձնելու, ՀՀ ոստիկանապետ Ա.Սարգսյանին, վկաՆ.Մոդոյանին, Ա.Գևորգյանին և նրա` դեպքի վայրում չգտնվելը փաստող վկաներ Վ.Հովակիմյանին, Հ.Գևորգյանին դատարան կանչելու և հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունները: Ինչ վերաբերում է սույն գործով ցուցմունք տված քաղաքացիական անձանց, ապա նրանք չեն հիշել դեպքի վայրը, մասնակիցներին, կամ դատարանում արել են հայտարարություններ, որոնք պետք է անմիջապես քրեական հետապնդման առիթ հանդիսանային կոնկրետ գործը քննած ոստիկանների նկատմամբ, բացի այդ, հայերեն լեզվին չտիրապետող անձի պարագայում հարցաքննությունն իրականացվել է առանց թարգմանիչի մասնակցության:
13. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջները, այն է` ապացույցների հետազոտման փուլն ավարտելուց հետո դատարանը կողմերին հնարավորություն չի ընձեռել ներկայացնել դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնորդություններ,
ներկայացնել
արգելել
ինքնաբացարկի
ամբաստանյալների
է
պաշտպանական
կողմին
պատճառաբանված
պաշտպանը
զրկվել
է
նախապատրաստել
միջնորդություն,
պաշտպանական
և
բացի
այդ,
ճառով,
իսկ
ամբաստանյալները` վերջին խոսքով հանդես գալու իրավունքից` նրանց նկատմամբ
15
առանց նախազգուշացման կիրառված դատական սանկցիայի պատճառով, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի պահանջների խախտմանը:
Բացի
այդ,
խախտվել
է
նաև
ամբաստանյալ
Ա.Կարապետյանի
պաշտպանության իրավունքը, քանի որ նա դատական վիճաբանությունների փուլում զրկվել է իր գործի հետագա ընթացքի վերաբերյալ պաշտպանի կողմից իրավական օգնություն ստանալու հնարավորությունից:
14. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալ Ս.Գևորգյանը հնարավորություն չի ունեցել ավարտին հասցնել իր վերջին խոսքը, հետևաբար զրկվել է իր այդ իրավունքն արդյունավետ իրականացնելու հնարավորությունից:
Ս.Գևորգյանի
Իր
հերթին,
վերոհիշյալ
Վերաքննիչ
իրավունքն
դատարանն
իրացվել
է:
արձանագրել
Մինչդեռ
ՀՀ
է,
որ
քրեական
դատավարությանօրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 7-կետի իմաստով` դատավճիռն ամեն դեպքում ենթակա է բեկանման, եթե դատարանը զրկել է ամբաստանյալին պաշտպանական ճառով, իսկ հետագայում նաև վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից:
15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերները խնդրել են բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի դատական ակտերը և գործի վարույթը կարճել կամ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
16. Նախքան վճռաբեկ բողոքների բովանդակությանն անդրադառնալը Վճռաբեկ դատարանն
անհրաժեշտ
է
համարում
դիրքորոշում
հայտնել
բողոքաբերների
բարձրացրած հարցերի միջև առկա կապի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքներում բարձրացվել են երկու խումբ հարցեր, որոնցից առաջինը վերաբերում է ամբաստանյալների արարքների քրեաիրավական որակմանը և նրանց
նկատմամբ
նշանակված
պատիժների
արդարացիությանը
(նյութական
իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հարցեր, տե՛ս սույն որոշման 10-րդ, 11րդ կետերը․, իսկ երկրորդը վերաքննիչ վարույթի ընթացքում թույլ տրված արդար դատական քննության իրավունքի ենթադրյալ խախտումներին (դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հարցեր, տե՛ս սույն որոշման 12-14 -րդ կետերը․:
16
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նյութական իրավունքի ենթադրյալ խախտումների
վերաբերյալ
հարցերին
հնարավոր
է
անդրադառնալ
միայն
դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հետո, քանի որ դատավարական իրավունքի ենթադրյալ խախտումները կարող են ազդած լինել ամբաստանյալների արարքների քրեաիրավական որակման և (կամ) նրանց նկատմամբ նշանակված պատիժների մասով կայացված դատական ակտերի օրինականության վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ հարցերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ վարույթում արդար դատական քննության իրավունքի, մասնավորապես դատաքննությունը լրացնելու վերաբերյալ կողմերի միջնորդությունները քննության առնելու, ինչպես նաև դատական սանկցիա կիրառելու առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովել է արդյոք ամբաստանյալների արդար
դատական
քննության
իրավունքի
իրացումը
ապացույց
հետազոտելու
վերաբերյալ վերջիններիս միջնորդությունները մերժելու վերաբերյալ հիմնավորված որոշում կայացնելու առումով:
18. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
եվրոպական
կոնվենցիայի
6-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն`
՛Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից
ողջամիտ ժամկետում արդարացի և
հրապարակային դատաքննության
իրավունք: ՜…․:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` ՛Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված
իրավունքները
վերականգնելու,
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 մայիսի, 2013 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0225/01/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
