Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ԵԴ/46747/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ԵԴ/46747/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/46747/02/2127 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Լիլիթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Լիլիթ Խաչատրյանի հայցի ընդդեմ Արամ Պետրոսյանի, իրավասու մարմիններ Երնան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի ու Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Լիլիթ Խաչատրյանը պահանջել է Գնորգ Պետրոսյանի բնակության վայրը որոշել իր բնակության վայրով: Երնան քաղաքի առ

Ամբողջ Տեքստ

«խա

(2 Տ յ / Հ

ՄՐՏ Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/46747/02/21 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/46747/02/21

Նախագահող դատավոր՝ Լ. Սարգսյան

Դատավորներ՝ Կ. Համբարձումյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մարտի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լիլիթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Լիլիթ Խաչատրյանի հայցի ընդդեմ Արամ Պետրոսյանի, իրավասու մարմիններ Երնան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի ու Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի խնամակալության ն հոգաբարձության մարմնի` երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լիլիթ Խաչատրյանը պահանջել է Գնորգ Պետրոսյանի բնակության վայրը որոշել իր բնակության վայրով:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.12.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.05.2025 թվականի որոշմամբ Արամ Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 02.12.2024 թվականի վճիռը բեկանվել է, ն գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիլիթ Խաչատրյանը (ներկայացուցիչ Վահե Սեդրակյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 37-րդ ու 86-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ, 8-րդ ու 14րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1ին, 42-րդ ն 44րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 182-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով:

Վերաքննիչ դատարանը սույն ն թիվ ԵԴ/44210/0219 քաղաքացիական գործերով ներկայացված հայցադիմումների փաստական հիմքերը գնահատելիս անտեսել է, որ ժամանակային գործոնով պայմանավորված տեղի է ունեցել երեխայի լավագույն շահի փոփոխություն, մասնավորապես թիվ ԵԴ/44210/0219 քաղաքացիական գործի շրջանակներում ինքն ու երեխան չեն լսվել խնամակալության ն հոգաբարձության հանձնաժողովների կողմից, հաշվի չեն առնվել երեխայի կապվածությունն իր հետ ու երեխայի՝ իր հետ բնակվելու ցանկությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել երեխայի հոր ամուսնանալու հանգամանքը, որի արդյունքում երեխան փաստացի բնակվում է օտար կնոջ հետ, ինչը բացասաբար է ազդում երեխայի հոգեկան ն հուզական վիճակի վրա:

Վերաքննի դատարանն անտեսել լէ նան երեխայի իր կողմից խնամք ն դաստիարակություն ստանալու նախապատվության իրավունքը տատիկի, պապիկի, հոր կնոջ կողմից խնամք ու դաստիարակություն ստանալու նկատմամբ, հոր զբաղվածության հանգամանքը, երեխայի դաստիարակության Ա զարգացման համար պայմաններ ստեղծելու իր հնարավորությունը, երեխայի տարիքը, դատական նիստին երեխայի հարցաքննվելու հանգամանքն ու հայտնած կարծիքը, երեխայի կապվածությունն իր հետ, իր չամուսնացած լինելը:

Արդյունքում` Վերաքննիչ դատարանը, սույն ն թիվ ԵԴ/44210/02/19 քաղաքացիական գործերի փաստական հիմքերը նույնացնելով, անտեսել է երեխայի հոր ամուսնաընտանեկան կարգավիճակի փոփոխությունը, սույն գործի քննության ժամանակ երեխայի տարիքի փոփոխությունը, խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովների կողմից երեխայի ն իր լսված չլինելը նախորդ դատական գործի քննության ժամանակ ու սույն գործի քննության ժամանակ արդեն լսված լինելը, նախորդ գործի քննության ժամանակ իր կյանքի հետազոտման ակտ կազմված չլինելը Ա սույն գործի քննության ժամանակ կազմված լինելը, որպիսի հանգամանքները նախորդ գործի փաստերի համեմատ ծանրակշիռ փոփոխություններ են:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ

3

դատարանի 15.05.2025 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 02.12.2024 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) """ թվականին ծնված Գնորգ Արամի Պետրոսյանի ծնողներն են Արամ Ռազմիկի Պետրոսյանը ն Լիլիթ Խաչատուրի Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 10).

2) պատասխանող Արամ Պետրոսյանը 17.12.2019 թվականին հայց է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նան երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին, իսկ հայցվոր Լիլիթ Խաչատրյանը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ նան խնդրելով որպես երեխայի բնակության վայր որոշել իր բնակության վայրը:

Թիվ ԵԴ/44210/02/19 քաղաքացիական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2020 թվականի վճռով Արամ Պետրոսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն՝ նան վճռվել է Գնորգ Պետրոսյանի բնակության վայրը սահմանել հոր՝ Արամ Պետրոսյանի բնակության վայրով, իսկ Լիլիթ Խաչատրյանի հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2021 թվականի որոշմամբ Լիլիթ Խաչատրյանի բողոքը մերժվել է՝ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11.08.2021 թվականի որոշմամբ Լիլիթ Էխաչատրյանի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 61100, «Հճ թ ճտ» դատական տեղեկատվական համակարգ).

3) Լիլիթ Խաչատրյանը 15.10.2021 թվականին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Արամ Պետրոսյանի՝ երեխայի բնակության վայրն իր բնակության վայրով որոշելու պահանջի մասին: Դատարանի 02.12.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանի 15.05.2025 թվականի որոշմամբ Արամ Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 02.12.2024 թվականի վճիռը բեկանվել է, ն գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 4-7, հատոր 5-րդ, գ.թ. 66-80, հատոր 6-րդ, գ.թ. 116-134).

4) 04112024 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Գնորգ Պետրոսյանը արտահայտել է իր հստակ կամքը՝ մոր հետ բնակվելու վերաբերյալ՝ մասնավորապես նան նշելով, որ ցանկանում է ապրել մայրիկի հետ, ունի իր պատճառները, հայրիկի հետ շատ լավ հարաբերություններ ունի, սակայն հայրիկը շատ ջղային է, երբ փոքր էր, հայրիկը ծեծում էր մայրիկին, Ա ինքը շատ էր վախենում, ցանկանում էր ինչ-որ բանով օգնել մայրիկին, բայց փոքր է եղել ն չի կարողացել, մայրիկը երկար ժամանակ չի կարողացել գալ իր մոտ, քանի որ ԱՄՆ-ում է գտնվել ն չի ունեցել վիզա: Երեխան հայտնել է, որ հայրը ն հոր կինն իրեն լավ են վերաբերվում, բայց ինքն իր մորն է ուզում՝ խոսքի վերջում նշելով. «շատ եմ խնդրում, կլինի էսօրվանից գնամ մամայի մոտ» (հատոր 5-րդ, գ.թ. 47-49, հիմք՝ 04.11.2024 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին ւ առկա է անձնական տվյալ

4

մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ծնողների" միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետում եշված հիմքով այդ գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմաններին՝ միաժամանակ վերահաստատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից: Երեխայի լավագույն շահերի ամպահովումնՆ ուղղված է Հայաստանի 0Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով ամրագրված՝ երեխայի իրավունքների արդյունավետ ն ամբողջական իրականացմանը, ինչպես նան երեխայի զարգացմանը՝ հաշվի առնելով երեխայի մտավոր ն ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամք ն դաստիարակության հնարավորությունը, ընտանիք վերադառնալու կամ ընտանիքի հետ ապրելու կարնորությունը, երեխայի զարգացման համար ծնողի ն ընտանիքի այ անդամների հետ շփվելու կարնորությունը, ազգային պատկանելության հարցը, երեխայի մշակութային, լեզվական, հոգնոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ու նշանակությունն ընտանեկան միջավայրում ն այլ կարիքները, պահանջները ն շահերը (...):

Մինչն 29.11.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծնողների միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջն վեճը լուծում է դատարանը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից ն հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական Ա անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի Ա երեխայի միջն գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը ն այլն):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների խնամքի ն դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության ն հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց:

Մինչն 29.11.2025 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խնամակալության ն հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի ն այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի Ա դաստիարակության կազմակերպմանը Ա դատարան

5

ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներից է այն, որ պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը: Պետությունն այդ իրավունքների պաշտպանությունն ապահովում է իր վարչական ն դատական մարմինների միջոցով: Այս մարմինները երեխաների հետ կապված ընտանեկան վեճերի քննության ընթացքում պետք է հաշվի առնեն, որ երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահերից ն յուրաքանչյուր պարագայում առաջնայնությունը պետք է տրվի երեխայի լավագույն շահերի պաշտպանությանը՝ (տես Հայասրանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ընդդեմ Անի Քոչարյանի թիվ ԵԴ/66351/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2025 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս Անի Մարտիրոսյանն ըեդդեմ Գուրգեն իԽալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու ն երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա ն պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից ն նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նան, որ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից՝ այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետնյալ պայմանները.

1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,

2) երեխայի տարիքը,

3) ծնողների բարոյական ն անձնական այլ հատկանիշները,

4) ծնողներից յուրաքանչյուրի ն երեխայի միջն գոյություն ունեցող հարաբերությունները,

5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը ն այլն):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը՝ հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նան տվյալ գործով դատարան ներկայացված ն դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման

6

արդյունքում: Այլ կերպ ասած՝ երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձնավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի ն վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը ն փոխադարձ կապը, ինչպես նան դատարանի ներքին համոզմունքը (տես Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես Խշռսչ մ. Քօլռոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, Ա այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս 71015:օ)/ ԽՈԼօՏԼուՏԹ/ մ. Լհօ Սոււթժ Խոջժօտ (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

Ըստ Եվրոպական դատարանի դատարանի մատչելիության իրավունքի

սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե'ս Խհզնաօս)/ մ. Էոռոօօ (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

7

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքին ուղղակիորեն հարաբերակցվող՝ հայց հարուցելու իրավունքի նախադրյալներին, արձանագրել է, որ դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց ներկայացնելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը (տես «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը):

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրութամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջն, նուն առարկայի մասին ն միննույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման:

Վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համանման կարգավորում բովանդակել է նան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որի կապակցությամբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ըեդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 25.12.2012 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նունն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված ն տվյալ քաղաքացիական գործերի կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք, հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, հայցի հիմքը, այսինքն՝ այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի: Հետնաբար, վերը նշված պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող:

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել նան այն մասին, որ օրենսդրի կողմից նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այ նպատակաուղված է դատավարական իրավունքների 6չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության ն արդար դատաքննության իր իրավունքը, որը միաժամանակ Սահմանադրությամբ Ա միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունք է նան դատավարության մյուս կողմի համար: Հետնաբար չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը, սակայն այս իրավունքն ուղղակիորեն առնչվում է նան պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքնե՝ նան պատասխանողի համար՝ դատական

8

պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նան իրավականորեն որոշակի, կանխատեսելի դատական ակտի առկայություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին ն այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին՝ արձանագրելով, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում՝ կապված իր իրավունքների ն պարտականությունների հետ, ն կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նան դրույթ այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման ն նոր ակտի կայացման նպատակով (տե'ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ըեդդեմ Վարդան ն Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Հետնաբար նան այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով (նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննույն փաստական հիմքերով) կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի 6առկայութան պայմաններում օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գործի վարույթը կարճելու դատավարական փուլին, նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ՝ առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու ն վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (ւրե՛ս Նիկոլայ Իսկանդարյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն «Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը): Ըստ այդմ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում ն գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ: Նուն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետով սահմանված «միննուն փաստական հիմքերով» օրենսդրական եզրույթը, արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական հիմքերի հասկացությունը, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մաս, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) համակարգային վերլուծությունից, որի համաձայն՝ օրենսդիրը որպես հայցադիմումի ձնին ն բովանդակությանը ներկայացվող պարտադիր նշվող պայման սահմանել է այն փաստական հանգամանքները նշելը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը: Այլ կերպ ասած, հայցադիմումում պարտադիր պետք է ներառվեն հայցապահանջը հիմնավորող փաստական հիմքերը, որոնք, ըստ էության, այն իրավաբանական փաստերն են (հանգամանքները), որոնք դրվել են հայցվորի պահանջի

9

հիմքում նե որոնց` հե. նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմք ընդունելով գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները, ինչպե նան այդ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմերը: Օրենսդիրը, բացի փաստական հանգամանքներից, հայցվորին չի պարտադրում հայցադիմումում ներառել նան այն իրավական նորմերը, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն Օ ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի փաստական հիմքի իրավական վերլուծությանը, փաստել է, որ հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: -«Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նան հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Օրենսդիրը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նան, որ հայցադիմումում նշվում են նան հայցապահանջները հաստատող Դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը նե պահանջը հիմնավորող ապացույցները: Հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ ն չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ: Հայցի փաստական հիմքերի ներկայացումը Ա դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն ն հետնանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/0 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի վերը նշված նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առումով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմաններից է օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված ն տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքի, այսինքն՝ այն իրավաբանական փաստերի (հանգամանքների) նույնական լինելը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, Ա որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում, ու որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Իրավական որոշակիության սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով (նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննույն փաստական հիմքերով) կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում՝ օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ: Սակայն իրավական որոշակիության սկզբունքը սույն դեպքում պետք է դիտարկել նան այն

10

տեսանկյունից, որ դատարանը ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առկայությունը գնահատելիս պետք է հիմք ընդունի Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատարանը քննում է ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելիս պետք է պարզի՝ արդյո՞ք նույնական են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված ն տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերը: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված ն տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերի նույնական լինելը կարող է հաստատվել բացառապես այն դեպքում, երբ ժամանակային գործոնի առումով տեղի չի ունեցել երեխայի լավագույն շահի փոփոխություն, որպիսի գնահատականը կարող է տրվել՝ հիմք ընդունելով երեխայի ներկայիս կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի ներկայիս տարիքը, ծնողների ներկայիս բարոյական նե անձնական այ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի ու երեխայի միջն ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ն զարգացման համար ներկայումս պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ն ընտանեկան դրությունը, ն այլն) (տե՛ս Արթուր Մկրտչյանն ըեդդեմ Լուսինե Մ Մանուկյանի թիվ ԼԴ/141/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ անհրաժեշտ է համարում իրականացնել՝ նան երեխայի՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու ն այն դատարանի կողմից հաշվի առնելու առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտված հետնյալ դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես՝

Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին ն հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ Ա անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իր հայացքները ձնակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին Ա հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այդ նպատակով երեխային, մասնավորապես,

11

հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննութան ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, ունկնդրվել թե անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը Ան արտահայտելու սեփական կարծիքն ընտանիքում, դատական ն այլ մարմիններում:

Մինչն 29112025 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին ն հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: (...):

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ երեխայի լսված լինելու սահմանադրական իրավունքը հանդիսանում է երեխայի լավագույն շահը որոշելու կարնորագույն չափանիշներից մեկը: Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի ուժով իրավասու մարմինները պարտավոր են ապահովել երեխայի մասնակցությունն իրեն վերաբերող որոշումների կայացման գործընթացում, տալ դրան պատշաճ կշիո՝ երեխայի տարիքին ն հասունության մակարդակին համապատասխան յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում ու հավասարակշռել վերոգրյալ ոչ սպառիչ չափանիշների հետ: Հետնապես, դատարանները կոնկրետ գործի քննության շրջանակներում պարտավոր են պարզել երեխայի լավագույն շահերի գնահատման համապատասխան տարրերը ն երեխայի արտահայտած կարծիքին հակասող եզրահանգման գալու դեպքում հիմնավորել, թե ինչու է առաջնայնություն տրվել երեխաների լավագույն շահերի բացահայտման այլ չափանիշներին (տես Դիաննա Մկրտչյանն ըեդդեմ Արման Համբարձումյանի թիվ ԱՐԴ/3552/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

Անդրադառնալով երեխայի լսված լինելու իրավունքն իրացնելիս (նրան հարցաքննելիս) սեփական հայացքներն արտահայտելու հարցում երեխայի կարողությունների անհատական գնահատմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածն ամրագրում է երեխայի իրավունքն ազատորեն արտահայտելու իր կարծիքն իրեն վերաբերող բոլոր դեպքերում, սակայն կարծիքի արտահայտումը պասիվ գործընթաց չէ. երեխայի կարծիքը պետք է նրա տարիքին ն հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության արժանանա, որի պայմաններում պետությունն ունի պարտականություն` ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր միջոցները բոլոր երեխաների լսված լինելու իրավունքը լիարժեքորեն իրականացնելու համար, ինչը ենթադրում է երկու քայլ, այն է՝ ապահովել երեխայի կարծիքը պարզելու անհրաժեշտ մեխանիզմներն ու պատշաճ ուշադրություն դարձնել այդ կարծիքին: «Իր հայացքները ձնակերպելու ընդունակ» արտահայտությունը պետք է ընկալվի ոչ թե որպես սահմանափակում, այլ որպես մասնակից պետության պարտավորություն՝ հնարավոր առավելագույն չափով գնահատելու երեխայի՝ իր հայացքներն ինքնուրույն ձնակերպելու ունակությունը: Ավելին՝ պետությունը պետք է ելնի այն կանխադրույթից, որ երեխան ունակ է ձնակերպելու իր հայացքները ն իրավունք ունի արտահայտելու դրանք, քանի դեռ առկա չեն հակառակի մասին վկայող արժանահավատ ու բավարար փաստեր:

ՀԸ հվճռաբեկ դատարանը, անդրադառնալով «տարիքի ու հասունության» հատկանիշներին, հարկ է համարել ընդգծել, որ կենսաբանական տարիքը երեխայի՝ իր հայացքները ձնակերպելու ունակության ն այդ հայացքների կշռի չափման միակ միավորը չէ,

12

ու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում երեխայի հայացքները պետք է գնահատվեն առանձին՝ վերլուծելով երեխայի անհատական առանձնահատկությունները: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի համատեքստում հասունությունը երեխայի՝ այս կամ այն հարցի շուրջ իր հայացքները հստակ ն ինքնուրույն ձնակերպելու ու այդ հարցի հետնանքները հասկանալու ն գնահատելու ունակությունն է:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ որքան քննարկվող հարցն ավելի մեծ չափով կարող է ազդել երեխայի կյանքի վրա, այնքան ավելի մեծ ուշադրությամբ պետք է գնահատել երեխայի հասունությունը, իսկ եթե երեխայի ունակությունների անհատական գնահատումը ցույց է տալիս, որ երեխան ի վիճակի է հստակ ու ինքնուրույն ձնակերպելու իր կարծիքը, ապա այդ կարծիքը պետք է համարվի էական գործոն երեխային առնչվող հարցը լուծելիս (տես Հայասրանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ընդդեմ Անի Քոչարյանի թիվ ԵԴ/66351/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2025 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` 23.05.2014 թվականին ծնված Գնորգ Արամի Պետրոսյանի ծնողներն են սույն գործով հայցվոր Լիլիթ Խաչատրյանը ն պատասխանող Արամ Պետրոսյանը:

15.10.2021 թվականին Լիլիթ Խաչատրյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Արամ Պետրոսյանի՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին:

Դատարանը 02.12.2024" թվականի վճռով հայը բավարարել է այն

պատճառաբանությամբ, որ՝

- «Դատարանը, հիմք ընդունելով կողմերի անչափահաս երեխա Գնորգ Արամի Պետրոսյանի ներկայիս կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ, երեխայի տարիքը, ծնողների ներկայիս բարոյական ն անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի ու երեխայի միջն ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունները՝ հաստատված է համարում, որ տեղի է ունեցել երեխայի լավագույն շահի փոփոխություն:

Մասնավորապես" հայցվոր Լիլիթ Խաչատրյանը մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, երեխան կապված է մայր ծնողի հետ, ունի երա կարիքը, մայր ծնողի ն երեխայի միջն առկա են ջերմ հարաբերություններ, հայցվորը կարող է ներկայումս երեխայի դաստիարակության ն զարգացման համար ստեղծել բավարար պայմաններ»,

- «գործով ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ երեխա Գնորգ Պետրոսյանի բնակության վայրը հայցվոր Լիլիթ Խաչատրյանի բնակության վայրը սահմանելով կխախտվի երեխայի իրավունքներն ու օրինական շահերը, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում երեխայի բնակության վայրի փոփոխությունը չի կարող բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեկան, հոգնոր, բարոյական զարգացման ն դաստիարակության վրա»,

- «մոր Լիլիթ Խաչատուրի Խաչատրյանի հետ բնակվելը բխում է երեխա' Գնորգ Արամի Պետրոսյանի լավագույն շահերից, ուստի (...) կողմերի երեխա Գնորգ Արամի Պետրոսյանի բեակության վայրը պետք է սահմանել մոր' Լիլիթ Խաչատուրի Խաչատրյանի բեակության վայրը' Երնան քաղաքի """շբնակարան հասցեով»,

- «կողմերի անչափահաս երեխա Գնորգ Պետրոսյանի մոր' Լիլիթ Խաչատուրի Խաչատրյանի հետ բնակվելը կունենա դրական ազդեցություն երեխայի լավագույն շահերի 2 առկա է անձնական տվյալ

13

վրա, մասնավորապես երա հոգեկան, հոգնոր ու բարոյական զարգացման

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/46747/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել