Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1265 — Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործունակությունը որոշող օրենքը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1265AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1265 — Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործունակությունը որոշող օրենքը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1265. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործունակությունը որոշող օրենքը 1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը որոշվում է նրա անձնական օրենքով: 2. Իր անձնական օրենքով գործունակությամբ չօժտված կողմն իրավունք չունի վկայակոչել իր գործունակության բացակայությունը, եթե նա գործունակ է գործարքը կնքելու վայրի իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս կողմը գիտեր կամ պետ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1265. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործունակությունը որոշող օրենքը 1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը որոշվում է նրա անձնական օրենքով:

2. Իր անձնական օրենքով գործունակությամբ չօժտված կողմն իրավունք չունի վկայակոչել իր գործունակության բացակայությունը, եթե նա գործունակ է գործարքը կնքելու վայրի իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս կողմը գիտեր կամ պետք է իմանար նրա անգործունակ լինելու մասին:

3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը Հայաստանի Հանրապետությունում կնքված գործարքներով և Հայաստանի Հանրապետությունում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններով որոշվում է Հայաստանի Հանրապետության իրավունքով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել