Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 229 — Ճանաչման ընդհանուր պայմանները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 229AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 229 — Ճանաչման ընդհանուր պայմանները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 229. Ճանաչման ընդհանուր պայմանները 1. Ճանաչումը որոշակի անձի կամ օբյեկտի (առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի) ինքնությունը կամ նույնությունը պարզելու նպատակով այդ անձին կամ օբյեկտը ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի ընկալմանը ներկայացնելն է: 2. Մինչև ճանաչումը քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է ճանաչվող անձի կամ օբյեկտի հատկանիշների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողն ընկալել է այդ անձին կամ օբյեկտը: 3. Ճանաչում

Ամբողջ Տեքստ

Հոդված 229. Ճանաչման ընդհանուր պայմանները 1. Ճանաչումը որոշակի անձի կամ օբյեկտի (առարկայի, փաստաթղթի, կենդանու, դիակի) ինքնությունը կամ նույնությունը պարզելու նպատակով այդ անձին կամ օբյեկտը ձերբակալված անձի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի ընկալմանը ներկայացնելն է:

2. Մինչև ճանաչումը քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է ճանաչվող անձի կամ օբյեկտի հատկանիշների և այն հանգամանքների մասին, որոնցում ճանաչողն ընկալել է այդ անձին կամ օբյեկտը:

3. Ճանաչում չի կատարվում, իսկ կատարված ճանաչումը չի կարող համարվել իրավաչափ, եթե հարցաքննվելիս ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվող անձի կամ օբյեկտի նույնացման համար:

4. Կրկնակի ճանաչումն անթույլատրելի է: Ճանաչում չի կատարվում նաև այն դեպքում, երբ ճանաչողը վարույթի ընթացքում տեսել է ճանաչվող անձին կամ օբյեկտը:

5. Ճանաչման արձանագրության մեջ նշվում են ճանաչման ներկայացված անձի կամ առարկայի նկարագրությունը, ինչպես նաև այն հատկանիշները, որոնցով կատարվել է ճանաչումը: Ֆունկցիոնալ առանձնահատկություններով կամ ձայնով ճանաչում կատարելու դեպքում արձանագրությանը կցվում է նաև ճանաչման տեսաձայնագրությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել