Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.21 — Դիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.21AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.21 — Դիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222.21. Դիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը 1. Սույն օրենսգրքի 222.20-րդ հոդվածում նշված գործերով դիմումը ձևակերպվում է գրավոր և բովանդակում է՝ 1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան, 2) դիմողի անվանումը և հասցեն, 3) դիմումը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը, 4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը, 5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 222.21. Դիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը 1. Սույն օրենսգրքի 222.20-րդ հոդվածում նշված գործերով դիմումը ձևակերպվում է գրավոր և բովանդակում է՝ 1) նշում այն մասին, որ դիմումը ներկայացվում է վարչական դատարան, 2) դիմողի անվանումը և հասցեն, 3) դիմումը ներկայացնող պաշտոնատար անձի անունը, պաշտոնը, 4) դիմումի էության հակիրճ նկարագրությունը, 5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում տեղեկատվություն տրամադրելու սահմանված պահանջը, և հիմնավորում առ այն, որ օտարերկրյա իրավասու մարմնի կողմից հայցվող տեղեկատվությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին, և առկա չեն դրանցով սահմանված տեղեկություն տրամադրելու մասին հարցման մերժման հիմքերը, 6) դիմողի պահանջը հիմնավորող փաստարկները, 7) դիմողի պահանջը, 8) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են դիմումին, 9) հարցման մեջ նշված անձին կամ անձանց նույնականացնող տվյալները և այն փաստերն ու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել անձանց վերաբերյալ հարցում անելու համար, 10) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը:

2. Դիմումը ստորագրում է դիմողի պաշտոնատար անձը:

3. Դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու մարմնի հարցման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել