Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1025 — Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են ոչ առևտրային ռիսկերից արտասահմանյան ներդրումնե
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1025AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1025 — Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են ոչ առևտրային ռիսկերից արտասահմանյան ներդրումնե

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1025. Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են ոչ առևտրային ռիսկերից արտասահմանյան ներդրումների ապահովագրման հարաբերությունների, բժշկական ապահովագրության, բանկային ավանդների ապահովագրության, կենսաթոշակների ապահովագրության, ինչպես նաև ապահովագրության այլ տեսակների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ այդ տեսակների ապահովագրությունների մասին օրենքներո

Ամբողջ Տեքստ

Հոդված 1025. Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են ոչ առևտրային ռիսկերից արտասահմանյան ներդրումների ապահովագրման հարաբերությունների, բժշկական ապահովագրության, բանկային ավանդների ապահովագրության, կենսաթոշակների ապահովագրության, ինչպես նաև ապահովագրության այլ տեսակների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ այդ տեսակների ապահովագրությունների մասին օրենքներով: Սույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենսգրքի 995 հոդվածով, 1000 հոդվածի 3-րդ կետով, 1000.1 հոդվածի 1-ին կետով, 1000.2 և 1003.1 հոդվածներով, 1010 հոդվածի 3-րդ և 8-րդ կետերով, 1011 և 1012 հոդվածներով, 1015 հոդվածի 3-րդ կետով, 1017 հոդվածի 2-րդ կետով, 1018 հոդվածի 3-րդ կետով և 1020 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրերի վրա: Սույն գլխով նախատեսված կանոնները չեն տարածվում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված հարաբերությունների վրա: (1025-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն, 17.12.25 ՀՕ-460-Ն) ՎԵՑԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Գ Լ ՈՒ Խ 55 ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել