ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 453 — Քրեական վարույթն սկսելու մասին որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 453. Քրեական վարույթն սկսելու մասին որոշումը 1. Քրեական վարույթն սկսելու մասին որոշման մեջ նշվում են՝ 1) տուժողի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 2) մեղադրյալի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 3) մեղադրանքի փաստական նկարագրությունը. 4) ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը. 5) տուժողի ներկայացրած նյութերը. 6) նախնական դատալսումների տարին, ամիսը, օրը և ժամը. 7) քրեական հայցին կցված նյութերին ծանոթանալ
Ամբողջ Տեքստ
Հոդված 453. Քրեական վարույթն սկսելու մասին որոշումը 1. Քրեական վարույթն սկսելու մասին որոշման մեջ նշվում են՝ 1) տուժողի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 2) մեղադրյալի անունը, ազգանունը և բնակության կամ հաշվառման վայրը. 3) մեղադրանքի փաստական նկարագրությունը. 4) ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը. 5) տուժողի ներկայացրած նյութերը. 6) նախնական դատալսումների տարին, ամիսը, օրը և ժամը. 7) քրեական հայցին կցված նյութերին ծանոթանալու մեղադրյալի իրավունքը:
2. Քրեական վարույթն սկսելու մասին որոշում կայացնելու պահից այն անձը, որի դեմ քրեական հայց է ներկայացվել, ստանում է մեղադրյալի կարգավիճակ, իսկ այն անձը, որը քրեական հայց է ներկայացրել, ճանաչվում է տուժող:
3. Որոշման պատճենը երկօրյա ժամկետում ուղարկվում է տուժողին և մեղադրյալին: Նույն ժամկետում մեղադրյալին ուղարկվում է նաև քրեական հայցի պատճենը:
4. Եթե քրեական վարույթ սկսելու մասին որոշում կայացնելուց հետո պարզվել է, որ մասնավոր մեղադրանքով մեղադրյալի նկատմամբ նույն արարքի համար քրեական հետապնդում է հարուցվել նաև հանրային կարգով, ապա մասնավոր մեղադրանքով վարույթը կարճվում է, իսկ վարույթի նյութերը փոխանցվում են վարույթն իրականացնող մարմին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
