Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ, «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ», «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԵՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2007Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ, «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ», «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԵՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2007Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7029 մայիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 մայիսի 2007թ. ՍԴԱՈ - 70 | «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ, «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ», «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԵՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2007Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 149-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ, «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ», «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԵՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 2007Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՀ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 149-Ա

ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Հաշվի առնելով, որ «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դիմումների հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007թ. մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 149-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ ՍԴ-ի կողմից քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի դրույթները, նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2. Գործի դատաքննությունն սկսել 2007 թվականի հունիսի 1-ին, ժամը 10.00- ին։

3. Գործով զեկուցողներ նշանակել ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանին և Հ. Դանիելյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 9-րդ մասի հիման վրա գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 4-րդ մասի նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմնին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 4-րդ մասի հիմքերով սույն գործով որպես հարակից պատասխանողներ իրենց իրավասությունների հետ կապված հարցերով, ներգրավել ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին։

6. Թողնել առանց բավարարման «Իմպիչմենտ» դաշինքի դիմումում ներկայացված միջնորդությունը որպես դիմումի ապահովման միջոց ՀՀ ԿԸՀ-ի 19.05.2007թ. թիվ 149-Ա որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ, նկատի ունենալով, որ, նախ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի նման իրավասություն ամրագրող նորմերը վերաբերում են այն ակտերին, որոնց սահմանադրականությունն է վիճարկվում սահմանադրական դատարանում, երկրորդ համապետական ընտրությունների արդյունքներով առաջացած վեճերի հետ կապված դիմումների ապահովման խնդիրը լուծվել է սահմանադրական նորմերի մակարդակով, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 51 և 68 հոդվածներում, որոնց համապատասխան օրենքով նախատեսվել են սահմանադրական դատարանում նման գործերի քննության անհամեմատ սեղմ ժամկետներ։

7. Սահմանադրական դատարան ներկայացված միջնորդությունների հիման վրա.

ա) ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից պահանջել ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ 12.05.2007թ. դրությամբ,

բ) ՀՀ ԿԸՀ-ից պահանջել 12.05.2007թ. ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների քվեարկության տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները,

գ) ՀՀ ԿԸՀ-ից պահանջել 12.05.2007թ. ՀՀ ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների օրենքով նախատեսված հաշվետվությունները,

դ) ՀՀ ԿԸՀ-ից պահանջել 12.05.2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունների հետ կապված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների դիմում-բողոքների քննարկման արձանագրությունները, դրանց տրված պատասխանները,

ե) ՀՀ ԿԸՀ-ից պահանջել 12.05.2007թ. ՀՀ ԱԺ ընտրությունները կազմակերպած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները անուն, ազգանուն, աշխատանքի վայր և ում կողմից է նշանակվել,

զ) ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովից պահանջել 2003-2007թթ. իր իրավասության շրջանակներում հաստատված և իրականացված բարեգործական ծրագրերի ցանկը,

է) ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել ՀՀ ԱԺ 12.05.2007թ. ընտրությունների վերաբերյալ գործերով ՀՀ դատարանների կողմից ընդունված ակտերի պատճենները։

8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 40 հոդվածի 2-րդ մասի համաձայն նշված բոլոր պահանջների կատարման համար վերջին ժամկետ սահմանել մինչև 2007թ. հունիսի 1-ը։

9. Դիմողների կողմից դիմումներում ներկայացված այլ միջնորդություններին անդրադառնալ գործի դատաքննության ընթացքում կողմերի բացատրությունները լսելուց և փաստարկներին ծանոթանալուց հետո։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29 մայիսի 2007 թվականի

ՍԴԱՈ-70

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մայիսի, 2007 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-70
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել