ՄԱՐԻ ԲԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 հոկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 18 | ՄԱՐԻ ԲԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
6 հոկտեմբերի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Նախագահությամբ
Կ. Բալայանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Մարի Բալյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մարի Բալյանը 18.09.2015թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 233.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-5-րդ կետերի, 143-րդ հոդվածի 3-րդ կետի, 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի սահմանադրականությունը, և խնդրել է դրանք ճանաչել ՀՀ Սահմանադրության 6, 8, 18, 19, 31, 91 և 92-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործով որոշումը բողոքարկելու անհնարինության արդյունքում ինքն անօրինական կարգով զրկվել է սեփականությունից, առանց փոխհատուցման։
Դիմողի պնդմամբ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սեփականության հարկադիր օտարման վերաբերյալ որոշումը պետական մարմինը կարող է ընդունել միայն բացառիկ դեպքերում և այն բանից հետո, երբ սեփականության նման օտարման անհրաժեշտությունը հիմնավորված է հանրային գերակա շահով։ Դիմողը նշել և նաև, որ վիճարկվող իրավական ակտերից և ոչ մեկում բացահայտված չեն «հասարակության և պետության կարիքե և «բացառիկ գերակա հանրային շահե հասկացությունները։
3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձևական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Մինչդեռ դիմողի Սահմանադրությանը հակասելու փաստարկները հիմնավոր չեն։ Ավելին, դիմողը մոլորության մեջ ընկնելով ամբողջ դիմումում փորձել է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը և վերլուծել «հասարակության և պետության կարիքե և «բացառիկ գերակա հանրային շահե հասկացությունները։
Դիմումի ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարցը, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Մարի Բալյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
6 հոկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
