Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 696 — Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վաղաժամկետ լուծումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 696AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 696 — Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վաղաժամկետ լուծումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 696. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վաղաժամկետ լուծումը 1. Փոխատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը, եթե փոխառուն` 1) գույքն օգտագործել է պայմանագրին կամ գույքի նշանակությանը անհամապատասխան. 2) չի կատարել գույքը պահպանելու իր պարտականությունները. 3) էականորեն վատթարացրել է գույքի վիճակը. 4) առանց փոխատուի համաձայնության` գույքը հանձնել է երրորդ անձի: 2. Փոխառուն իրավունք ունի պահ

Ամբողջ Տեքստ

Հոդված 696. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վաղաժամկետ լուծումը 1. Փոխատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը, եթե փոխառուն` 1) գույքն օգտագործել է պայմանագրին կամ գույքի նշանակությանը անհամապատասխան. 2) չի կատարել գույքը պահպանելու իր պարտականությունները. 3) էականորեն վատթարացրել է գույքի վիճակը. 4) առանց փոխատուի համաձայնության` գույքը հանձնել է երրորդ անձի:

2. Փոխառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքն անհատույց օգտագործելու պայմանագիրը, եթե` 1) հայտնաբերվել են այնպիսի թերություններ, որոնք գույքի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, որոնց մասին ինքը չգիտեր և չէր կարող իմանալ պայմանագիրը կնքելիս. 2) գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում. 3) պայմանագիրը կնքելիս փոխատուն նրան չի զգուշացրել հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին. 4) փոխատուն չի կատարել գույքը կամ դրա պատկանելիքները և դրան վերաբերող փաստաթղթերը հանձնելու իր պարտականությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել