ԳՈՀԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 օգոստոսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 27 | ԳՈՀԱՐ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 օգոստոսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Ռ. Պապայանի
Հ. Դանիելյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Գոհար Մարկոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գոհար Մարկոսյանը 2010թ. հուլիսի 27-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229 և 233-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3- րդ, 8-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի պահանջներին։
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողն իր պահանջները հիմնավորող որևէ փաստարկ չի ներկայացնում, այլ հիմնական շեշտը դնում է գործի փաստական հանգամանքների վրա, այնինչ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների դիմողը պետք է ներկայացնի անհրաժեշտ հիմնավորումներ վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ։
Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Դիմողը պատշաճ չի հիմնավորել նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Գոհար Մարկոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
18 օգոստոսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 օգոստոսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
