Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 430 — Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, առարկաների կամ համակարգչային տվյալների հետ վարվելու կանոնները խախտելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 430AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 430 — Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, առարկաների կամ համակարգչային տվյալների հետ վարվելու կանոնները խախտելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 430. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, առարկաների կամ համակարգչային տվյալների հետ վարվելու կանոնները խախտելը 1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի, այլ առարկայի կամ համակարգչային տվյալի հետ վարվելու կանոն խախտելն այն անձի կողմից, որը պարտավոր էր պահպանել այդ կանոնը, եթե դա անզգուշությամբ առաջացրել է այդ փաստաթղթի, այլ առարկայի կամ համակարգչային տվյալի կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխա

Ամբողջ Տեքստ

Հոդված 430. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, առարկաների կամ համակարգչային տվյալների հետ վարվելու կանոնները խախտելը 1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի, այլ առարկայի կամ համակարգչային տվյալի հետ վարվելու կանոն խախտելն այն անձի կողմից, որը պարտավոր էր պահպանել այդ կանոնը, եթե դա անզգուշությամբ առաջացրել է այդ փաստաթղթի, այլ առարկայի կամ համակարգչային տվյալի կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել