Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24 — Բացառիկ տարածքային ընդդատությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 24 — Բացառիկ տարածքային ընդդատությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 24. Բացառիկ տարածքային ընդդատությունը 1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: 2. Անշարժ գույքն արգելանքից հանել

Ամբողջ Տեքստ

Հոդված 24. Բացառիկ տարածքային ընդդատությունը 1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցը ներկայացվում է հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

2. Անշարժ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

3. Ժառանգատուի պարտատիրոջ հայցը ներկայացվում է ժառանգի կամ կտակակատարի հաշվառման (գտնվելու) կամ բնակության, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի առաջին ատյանի դատարան: 3.1. Սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով գործերը քննվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում:

4. Միաժամանակ բացառիկ և այլ տարածքային ընդդատություն ունեցող պահանջներով հայցը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարան: (24-րդ հոդվածը լրաց. 21.01.22 ՀՕ-7-Ն, 23.12.22 ՀՕ-576-Ն ) (23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել