Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-193 սեպտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 19 | ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 սեպտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա.

Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Տիգրան Առաքելյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Տիգրան Առաքելյանը 2012թ. օգոստոսի 14-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասի «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը» նորմը, նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասություններում պարունակվող նորմերը, 302 հոդվածի «բացառությամբ սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» նորմը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասի«Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը» նորմը, նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ նախադասություններում պարունակվող նորմերը, այնքանով, որքանով որ վկայակոչված բոլոր նորմերը վերաբերում են ամբաստանյալին իր գործի քննության ժամանակ դատական նիստերից հեռացնելու միջոցով պատասխանատվության ենթարկելուն։

Դիմողը պնդում է, որ իր նկատմամբ վիճարկվող նորմերի հիման վրա կայացված որոշմամբ խախտվել է իր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ.-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայի 6 հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի գ/ և դ/ կետերով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14 հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի դ/ և ե/ կետերով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 23 հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերով, ինչպես նաև ամբաստանյալին նույն օրենսգրքի նորմերով վերապահված իր վերաբերյալ գործով դատական քննությանը մասնակցելու իրավունքները։ Նրա կարծիքով, վիճարկվող նորմերն ուղղակիորեն հակասության մեջ են արդարադատության բոլոր պահանջների պահպանմամբ իր գործի քննության իրավունքի հետ։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերի կիրառմամբ ամբաստանյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելն ինքնին չի կարող համատեղելի լինել իր նպատակի արդարատության առանց խոչընդոտի իրականացման կամ արդարադատության հեղինակության պաշտպանության հետ։

Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Տիգրան Առաքելյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

3 սեպտեմբերի 2012թ.

ՍԴԴԿՈ/1-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել