Արշակյան — ԱՐԴ/0056/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի հունվարի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 48100121 քրեական գործը: 2021 թվականի հունվարի 3-ին Գուրգեն Ազատի Արշակյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունվարի 5-ի որոշմամբ Գուրգեն Արշակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ քրեակ
Ամբողջ Տեքստ
Հերն 22275 ԱՐԴ/0056/01/21
/2 Հորաի Ե 17
ՍՐՏԻՆ
ՊՈպՔ ՄԱՆ,
ար 22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Ադամյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Հովակիմյան
դատավորներ՝ Կ.Մարդանյան
ՌՄխիթարյան
2 մայիսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Գուրգեն Ազատի Արշակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի հունվարի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է թիվ 48100121 քրեական գործը:
2021 թվականի հունվարի 3-ին Գուրգեն Ազատի Արշակյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունվարի 5-ի որոշմամբ Գուրգեն Արշակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունվարի 6-ի որոշմամբ մեղադրյալ ԳԱրշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նախաքննության մարմնի 2021 թվականի ապրիլի 25ի որոշմամբ
Գ.Արշակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
202 (Տթվական՝ Օ։Օ`ապրիի 29ին քրեական գործ, մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով Գ.Արշակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց` ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 4 Հորս) ամիս ժամկետով: 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորճաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Յ
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիոը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Գ.Արշակյանի անձի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները: Այսպես պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Վերոգրյալի հետ մեկտեղ, արարքը կատարվել է կտրող-ծակող գործիքի՝ դանակի գործադրմամբ: Ըստ բողոքի հեղինակի՝ ուշադրության է արժանի նան հասցված վնասի բնույթն ու տեղակայումը:
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված
4
հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Գ.Արշակյանի անի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը վկայում է առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ Գ.Արշակյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գուրգեն Արշակյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «(.) /Ի/ր մուր գտնվող, ն սաոր զենք չհանդիսացող դանակով, դիփավորությամի հարվածել ն ծանր մարմնական վնասվածք է պատճառել ԴՀազիոյանին, որպիսի զործողություններն արտահայտվել են հետեյալում.
2021թ. հունվարի 5-ին՝ ժամի 15-ի սահմաններում, ԴՀազրոյանին պափկանող՝ Արմավիրի մարզի, Նալբանդյան գյուղի, 3րդ թաղամասի, Ժրդ փողոցի 2-րդ հասցնում գտնվող մաւն դիմաց փողոցում, կենցաղային հարցերի շուլջ, այն Է նշված տանն այլես իրեն բնակվել չթույլատրելու հարցի հետ կապված, վիճաբանության մեջ է մտել հայր ու որդի Դավիթ ն Խաչիկ Հազրոյանների հեմ, որի ընթացքում իր բաճկոնի գրպանից հանելով սառր զենք չհանդիսացող, գործարանային արվաւդրության, ծալովի սնեռիչով դանակը, դիտավորությամը մեկ անգամ դրանով հարվածել է ԴՀազրոյանի որովայնի ձախ հատվածին պատճառելով «որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք», այդ
5
կերպ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնատ կյանքին վտանգ սպառնացող վտանգավորության հատկանիշով»:
8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Գ.Արշակյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգում` պատճառաբանել է հետնյալ կերպ. «(-) (Ուսումնասիրելով ամբապրաւնյալի, անձ, բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեալմացնոլ հանգամանքները, այն է՝ կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, խոսվտվանական ցուցմունք տալը, փուժողի հետ հաշփվելը ն վերջինիս կողմից բողոք չներկայացնելը ն ծանրացնող հանգամանքները, որոնք րացակայում են ասն գործով, ամբաստանյալ ԳԱրշակյանի նկատմամբ երա կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս (Առաջին ատյանի) դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճաւնը, հանցավորի անձր բնութագրող հանգամանքները, այն, որ նա թեն նախկինում դատվել է, սակայն ներկայումս դատվածություն չունի, ֆիզիկապես վատառողջ է, 3-րդ խմբի հաշմանդամ է:
(-.) (Հյաշվի առնելով ամբաարաւնյալի կատարած հանցագզործությաւն բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանք համադրելով նրա անձր բնութագրող տվյալների հետ ն հաշվի առնելով նան ամբասատաւնյալի պատասխանաւտվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը` (Առաջին ատյանի) դատարանը գտնում է, որ վերջինիս նկատմամիը պեվթք է նշանակել պատիժ ազատազիկման ձնով, սակայն պայմանականորեն չկիրառելով սահմանել փորձաշրջան»:
9. Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Գ.Արշակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիոն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետնյալը. «(..) Գ.Արշակյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցր քննարկելիս, (Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով ն գնահատելով գործի Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 294-303:
2 Տե՛ս նույն տեղում:
6
փաստական փվյալները, հաշվի առնելով ամրիաարանյալի անձր բնութագրող տվյալները (դավփվածություն չունի, փարիքը՝ 64 տարեկան է, առողջական վիճակը՝ Յրդ խմբի հաշմանդամ տարել է սրտամկանի ինֆարկվ, շագանակագեղձի ադենոմու ախտորոշմամիբ գտնվում է ուռոլոգի հսկողության տակ, կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության `ասրիճանը (դիտավորությամբ կատարե է անձի առողջության դեմ ուղղված ծանր հանցագործություն), պատիժն ու պափտասխանատվությունն մեղմացնող հանգամանքները (փվել է խոարովանական ցուցմունքներ, կատարածի համար զղջացել է) տուժողի հե. հաշտվել են, վերջինս հայտնել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք-պահանջ չունի, քաղաքացիական հայց չկա,
պատասխանատվությունը ժաւենրացնող հանգամանքների րացակայությունը, հեվտանցավոր դրական վարքագիծը, հիմնավոր հենության է հանգել այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը ոնալ կրելու:
Մարդասիրութան Օ։Օ`ն 6 ապատասխանատվության անհատականացմաուն սկզբունքների պահպանմաեւն փեսեւեկյունից Գ.Արշակյանի նկատմամի նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու թույլատրելիության մասին (Առաջին ատյաւնի դատարանի հերնությունները հիմնավորված են: (Առաջին ատյանի դատարանի համոզվածությունը բխում է գործի օբյեկտիվ տվյալներից»":
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք Գ.Արշակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
1. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն
չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական 3Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 72-82:
7
օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում": Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (/ամճոտ ուաճոճ Ա) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ՞:
111 Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական
դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը հանցավորի անձ ն վկայոմ պատիժը
պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես
հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրաճ՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձենը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության 4 Տես Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/3, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Ադամյանի ն Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21ի թիվ ԳԴԼ0036/01/23 որոշումը:
օ Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարավ: Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
8
հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն՛:
ՀՀ քրեական օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասված, պատճառելը կամ առողջությանն այլ ծաւնր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է փեսողության, խոսքի, լսողության կամ որնէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուսր կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամի, ինչպես նան կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորատով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամը կամ թունամոլությամբ հիվանդացում՝
պավժվում է ազատազիկմամի՝ երեքից յոթ փարի ժամկետով:
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- ԳԱրշակյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա, 2021 թվականի հունվարի 3-ին, տուժող Դ.Շազրոյանի տան դիմաց՝ փողոցում, վերջինի ն նրա որդու հետ կենցաղային հարցի, այն է՝ նշված տանն այլնս իրեն բնակվել չթույլատրելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, գրպանից հանած ծալովի սնեռիչով դանակով հարված է հասցրել Դ.Հազրոյանի որովայնի ձախ հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որն արտահայտվել է որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձնով, որը վտանգավոր է կյանքի համար:,
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Գ.ՆԱրշակյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարված արարքի հանրային 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
9
վտանգավորության բնույթն ու աստիճանը, նրա անձը բնութագրող փաստական տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մասնավորապես, ինքնախոստովանական ցուցմունք տալը, կատարած արարքի համար զղջալը, տուժողի հետ հաշտվելը ն նրա կողմից բողոք չներկայացնելը, դատվածության բացակայությունը, վատառողջ՝ երրորդ խմբի հաշմանդամ լինելն ու պատասխանատվութուեն ն պատիժ ձծանրացնղ հանգամանքների
բացակայությունը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմք են տալիս գալու հետնության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու,
- Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ վիճարկվող դատական ակտով արձանագրված հանգամանքները, ինչպես նան՝ մեղադրյալի տարիքը (64 տարեկան է) առողջական վիճակը բնութագրող տվյալները, մասնավորապես` նախկինում սրտամկանի ինֆարկտ ունենալը, շագանակագեղձի ադենոմա ախտորոշմամբ ուռոլոգի հսկողության տակ գտնվելը, հետհանցավոր դրական վարքագիծը, իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետնության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելուռ:
3. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Գ.Արշակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող ն պատասխանատվություն, Օ ու պատիժը մեղմացնող հանգամանքներ, :պլատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ 5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
10
վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ:
14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Արշակյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ ԳԱրշակյաանի արարքը ոտնձգե է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարք ն դրա
հետնանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել 1 ուղղակի դիտավորությամբ, գխրակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պավփճառում է ծանրը վնաս, նախատեսել է իր արարքի ն հետնանքների միջն առկա անմիջական պավճառական կապը,
գ) հանցագործության իրադրությունը, գործիքն ու եղանակը. տուժողի տան դիմաց, կենցաղային հարցի, այն է՝ տուժողին պատկանող տանն այլնս իրեն բնակվել չթույլատրելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իր մոտ եղած կտրողծակող գործիքի ծալովի աւեռիչով դանակի գործադրմամբ հարված հասցնելը,
դ) տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարնոր օրգանի շրջանում` որովայնի ձախ հարվածին ն առողջությանը պատճառել այնպիսի ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ձնով, որր վրանգավոր է կյանքի համար:
Ինչ վերաբերում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված՝ մեղադրյալի առողջական վիճակը բնութագրող հանգամանքին, հարկ է ընդգծել, որ թեն մեղադրյալի առողջական վիճակի գնահատումն էական նշանակություն ունի
1
քրեաիրավական ներգործության համաչափ միջոց ընտրելու հարցում", սակայն ստորադաս դատարանները սահմանափակվել են համապատասխան
տեղեկատվության մատնանշմամբ առանց վերլուծելու ն գնահատելու ամբաստանյալի անազատության մեջ գտնվելու պայմաններում հնարավոր անհրաժեշտ բժշկական օգնությունը ն սպասարկումը պատշաճ կազմակերպելու հնարավորությունը: Տվյալ դեպքում, որնէ հիմնավորում չի ներկայացվել ն ներկայացված նյութերում առկա չէ որնէ փաստական հանգամանք, որը հիմք կտար եզրահանգելու, որ ԳԱԱրշակյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում:
5. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված
վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններ, Գ.Արշակյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումնեը պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման:
16. Վճռաբեկ դատարանը բազմիցս կրկնել է, որ անձի առողջությանը ծանը վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու ն որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարք ն դրա հետնանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի ս Տես Վճռաբեկ դատարանի` Այեքսան Հակոթյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՇԴ/0025/01/16 որոշման 16-17-րդ կետերը:
12
կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը::
Առանց վերը թվարկված համգամանքների գնահատման՝ առողջությանը դիտավորությամբ ծանըր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության ն հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարք ն կիրառված
քրեաիրավական ներգործութան միջոցի համաչափությունը, ինչպես նան կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները»:
17. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված մեղադրյալ Գ-Արշակյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Գ.Արշակյանի կատարած արարքի ն նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ
Գ.Արշակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս
դատարանները, Գ.Արշակյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված » Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը, ոդամոտ ուսմոռզէ5, Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Խաչավրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյան գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 ն Ղնռնդ Հովհաննիսյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԴԼ/0611/01/23 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:
13
պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար անհրաժեշտ է ԳԱրշակյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը
պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Գուրգեն Ազատի Արշակյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը փոփոխել:
2. Գուրգեն Ազատի Արշակյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր
14
իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 22-ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Գուրգեն Ազատի Արշակյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/0056/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
