Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-633 սեպտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 63 | ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցը Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում քննարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Մարիամ Ոսկանյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան վերստին ներկայացվել և մուտքագրվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին)` խնդրելով «Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխանելու, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանելու հարցը»:

2. Դիմողը նշում է, որ իր և ամուսնու համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված բնակարանը առանց իր իմացության և համաձայնության գրավադրվել է, ինչի հետևանքով ինքն արտադատական կարգով և իր կամքից անկախ զրկվել է իր սեփականությունից:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշման և Սահմանադրական դատարանի 24.02.2012թ. ՍԴՈ-1009 որոշման միջև առկա հակասությունը չի հաղթահարվել, ինչի արդյունքում վիճարկվող նորմը իր նկատմամբ կիրառվել է Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1009 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասող մեկնաբանությամբ: Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումների միջև առկա հակասության պայմաններում իրավունքի սուբյեկտները դրսևորում են իրավաչափ վարքագծի անորոշություն, որով պայմանավորված առկա է նշյալ նորմի վերստին ուսումնասիրման, քննարկման և հստակեցման անհրաժեշտություն:

3. ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմն իր` 2018 թվականի օգոստոսի 31- ի ՍԴԴԿՈ/Ժ-1 որոշմամբ որոշել է Մարիամ Ոսկանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի մասով մերժել և առաջարկել Սահմանադրական դատարանին աշխատակարգային նիստում քննարկել «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցը:

4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ, ելնելով գործի հանգամանքներից, անհրաժեշտ է կայացնել «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու մասին որոշում հետևյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրական դատարանն իր 2012 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1009 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ամրագրելով, որ «.…ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը այդ մասի առաջին նախադասության դրույթների սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ նկատի ունենալով, որ ներքոհիշյալ դեպքերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը, ինչը կփաստի գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորության առկայությունը: Այդ դեպքերն են.

ա) երբ համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել և սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի համասեփականության իրավունքով,

բ) երբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ անկախ պետական գրանցումից»:

Սույն գործում առկա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 31-ի վճռով հիշյալ դատարանն ամրագրել է, որ «....հայցվորը չի ներկայացրել որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, առ այն, որ նա տեղյակ չի եղել վիճելի գործարքի կնքման մասին։ Ավելին, հայցվոր կողմը, կրում է այն փաստի ապացուցման պարտականությունը, որ գնորդները իմացել են կամ ակնհայտորեն հնարավորություն են ունեցել ենթադրելու, որ գրավադրվող գույքը հանդիսանում է համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք և որ Լևոն Ոսկանյանը իրավունք չի ունեցել իր հայեցողությամբ տնօրինելու նշված գույքը:

Հայցվորը, որպես նշված փաստը հաստատող ապացույց, վկայակոչել է համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք լինելը, որը դեռևս չի նշանակում, որ նա առարկել է, որ Լևոն Ոսկանյանը տնօրինի նշված գույքը, այն դեպքում, երբ հայցվորի կողմից անհամաձայնությունը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։ Հարկ է նշել նաև, որ գնորդները չէին կարող ենթադրել, որ Մարիամ Ոսկանյանը հանդիսանում է գրավադրվող գույքի համասեփականատեր և որ առարկում է գույքը գրավադրելու դեմ։

Նման պայմաններում հարկ է հիշատակել, ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. 3- 459/2007/ՏԴ/ որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, որում դատարանը եզրահանգել է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես, գնորդի տեղեկացված լինելու փաստը, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ

1. Համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը.

2. Գործարքի մյուս կողմի այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը։

Ինչպես արդեն վերևում նշվեց, վիճելի գործարքը կնքելիս, գնորդները, չեն իմացել ինչպես գույքը համատեղ սեփականություն հանդիսանալու, այնպես էլ համատեղ սեփականության մասնակցի գրավատուի կողմից անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին և դրա մասին ենթադրելու հիմքեր չեն ունեցել։ Փաստորեն, սույն դեպքում հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի և արժանահավատ ապացույց, իր կողմից հայցադիմումով վկայակոչած հանգամանքները հիմնավորելու համար, իսկ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2018 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ, վկայակոչելով նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1009 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ «.…Վերաքննիչ դատարանը ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի լույսի ներքո գալիս է այն հետևության, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք պետք է ունենա կնքելու ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ` նկատի ունենալով, որ գործում է համասեփականատերերի համաձայնությամբ դրա տնօրինման իրավունքի, ինչպես նաև գործարք կնքող անձի մոտ գործարքը կնքելու իրավունքի ու անհրաժեշտ լիազորության առկայության` օրենքով նախատեսված նախապայմանը: Վերաքննիչ բողոքի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 231-րդ հոդվածի հիմքով ներկայացված այն փաստարկը, որ Մարիամ Ոսկանյանը չի տվել իր համաձայնությունը իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի գրավադրման համար, Վերաքննիչ դատարանը անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ. Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը, քանի որ ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար գործարք կնքելու անհրաժեշտ լիազորության բացակայության մասին:

Մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Աննա Համբարձումյանն ու Մայա Հարությունյանն իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանային 30.11.2011 թվականի փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը կնքելիս Լևոն Ոսկանյանի մոտ գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորության բացակայության և այն մասին, որ առկա չէ Մարիամ Ոսկանյանի համաձայնությունը այդ գործարքի վերաբերյալ: Գործարքը կնքելիս ներկայացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից 30.11.2011 թվականին տրված թիվ 00099409 միասնական տեղեկանքը, որոնց համաձայն նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է միայն Լևոն Ոսկանյանի սեփականության իրավունքը, .…»:

Վերոնշյալ դատական ակտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցում իրացված չէ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1009 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումը, մասնավորապես, առ այն, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ, նկատի ունենալով, որ նշված դեպքերում առանձին մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը: Մինչդեռ նշված դատական ակտերում դիմողի որպես համասեփականատիրոջ կողմից իր հայեցողության իրացման արդյունքում տրված պոզիտիվ համաձայնության առկայության կամ բացակայության, վերջինիս բացահայտման վերաբերյալ որևէ դիրքորոշում առկա չէ: Բացի դրանից, երկու դատական ակտերում էլ բացառապես շեշտադրված է, որ առկա չէ ապացույց այն մասին, որ գործարքի մյուս կողմն իմացել կամ ակնհայտորեն պետք է իմանար համապատասխան գործարքը կնքելիս դիմողի ամուսնու մոտ գործարքը կնքելու անհրաժեշտ լիազորության բացակայության և այն մասին, որ առկա չէ դիմողի համաձայնությունն այդ գործարքի վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29- րդ հոդվածի 2-րդ մասի և 69-րդ հոդվածի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198- րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28- րդ հոդվածի 3-րդ մասի` «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունն սկսել 2018 թվականի նոյեմբերի 13- ին ժամը 10.00-ին:

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28- րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա.Թունյանին:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա` գործի

դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 7-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

3 սեպտեմբերի 2018 թվականի

ՍԴԱՈ-63

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 սեպտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-63
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել