ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42 — Հետաքննության մարմնի լիազորությունները 1.
Ամփոփում
Հոդված 42. Հետաքննության մարմնի լիազորությունները 1. Հետաքննիչը՝ 1) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին համապատասխան` իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. 2) սույն օրենսգրքին համապատասխան` կատարում է գաղտնի քննչական գործողություններ. 3) օժանդակում է ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը. 4) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքներն օրենքով սահմանված կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 42. Հետաքննության մարմնի լիազորությունները 1. Հետաքննիչը՝ 1) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին համապատասխան` իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. 2) սույն օրենսգրքին համապատասխան` կատարում է գաղտնի քննչական գործողություններ. 3) օժանդակում է ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարմանը. 4) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքներն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է քննիչին. 5) հետաքննության կատարման ընթացքում ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է քննիչին. 6) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կատարում է ձերբակալում և դրան ուղեկցող անձնական խուզարկություն` այդ մասին անհապաղ հայտնելով իրավասու դատախազին. 7) մինչև հետաքննության մարմնի վարչական շենք բերելը անհապաղ ազատ է արձակում իր նախաձեռնությամբ ձերբակալված անձին, եթե վերանում է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը` այդ մասին անհապաղ հայտնելով հետաքննության մարմնի պետին. 8) միջոցներ է ձեռնարկում քրեական վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները և փաստաթղթերը, ինչպես նաև դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ. 9) իրականացնում է սույն օրենսգրքով և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված լիազորությունները հետաքննիչն իրականացնում է բացառապես քննիչի հանձնարարությամբ:
3. Հետաքննության մարմնի պետը՝ 1) իր իրավասության սահմաններում կազմակերպում և ապահովում է հետաքննիչի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունների իրականացումը. 2) անձամբ իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունները. 3) քննիչի հանձնարարության հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին. 4) վերադաս դատախազին եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում հսկող դատախազի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը. 5) հսկող դատախազին եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում քննիչի հանձնարարության կամ վարութային ակտի վերաբերյալ` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը. 6) դատախազի գրավոր պահանջով նրա ստուգմանն է ներկայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով դատախազին տրամադրման ենթակա փաստաթղթերը. 7) անհապաղ ազատ է արձակում հետաքննիչի նախաձեռնությամբ ձերբակալված և հետաքննության մարմնի վարչական շենքում գտնվող անձին, եթե վերանում է այդ անձին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը` այդ մասին անհապաղ հայտնելով իրավասու դատախազին. 8) իրականացնում է սույն օրենսգրքով և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքի վայրի պահպանությունը կարող է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օրենքով համապատասխան իրավասություն ունեցող այլ մարմնի՝ տվյալ լիազորությամբ օժտված ծառայողը։ (42-րդ հոդվածը փոփ.
09.06.22 ՀՕ-241-Ն) Գ Լ ՈՒ Խ 6 ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
