Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 140 — Դատավորի գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 140AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 140 — Դատավորի գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 140. Դատավորի գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը 1. Գնահատման արդյունքների վերաբերյալ կազմվում է որոշման նախագիծ, որը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր: 2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները: 3. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովն ուսումնասիրում է գնահատման արդյո

Ամբողջ Տեքստ

Հոդված 140. Դատավորի գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը 1. Գնահատման արդյունքների վերաբերյալ կազմվում է որոշման նախագիծ, որը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր:

2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները:

3. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովն ուսումնասիրում է գնահատման արդյունքների վերաբերյալ դատավորի նկատառումները և որոշում կայացնում գնահատման արդյունքների վերաբերյալ:

4. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա դատավորի գործունեությունը գնահատում է բարձր, լավ, միջին կամ ցածր` հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման սանդղակները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են յուրաքանչյուր չափանիշով դատավորի գործունեության գնահատման ցուցիչները, յուրաքանչյուր ցուցիչով միավորը որոշելու մեթոդը, միավորների առավելագույն չափը, ինչպես նաև տվյալ ցուցիչով դատավորի գործունեության գնահատման հիմք հանդիսացող փաստաթղթավորված տվյալների շրջանակը և դրանք հավաքելու կարգը:

5. Դատավորի գործունեության գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր չափանիշներով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից դատավորին նշանակված գնահատականների միջինով:

6. Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել