Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-192-Ն3 հուլիսի, 2007 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2007 թվականի հուլիսի 3-ին «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում՝ ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով հայտարարագիր ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող՝ ա) միայն մեկ խանութի, կամ միայն մեկ կրպակի, կամ միայն մեկ տաղավարի միջոցով բացառապես առևտրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը. բ) բացառապես սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնող անհատ ձեռնարկատերը. գ) նոտարը. դ) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակները միայն մեկ վայրում իրականացնող առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը: Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման գործունեության վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածով սահմանված գործունեության տեսակները: Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձանց, ինչպես նաև սեփական արտադրանքը խանութի, կրպակի կամ տաղավարի միջոցով իրացնող առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ վրա:». բ) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «՝ գործունեության այդ մասով» բառերը. գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «բ», «ե», «է», «ժբ» ենթակետերը, իսկ «դ» ենթակետը «հունվարի 1-ին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ» բառերով. դ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով` «ժգ) այն առևտրային կազմակերպությունը, որն ունի ներկայացուցչություն (ներկայացուցչություններ) և (կամ) մասնաճյուղ (մասնաճյուղեր):». ե) 4-րդ կետը «նոր» բառից առաջ լրացնել «սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեություն իրականացնող» բառերով: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության միայն մեկ տեսակի մասով և չի կարող միաժամանակ հանդիսանալ հարկման ընդհանուր կարգով կամ հաստատագրված վճարներով հարկվող:»: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝ ա) 1-ին կետի «գ» ենթակետը «նշված՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող» բառերով. բ) 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով չսահմանված գործունեություն և (կամ) համատեղում է այդ կետով սահմանված գործունեության մեկից ավելի տեսակներ:». գ) 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ե) տվյալ տարվա որևէ պահին իրականացրել է Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում». դ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «թ» ենթակետը. ե) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով՝ «ժ) այն առևտրային կազմակերպությունը, որը տվյալ տարվա որևէ պահին ստեղծել է ներկայացուցչություն և (կամ) մասնաճյուղ:». զ) 2-րդ կետի «և «թ»» բառերը փոխարինել «և «ժ»» բառերով: Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վարձակալության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը՝ վարձավճարները:»: Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝ «ե) պարզեցված հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված գործունեության մեջ օգտագործվող ակտիվների (այդ թվում՝ անշարժ գույքի) օտարման մասով՝ 10 տոկոս»: Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով` «10. Սույն օրենքի փոփոխությունների ու լրացումների հետևանքով պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողները ֆինանսական երկու տարիների ընթացքում կարող են վարել պարզեցված հարկային հաշվառում (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով, եթե գործունեության բոլոր տեսակների մասով յուրաքանչյուր տարում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 50 մլն դրամը:»: Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում` ա) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «բ» ենթակետը. բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ` «Պարզեցված հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև տուգանքը բյուջե են վճարում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2007 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-192-Ն Հավելված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ 1. Կոշիկի նորոգում 2. Բնական և արհեստական կաշվից ճամփորդական և գալանտերեայի ապրանքատեսակների նորոգում 3. Կենցաղային էլեկտրասարքերի նորոգում 4. Ժամացույցների նորոգում 5. Հագուստի նորոգում 6. Մորթե և կաշվե հագուստի, գլխարկների նորոգում 7. Գորգերի և գորգագործական արտադրատեսակների նորոգում 8. Հեծանիվների նորոգում 9. Հովանոցների, վառիչների, լուսավորման սարքերի, զբոսաշրջության, սպորտային գույքի և հանդերձանքի նորոգում, գազայրիչների լցավորում, կտրող գործիքների, դանակային արտադրատեսակների սրում 10. Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ 11. Տնային տնտեսությունների վարում սպասարկու անձնակազմի կողմից 12. Ինտերնետ ակումբների միջոցով բնակչությանը մատուցվող ինտերնետային ծառայություններ 13. Այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի վարձույթ 14. Պատրաստի համակարգչային ծրագրային ապահովման սպասարկում 15. Գրասենյակային մեքենաների և հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում 16. Գործավարական և թարգմանչական ծառայություններ 17. Բացառապես գյուղական բնակավայրերում մրգերի և բանջարեղենի վերամշակում, կաթնամթերքի արտադրություն (բացառությամբ պաղպաղակի) 18. Արվեստի բնագավառի, թատերական և համերգային դահլիճների գործունեություն, տիկնիկային թատրոնների գործունեություն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-192-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2008-01.01.2009) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2007.07.25/37(561) Հոդ.821 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2007 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2007 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2008 Ուժը կորցրել է 01.01.2009 Հիմնական ակտ 03.07.2007, ՀՕ-192-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.06.2000, ՀՕ-61 05.06.2000, ՀՕ-61 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 22.01.2008, N 1-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2007 թ.
Գործի #:
ՀՕ-192-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել