Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 142 — Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճ
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 142AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 142 — Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճանաչելը (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) 1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վր

Ամբողջ Տեքստ

Հոդված 142. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների վերաքվեարկություն նշանակելը, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կամ ընտրությունները չկայացած ճանաչելը (վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց.

07.05.21 ՀՕ-202-Ն ) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) 1. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

2. Եթե ավագանու ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է ավագանու ընտրությունների վերաքվեարկություն:

3. Եթե ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը: Այդ դեպքում ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

4. Ավագանու ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

5. Ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 14, և ոչ ուշ, քան 21 օր հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։

6. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշումն ընդունվում է՝ 1) եթե քվեարկված միակ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ. 2) եթե մինչև ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցությունը լուծարվել է. 3) եթե մինչև ընտրության արդյունքների ամփոփումը քվեարկված միակ կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է. 4) եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով մանդատների բաշխման պահի դրությամբ չի ձևավորվում համայնքի ավագանու առնվազն կեսից ավելին:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովն ընտրությունները չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշմամբ նշանակում է նաև նոր ընտրություն, որն անցկացվում է ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վաթսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը։ Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ` հերթական ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում։ (142-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց.

07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ., լրաց., խմբ.

05.12.24 ՀՕ-505-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Բ Ա Ժ Ի Ն 7 (բաժինը լրաց. 18.06.20 ՀՕ-333-Ն) (18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ Գ Լ ՈՒ Խ 30.1 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել