ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 202 — Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը 1. Կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրա
Ամփոփում
Հոդված 202.Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը 1. Կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) խոշոր չափերով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: 3. Սույն հոդվածի
Ամբողջ Տեքստ
Հոդված 202.Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը
1. Կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
