Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6319 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 նոյեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 63 | ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Մարինե Ասատրյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մարինե Ասատրյանը 2019 թվականի հոկտեմբերի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այն է «գործող իրավակարգավորումների շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձված և կրկին բերված բողոքը համարվում է սահմանված կարգով ներկայացված` պայմանով, որ բողոքաբերը սահմանված ժամկետում վերացրել է Վճռաբեկ դատարանի մատնանշած բոլոր թերություններն ու սխալները: Հակառակ պարագայում բողոքը պետք է դիտվի որպես ամբողջությամբ նոր բերված բողոք» ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ թերությունները շտկելուց հետո կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը դիտարկել է որպես նոր բողոք և կայացրել է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում:

Դիմողը նաև փաստարկում է. «Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համար վճռաբեկ դատարանը պարտավոր է պահպանել դատարանի մատչելիության սկզբունքի ապահովման նպատակով ամրագրված դատավարական նորմերը: Նշված նորմերի հիման վրա վճռաբեկ դատարանն աջակցում է պաշտպանություն հայցող անձին` մատնացույց անելով բողոքում առկա թերությունները և սահմանելով նոր ժամկետ` մատնանշված թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Այդ նորմերի խախտման դեպքում խախտվում է նաև անձի դատական պաշտպանության իրավունքը: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը բողոքի ընդունելության հարցը լուծելիս թերանում է բողոքում առկա թերություններն ամբողջությամբ նշելու հարցում, ապա դատարանի նման անգործության բացասական հետևանքը չպետք է դրվի բողոք բերող անձի վրա»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նաև Օրենք նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման Օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված նորմն իր արտացոլումն է գտել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 1-ին մասում:

Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը չի կոնկրետացնում, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի որ դրույթն է վիճարկում, սակայն վերջնական դատական ակտի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը, որի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2016 թվականի փետրվարի 9-ի ՍԴՈ-1254 որոշումը: Նշված որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը»: ՍԴՈ- 1254 որոշման առկայությունը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք է գործի քննությունը մերժելու մասին որոշում կայացնելու համար:

Իսկ խնդրո առարկա հոդվածի մնացած դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք է հանդիսանում արձանագրելու, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մարինե Ասատրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

19 նոյեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-63

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-63
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել