Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443 — Ապօրինի հարստանալը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 443 — Ապօրինի հարստանալը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 443. Ապօրինի հարստանալը 1. Ապօրինի հարստանալը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը, պարտավորությունների նվազումը կամ ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց

Ամբողջ Տեքստ

Հոդված 443. Ապօրինի հարստանալը 1. Ապօրինի հարստանալը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը, պարտավորությունների նվազումը կամ ծախսը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցանքի հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում էական է համարվում 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը):

3. Սույն հոդվածի իմաստով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ են համարվում «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո՝ երկու տարվա ընթացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձինք: (443-րդ հոդվածը խմբ., լրաց.

25.03.26 ՀՕ-132-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել