Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-111-Ն3 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մարտի 3 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք)` 1) ամբողջ տեքստից հանել «օգտակար մոդելներ,» բառերը. 2) ամբողջ տեքստի «արդյունաբերական նմուշ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «արդյունաբերական դիզայն» բառերով։ Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ գլխի ամբողջ տեքստում ««Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել ««Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներ» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 1144-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին.».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր և ինքնատիպ արդյունաբերական դիզայնին:»: Հոդված 4. Օրենսգրքի 1148-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 1148. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները 1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում կամ պայմանագրով չկարգավորված հարաբերությունների դեպքում առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով:

2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:»: Հոդված 5. Օրենսգրքի 1149-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 1149. Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները 1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի, արդյունաբերական դիզայնի (ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի) նկատմամբ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:»: Հոդված 6. Օրենսգրքի 1150-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 1150. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության իրավունքը 1. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:»: Հոդված 7. Օրենսգրքի 1151-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի տված գյուտի արտոնագիրը, գյուտի կարճաժամկետ արտոնագիրը և արդյունաբերական դիզայնի արտոնագիրը:»: Հոդված 8. Օրենսգրքի 1153-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Արտոնագրի նկատմամբ իրավունքը փոխանցելու մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:»: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-111-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-111-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.03.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2021 Հիմնական ակտ 03.03.2021, ՀՕ-111-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-111-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել