Ամիրյան — ԵԴ1/0186/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17-0311-23 քրեական վարույթը: Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Ն.Թոփուզյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 5ի որոշմամբ Մելիք Ամիրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 44-335-րդ հոդվածի 1-ին մասով, ն նույն օրը նրան մեղադրա
Ամբողջ Տեքստ
| է: ւ ԵԴԼ/0186/01/24
(85 ԵՐԻՆ լ 5
1/7 ՀՄ
(ՈՐԻ: Ն
ՊՈպՔ ՄԱՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Է.Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Շամբարձճումյան
դատավորներ՝ Լ.Հովհաննիսյան
Մ.Մելքոնյան
19 դեկտեմբերի 2025 թվական ք.Երնան
ՀԸ Վնոաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Մելիք Արտաշի Ամիրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17-0311-23 քրեական վարույթը:
Երնան քաղաքի Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Ն.Թոփուզյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 5ի որոշմամբ Մելիք Ամիրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 44-335-րդ հոդվածի 1-ին մասով, ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ սկիզբը հաշվելով 2023 թվականի նոյեմբերի 2-ից:
ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության ն հասարակական անվտանգության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա.Մանուկյանի` 2024 թվականի հունվարի 12ի որոշմամբ Մ.Ամիրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1Լին մասով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հունվարի 12-ի որոշմամբ թիվ 17-031-23 քրեական վարույթից մեղադրյալ Մ.Ամիրյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը ենթադրաբար կատարելու մասն անջատվել է առանձին վարույթում, որին շնորհվել է 69101324 համարը:
2024 թվականի հունվարի 18-ին թիվ 69101324 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
Յ
իրավասության քրեական դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 30-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը:
Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մարտի 18ի դատավճռով, Մ.Ամիրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 2 (երկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը
պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 28-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 18-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:
4
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Մ.Ամիրյանի արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները, որոնք վկայում են նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, մեղադրյալի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ ն հանցագործության առարկայի տեսակը: Այս համատեքստում բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ ոչ միայն ապօրինի կերպով ձեռք է բերել ն պահել ինքնաձիգ ն ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, այլ նան գումարի դիմաց իրացրել է նշվածը՝ գիտակցելով դրանք ապօրինի շրջանառության մեջ դնելու հնարավոր բացասական հետնանքները: Վերջինի համատեքստում բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի հանրային բարձր ։վտանգավորությունը պայմանավորված է հանցագործության առարկան այլ հանցավոր նպատակով օգտագործելու իրական հնարավորությամբ: Բացի այդ, պարզված չէ ապօրինի շրջանառության առարկա հրազենի ձեռքբերման աղբյուրը, ինչը հանդիսանում է առանձնացված քրեական վարույթի առարկա:
Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանի հաշվի առնված հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Մ.Ամիրյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ավելին, մեղմացնող նշանակություն է տրվել այնպիսի հանգամանքին, որը նման նշանակությամբ օժտված չէ:
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները վկայում են
5
առան`։ ։`պատիժը՝ փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 28-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Մ. Ամիրյանի նկատմամբ նշանակելով ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մելիք Ամիրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «(..) 2020 թվականին ապօրինի կերպով ձեռք է բերել, տեղավտխել ն իր բնակության վայրում շուրջ 3 տարի ապօրինի պահել է հրազեն հանդիսացող «ՎԽՇ74» փեսակի «263994» համարով ակոսափող ինքնաձիգ ն ռազմամթերք հանդիսացող, 23 հատ 5.45մմ (5.45»-39) մրամաչափի փամփուշտներ: Մ-Ամիրյանը 2020 թվականի 44-օրյսւ Արցախյան պատերազմին մասնակցելու ընթացքում, 2020 թվականի նոյեմբերի 4-ից հետո՝ չպարզված հանգամանքներում ն ժամանակահավվեւծում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով Հայատրանի Հանրապետության
քաղաքացիների կողմից ձեռքի մարտական հրաձգային զենք ն ոազմական նշանակության ռազմամթերքի շրջանառության մեջ մփցնելու՝ այդպիսի հրազեն ն ռազմամթերք ձեռք բերելու իրացնելու, պահելու փոխադրելու առաքելու կամ կրելու բացարձակ արգելքի պայմաններում, «Դժոխքի ձոր» կոչված տեղանքում: տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, ապօրինի կերպով ձեռք է բերել ակոսափող հրազեն հանդիսացող՝ 1979 թվականի գործարանային արտադրության «ՎԽՇ74» տեսակի, «263994» համարի 5.45մմ (5.45»39) մրամաչափի ակոսավաղ ինքնաձիգ ն 23 հատ 5.45Ամմ (5.45»39) տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փաեւմվսաշտներ, որոնք 2020 թվականի դեկտեմբերի Լին ապօրինի տեղափոխել է իր բնակության վայր` Հող որդ ԲԲոթԻւ »-րը շենքի "-րդ բնակարան ն շուրջ երեք վարի ապօրինի պահել է նշված բնակարաեւնում: Այնուհետն՝ ընդառաջ գնալով իր ծանոթ Ն.Մ-ի՝ նշված հրազենը ն ռազմամթերքը
6
250.000 ՀՀ դրամով իրեն վաճառելու առաջարկին՝ որոշել է դրանք ապօրինի իրացնել վերջինին, որպիսի նպատակն իրագործելու համար, նսւ 2023 թվականի նոյեմբերի 2ին հիշյալ հրազենը նե ռազմամթերքն իր բնակարանից շագանակագույն պայուսակով տեղափոխել է «Վանատույ» ոնսվտրանային համալիրի մուրակայքում գտնվող, իրենց շենքի բակում կայանված ն իր կողմից շահագործվող «Նիսսան Տիանա» մակնիշի "" "" ""ճ հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո` ժամը 15:00-ի սահմաններում, հանդիպելով Ն.Ժին, հրազենն ու ռազմամթերքը վերցրել ու իր ավտոմեքենայից փալավտխել է Ն.Մի հետ հանդիպման եկած Ս.-ի կողմից շահագործվող «Մերսեղես» մակնիշի "Հ հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ, որից անմիջապես հեվտ բոնվել է ՀՀ պաշտպանության նախարարության ոազմական 6-ռարիկանության աշխատակիցների կողմից»::
8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(..) /Ո/դպես մեղադրյալ Մ-Ամիրյանի անձի բնութագրող ե պավփտասխանատպվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտարկում
-պատիժ նշանակելուպահին մեղադրյալ ՍԱմիրյանի խնամքին անչափահաս երեխաների` Ս:Ա-ն (ծնված 2009 թվականին), Ն.Ա-ն (ծնված՝ 2013 թվականին) ն 2- րդ կարգի հաշմանդամ հոր՝ ԱԱ-ն (ծնված 1952 թվականին) գտնվելը,
- «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահի կողմից տրված «Մարտական ուղու»՝ Մելիք Ամիրյանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչն 2020 թվականի դեկտեմբերի 2-ը մասնակցել է 2020 թվականի 44-օրյաւ պատերազմին, մարտական գործողությունների է ընդգրկված եղել տարբեր վայրերում, այդ թվում նան՝ «Դժոխքի Ձոր» կոչվող վալանքում, տարբեր ժամանակաշրջաններում «Մարտական խաչ», «Վազգեն Սարգսյաուն» մեդալներով ն պավվոգրերով պարգնափրված լինելը,
ւՏե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 139-158:
7
- առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը ն հանցանքի կատարման համար զղջալը,
- նախկինում դափապարտված՝ արատավորված չլինելը,
- դրականորեն բնութագրվելը:
(-) 1Սեղադրյալ Մ-Ամիրյանի պատասխանատվություր ն պատիժը
ծանրացնող հանգամանքներ աոկա չեն:
() Թ/են մեղադրյալին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, այնուամենայնիվ, նրա խնամքին են գտնվում 2 անչափահաս երեխաները, 2-րդ կարգի հաշմանդամ հայրը ն նա է ընտանիքի միակ կերակրողը, իսկ մեղադրյալի նկատմամի նշանակված պատիժը նրանց կյանքի պայմանների վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Ընդ որում՝ այն քրեական գործով ձեռք բերված փատրական տվյալները վկայում են, որ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարումը պայմանավորված է եղել իր ծանոթ "ՊՐ ՈԻԲՈՐՅՈՒՒ ՀԲԲԲՅ Ն.լ(-ի՝ ««'Շ74» տեսակի, «263994» համարի 5.45մմ (5.45»39) մրամաչափի ակոսափող ինքնաձիգը ն 23 հատ 5.45մմ (5.45»39) տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտները 250.000 ՀՀ դրամով իրեն վաճառելու առաջարկին ընդառաջ գնալու (խնդրանք) հանգամանքով: Այսինքն` մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարման նախաձեռնությունը եղել է վերջինի ծանոթ, ինդ որում" "" "Ի" ԲԻԹ թ» Ն Իր, որպիսի փաստական հանգամանքների պայմաններում (Առաջին ատյանի դատարանի գնահապտմաւմը մեղադրյալի կողմից իրեն մեղսագրված արարքի հանրային վրանգավորությունն էականորեն նվազում է:
(-) (Առաջին ատյանի դատարանի գնահապտմաեաւմը վերոգրյալ փաստական հանգամանքների (.-) համակցությունը վկայում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամը նշանակված ազատազրկման ձնով պատիժը կրելու»:
9.Վերաքննի, դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ
թողնելով, արձանագրել է հետնյալը. «(..) Վերաքննիչ դատարանը նույնպես գտնում, 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 48.59:
8
է, որ մեղադրյալ Ս.Ամիրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին վերականգնել սոցիալական արդարությունը, վերասոցիալականացնել պատժի ենթարկված անձին, ինչպես նան կանխել հանցագործությունները:
(-)
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում
արձանագրել, որ պայմանական դատասւպարտություն կիրաոկլու դեպքում (Առաջին ատյանի) դատարանի կողմից մեղադրյալ ՄԱմիրյանի վրա դրվել է պարտականությունՅծ առանց դատապարփյալի վարքագծի նկատմամբ
վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը ն բնակության վայրը փոխելու դեպքում: դափապարվյալի վարքագծի նկատմամբ վերահալյողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկեվում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն, մեղադրյալը փորձաշրջանի ընթացքում գտնվելու է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությաւն բնակության վայրի
ստորաբաժանման վերահսկողության փակ նե օրենքվ ` նախատեսված համապատասխան դեպքերում այդ մարմնի միջնորդությամբ կարող է դրվել նան պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք մեղադրյալ Մ.Ամիրյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը:
1. Հրազենի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական 3Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 135-146:
9
ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներն արդեն իսկ բացահայտվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում::
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
-Մ.Ամիրյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 4-ից՝ «Դժոխքի ձոր» կոչվող տեղանքում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել ակոսափող հրազեն հանդիսացող՝ գործարանային արտադրության «ՃԵՇ- 74» տեսակի, 5.45 միլիմետրը (5.45239) տրամաչափի ակոսափող ինքնաձիգ ն 23 հատ 5.45 միլիմետր (5.45239) տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ու 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ապօրինի փոխադրել ն շուրջ երեք տարի ապօրինի պահել է իր բնակության վայրում: Ընդունելով իր ծանոթ Ն.Մ-ի՝ հիշյալ հրազենն ու ռազմամթերքը 250000 ՀՀ դրամով իրեն վաճառելու առաջարկը, Մ.Ամիրյանը 2023 թվականի նոյեմբերի 2ին դրանք՝ պայուսակում պահված վիճակում տեղափոխել է իր կողմից շահագործվող ավտոմեքենան, ն նույն օրը հանդիպելով Ն.Մ-ին, նշված հրազենն ու ռազմամթերքը տեղափոխել է վերջինի հետ հանդիպման եկած Ս.Մ-ի ավտոմեքենան, որից անմիջապես հետո բոնվել է ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից»,
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ
ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում նրա անձը բնութագրող փաստական տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մասնավորապես, խնամքին անչափահաս երկու երեխայի ու երկրորդ խմբի հաշմանդամ ծնողի առկայությունը, 2020 թվականի սեպտեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը ռազմական գործողություններին մասնակցելը, շքանշաններով ն պատվոգրերով պարգնատրված լինելը, առաջադրված մեղադրանքում իրեն 4 Տե՛ս, Մմօ՛ նո, Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալսվյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արտակ Հակորյանի գործով 2022 թվականի մարտի 30ի թիվ ԼԴ/0090/01/20 ն Հարությու: Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴԼ/1777/01/23 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
10
մեղավոր ճանաչելը նե կատարած արարքի համար զղջալը, նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելն ու պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ հաշվի է առնում մեղադրյալի՝ ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը, ըստ այդմ էլ՝ վերջինիս ընտանիքի կյանքի պայմանների վրա պատժի ազդեցությունը: Բացի այդ, ըստ Առաջին ատյանի դատարանի՝ արարքի կատարումը պայմանավորված է եղել մեղադրյալի ծանոթի նախաձեռնությամբ, ինչն էականորեն նվազեցնում է մեղադրյալի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմք են տալիս գալու հետնության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելուճ,
- Վերաքննիչ դատարանը, ըստ էության, գտել է, որ առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակների իրացվելիության առումով Առաջին ատյանի դատարանի հետնությունը բխում է սույն վարույթի նյութերից: Նման հետնության հանգելիս Վերաքննիչ դատարանը նան արձանագրել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելով մեղադրյալ Մ.Ամիրյանի վրա դրվել են որոշակի պարտականություներ ն որոշակի դեպքերում մեղադրյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ կարող է քննարկվել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցը՛:
13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 1-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ ն պատշաճ վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ու կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են 6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
1
վերջինիս մեղսագրվող հանցավոր արարքի բնույթը, հանցավոր
գործունեության տնողությունը ն շարունակական բնույթը, հանցագործության եղանակն ու հանգամանքները, ինչպես նան ձեռք բերված զենքի ն ռազմամթերքի տեսակը, քանակն ու հատկությունները:
Այսպես, մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության տեսանկյունից նախ գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Ամիրյանին մեղսագրվում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մեկից ավելի արարքների կատարում, այն է՝ ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռքբերելը, փոխադրելը, պահելը ն իրացնելը:
Այս առումով հատկապես ուշագրավ է Մ.Ամիրյանի հանցավոր գործունեության տնական բնույթն ու շարունակականություն, ան է մարտական
գործողություններից հետո ապօրինի կերպով ձեռք բերված ն փոխադրված ինքնաձիգն ու ռազմամթերքը վերջինս շուրջ երեք տարի պահել է իր բնակարանում: Այնուհետն, շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ Մ.Ամիրյանը, հրազենը ն ռազմամթերքը շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 2-ին, պայուսակում պահված վիճակում փոխադրել է իր կողմից շահագործվող ավտոմեքենա ու նույն օրը գնորդի հետ հանդիպմանը ժամանած անձի տրանսպորտային միջոց տեղափոխելով՝ իրացրել այն: Վերոշարադրյալը վկայում է տնական ժամանակահատվածում հանցավոր գործունեությամբ զբաղվելու անձի դիտավորության մասին, ինչն էականորեն բարձրացնում է ոջ միայն կատարված արարքների, այլն հանցավորի անձի վտանգավորության աստիճանը:
Բացի այդ, դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել ապօրինի շրջանառվող զենքի ն ռազմամթերքի տեսակն ու հատկությունները՝ ակոսափող հրազեն համարվող՝ գործարանային արտադրության 5.45 միլիմետր տրամաչափի «Ճ:Շ-74» տեսակի ինքնաձիգ ն այդ տեսակի ինքնաձիգից կրակելու համար նախատեսված: ռազմամթերք հանդիսացող թվով 23 հատ 5.45 միլիմետը տրամաչափի փամփուշտ:
" Տես թրեական գործ, հատոր 4-րդ, դատաձգաբանական ն դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացություն, թերթեր 89-93:
12
14. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Մ.Ամիրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Մ.Ամիրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը
պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
Ինչ վերաբերում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված այն հանգամանքին, որ արարքի կատարման նախաձեռնությունը պատկանել է մեղադրյալի ծանոթին Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանի դատական ակտում չի ներկայացվել պատշաճ կերպով հիմնավորված որնէ պատճառաբանությու, թե մեղադրյալի կողմից իր ծանոթի՝
հանցագործության առարկան իրեն վաճառելու առաջարկն ընդունելը, տվյալ դեպքում ինչպես կարող է ազդել ապօրինի կերպով հրազեն ն ռազմամթերք ձեռքբերելու, փոխադրելու, պահելու ու շահադիտական դրդումներով իրացնելու հանրային վտանգավորության աստիճանի վրա ն նվազեցնել այն: Անդրադարձ կատարելով պատիժ` պայմանականորեն չկիրառելու
պարագայում մեղադրյալի նկատմամբ վերահսկողություն իրականացվելու ն հնարավոր իրավական հետնանքների առումով Վերաքննի, դատարանի արձճանագրմանը՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի եզրահանգումը պետք է
13
հիմնվի կատարված արարքի հանրային վտանգավորության ն բնույթի, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքների, ինչպես նան անձը բնութագրող տվյալների համակողմանի վերլուծության վրա:
15. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մ.Ամիրյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված չէ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Մ.Ամիրյաան՝ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը
պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Նշվածի հետ մեկտեղ, հաշվի առնելով մեղադրյալ Մ.Ամիրյանի նկատմամբ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում նշանակելու բողոքաբերի խնդրանքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը՝ Մ.Ամիրյանի նկատմամբ նշանակված պատժի ն այն պայմանականորեն չկիրառելու մասով պետք է փոփոխել: Հաշվի առնելով բողոքաբերի խնդրանքը ն ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Մ.Ամիրյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, որին հաշվակցել կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու թողնել կրելու ազատազրկում՝ 9 (ինը) ամիս 2 (երկու) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով Մ.Ամիրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
14
ՈՐՈՇԵՑ
Լ Մելիք Արտաշի Ամիրյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 18-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունիսի 28-ի որոշումը փոփոխել:
ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով Մելիք Արտաշի Ամիրյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակվել Մելիք Արտաշի Ամիրյանհ կալանք 6տակ գտնվելու
ժամանակահատվածի՝ 2 (երկու) ամիս 28 (քսանութ) օրը, ու նրան թողնել կրելու ազատազրկում՝ 9 (ինը) ամիս2Զ (երկու) օր ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվել Մելիք Արտաշի Ամիրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0186/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
