Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 365 — Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 365AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 365 — Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 365. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը 1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որն այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց մուտք գործելու թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 365. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը 1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որն այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց մուտք գործելու թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող, օրենքով պահպանվող տվյալի փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում, վնասում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչային սարքավորման աշխատանքի խաթարում՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար կամ աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ պատճենահանում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Գ Լ ՈՒ Խ 39 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել