ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 16. Դատավորների աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված դրամական հավելավճարները Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում` 1) միևնույն ատյանի դատավորների և դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը հավասար են. 2) վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորների (այդ թվում` դատարանների նախագահների) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը տասը տոկոսով. 3) վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում` նաև պալատների նախագահների և վճռաբեկ դատարանի նախագահի) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը քսան տոկոսով. 4) տվյալ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի քառորդի չափով, իսկ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար` պաշտոնային դրույքաչափի տասնհինգ տոկոսի չափով. 5) յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար` դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար` առաջին 5 տարիների համար` յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը` տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար` հինգական տոկոսի չափով:»: Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 17-րդ հոդվածը: Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ գլուխը (33-37-րդ հոդվածներ) և 40-րդ հոդվածը: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. հունվարի 28 Երևան ՀՕ-506-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-506-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2003-18.05.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.119 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.01.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2003 Ուժը կորցրել է 18.05.2007 Հիմնական ակտ 26.12.2002, ՀՕ-506-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-230 17.06.1998, ՀՕ-230 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-506-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
