Բանդուրյան — ԵՇԴ/0088/01/17
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2016 թվականի նոյեմբերի 13-ին ՇՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լ ին կետի ն 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11828616 քրեական գործը: (Թիվ 11828616 քրեական գործը 2016 թվականի նոյեմբերի 14-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչությունում: 2016 թվակա
Ամբողջ Տեքստ
ՀՏԽԺ2Տ ի ԵՇԴ/0088/01/17
ՄՐ ԳՏՋ ԱԱ յն
Որ»: ՆՆ
ՊԵՏՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան
Դատավորներ՝ Տ.Սահակյան
Ս.Մարաբյան
26 մայիսի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալներ Ալիկ Լյովայի Բանդուրյանի, Պետրոս Գոռի Իսրայելյանի, Արմեն Լյովայի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 1Լի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի Լ ին կետի ն 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11828616 քրեական գործը: (Թիվ 11828616 քրեական գործը 2016 թվականի նոյեմբերի 14-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչությունում:
2016 թվականի նոյեմբերի 15-ին Պետրոս Գոռի Իսրայելյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի նոյեմբերի 18ի որոշմամբ Պ.Իսրայելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 18ի որոշմամբ մեղադրյալ Պ.Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2016 թվականի նոյեմբերի 18-ին Արմեն Լյովայի Գասպարյանը ն Ալիկ Լյովայի Բանդուրյանը ձերբակալվել են:
Նախաքննության մարմնի 2016 թվականի նոյեմբերի 20ի որոշմամբ ԱԳասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 20ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի 2016 թվականի նոյեմբերի 20ի որոշմամբ ԱԲանդուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն 2016 թվականի նոյեմբերի 2Լին
3
նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բանդուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով: Միաժամանակ, թույլատրելի է ճանաչվել կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը՝ գրավի գումարի չափ սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 4-ի որոշմամբ մեղադրյալ Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ն նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-112րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ն նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-112րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի մայիսի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ն նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ն նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ մեղադրյալ Պ.Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ն 2017 թվականի հունիսի 13-ի նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
4
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ն նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունիսի 21-ի որոշմամբ թիվ 11828616 քրեական գործից անջատվել ն առանձին վարույթում առանձնացվել է Պետրոս Իսրայելյանի ն Գնորգ Ավետիսյանի հետ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց վերաբերյալ քրեական գործի մասը, որին շնորհվել է 59101517 համարը: Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ, թիվ 11828616 քրեական գործի նյութերով հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ ն ռազմամթերք հանդիսացող փամփուշտները Մուշեղ Մուշեղյանին ապօրինի իրացնելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1Լին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որին շնորհվել է 59101617 համարը:
2017 թվականի հունիսի 30-ին թիվ 11828616 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով ճանաչվե՝ ն հռչակվել է ամբաստանյալ Ա.Բանդուրյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ն նա ադ մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամբաստանյալ Ա.Բանդուրանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է ն նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:
Նույն դատավճռով ամբաստանյալ Պ.Իսրայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Կիրառվել է «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակի ն Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ
5
քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նան Համաներման մասին օրենք) 2րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետը ն ամբաստանյալ ՊԻսրայելյանն ազատվել է պատիժը կրելուց: Ամբաստանյալ Պ.Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է ն նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:
Նույն դատավճռով ճանաչվել ն հռչակվել է ամբաստանյալ Ա.Գասպարյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ն նա այդ մեղադրանքով արդարացվել է՝ հանցակազմի բացակայության
պատճառաբանությամբ: Ամբաստանյալ ԱռԳասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը վերացվել է:
3. Դատախազ Գ.Բաղդասարյանի ն ամբաստանյալ Պ.Իսրայելյանի պաշտպան Մ.Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան), 2019 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ պաշտպան Մ.Պողոսյանի բողոքը մերժել է, դատախազ Գ.Բաղդասարյանի բողոքը բավարարել է մասնակիորեն: Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճիոը՝ ամբաստանյալ ԱԲանդուրյանի մասով, բեկանվել է ն փոփոխվել: Ամբաստանյալ Ա.Բանդուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: Ամբաստանյալ Ա.Բանդուրյանի նկատմամբ նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կանոններով հաշվակցվել է 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետ, ՕՁ: ն վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով: Ամբաստանյալ ԱԲանդուրյանի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը ն նա ազատվել է նշանակված պատժից:
Դատավճիռը մնացած մասերով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, ամբաստանյալ
6
Ա.Բանդուրյանի պաշտպան Ե.Սարգսանը ն ամբաստանյալ Պ.Իսրայելյանի պաշտպան Մ.Պողոսյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 2Լի որոշումներով ամբաստանյալ Ա.Բանդուրյանի պաշտպան Ե.Սարգսյանի ն ամբաստանյալ Պ.Իսրայելյանի պաշտպան Մ.Պողոսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութացան Օն դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ըստ բողոքաբեր՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝
ամբողջությամբ, ինչպես նան Ա.Բանդուրյանի արարքը վերաորակելու ն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական ն հիմնավորված չեն:
Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մեղադրանքի մասով.
6. Ըստ բողոքաբերի Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ
Պ.Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակելով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ այդ մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է քրեական գործի ելքի վրա:
Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, մի դեպքում «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական (Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Լը գործող կարգով:
7
միջոցառման արդյունքները համարել է թույլատրելի ն ըստ էության փաստել, որ դրանք որպես ապացույց ունեն վճռորոշ բնույթ ն մի շարք դատողություններ կատարել է հենց այդ ապացույցների հիման վրա, այդ թվում՝ Պ.Իսրայելյանի ն Ա.Բանդուրյանի մեղավորության վերաբերյալ, սակայն անհասկանալիորեն այդ նույն ապացույցների՝ գործում առկա մյուս ապացույցների համեմատ ավելի ծանրակշիռ, վճռորոշ ն օբյեկտիվ լինելու պայմաններում, դրանք կասկածի տակ առնելով, հիմք է ընդունել որնէ օբյեկտիվ ապացույցով չհիմնավորված մի խումբ անձանց կողմից տրված` սուբյեկտիվ ն ի պաշտպանություն ամբաստանյալների տրված ցուցմունքները՝ փաստելով, որ Պ.Իսրայելյանի արարքը
համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, այլ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին:
Ըստ բողոքաբերի դեպքից հետո ԱԲանդուրանի ն Պ.սրայելյանի
խոսակցությունն ամբողջությամբ բացահայտում է դեպքը ն թույլ է տալիս արձանագրել, որ Անդրանիկ Սողոյանի ն Ալիկ Բանդուրյանի պահանջով Վիրաբ Գասպարյանի՝ դեպքի վայրից հեռանալուց հետո, Պետրոս Իսրայելյանը հարվածել է Մուշեղ Մուշեղյանին, որից հետո նրան միացել են նան գործով չպարզված անձինք:
Բողոքաբերը փաստել է, որ դեպքի մանրամասները լսելուց հետո Ա.Բանդուրյանը ՊԻսրայելյանին հասկացրել է, որ պետք չէ այդպես ներկայացնել դեպքը, ու հրահանգել բոլորին ասել, որ պետք է ներկայացնել այնպես, որ իրենք հարվածել են միան ՄՄուշեղյանի կողմից կրակելուց հետո: Ավելին՝ ԱԲանդուրյանը Պ.Իսրայելյանին հայտնել է, որ «ջօգրված օրենքներով» մահացած անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալն արգելված չէ:
Բողոք բերած անճը նշել է, որ Պ.Իսրայելյանը Մ.Մուշեղյանին հարվածներ է հասցրել, որից հետո հարվածներ են հասցրել նան այլ անձինք, որից հետո վերջինս փորձել է դիմել փախուստի, սակայն Պ.Իսրայելյանը, Գ.Ավետիսյանը ն քննությամբ չպարզված անձինք շարունակել են Մ.Մուշեղյանին ծեծի ենթարկե ն նրա նկատմամբ սուր կտրող գործիքներով, մահակներով, բահերի կոթերով ն այլ առարկաներով բոնություն գործադրել, որից որոշ ժամանակ հետո միայն վերջինս
8
ատրճանակով կրակոց է արձակել: Մ.Մուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նախնական համաձայնությունն իրագործելու ընթացքում Պ.Իսրայելյանը, Գ.Ավետիսյանը ն քննութամբ չպարզված անձինք, հանդիպել են տուժող Մ.Մուշեղյանի դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն ն հանցավոր խմբի մոտ ձնավորվել է նոր դիտավորության ուղղվածություն, Օ ան է. ՆՍՄուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու նպատակով ապօրինաբար նրան կյանքից զրկելը:
61. Բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս ՛դատարանների՝
Պ.Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքը բավարար չափով հստակ չլինելու վերաբերյալ փաստարկներին առ այն, որ մեղադրանքի ձնակերպումից պարզ չէ, թե ո՞վ, այդ թվում` Պ.Իսրայելյանը, ի՞նչ գործողություններ է կատարել, նշել է, որ մեղադրանքի ձնակերպում,՝ Օ:անհասկանալի չ: Ըստ նմեղադրանքի՝ հանցակիցները փոխադարձաբար գիտակցել են, որ բռնություն են գործադրում տուժողի նկատմամբ ն որ յուրաքանչյուրի գործողությունները լրացնում են միմյանց, պայմաններ ստեղծում մյուսի գործողությունների համար ու այդ գիտակցմամբ հարվածներ են հասցրել նրան: Իսկ եթե ստորադաս դատարանները նկատի են ունեցել, որ մեղադրանքի արդարացիությունը ենթադրում է դրանում նկարագրել, թե ով, օրվա որ ժամին ն րոպեին, ում մարմնի որ հատվածին է հարվածել, ապա այդ պահանջը, ըստ բողոքաբերի, ողջամիտ չէ:
Բողոքաբերն ուշագրավ է համարել այն, որ ստորադաս դատարանները, արձանագրելով, որ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չէ, թե Պ.Իսրայելյանն ու մյուսները Մ.Մուշեղյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն ուղղված կոնկրետ ի՞նչ գործողություններ են կատարել, ն նրանց գործողությունները հստակ տարանջատված չեն, հաստատված են համարել Պ.Իսրայելյանի կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մ.Մուշեղյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
6.2. Ըստ բողոքաբերի՝ անհիմն է նան ստորադաս դատարանների այն պնդումը, որ գործով ձեռք չեն բերվել փաստական տվյալներ` Մ.Մուշեղյանին
9
մահակներով ու բահերի կոթերով կամ կտրող-ծակող գործիքներով հարվածելու մասին: Վերաքննի, դատարանը, թույլատրելի ճանաչելով հեռախոսային խոսակցությունների վերահսկման արդյունքները, անտեսել է այն փաստը, որ դրանցում ուղղակիորեն նշված են այդպիսի առարկաների գործադրմամբ հարվածներ հասցնելու մասին տվյալներ: Բացի այդ, Մ.Մուշեղյանի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների մեծամասնությունը պատճառվել է բութ, կոշտ առարկաների գործադրմամբ:
Բողոքաբերը փաստարկել է նան, որ հանցագործության գործիքը
նախաքննությամբ չհայտնաբերելը դեռնս չի բացառում այլ ապացույցների հիման վրա դրա առկայության ն գործադրման հաստատումը:
6.3. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները, պատշաճ կերպով չուսումնասիրելով Պ.Իսրայելյանին Օ։-առաջադրված մեղադրանքը, անհիմն հակասություն են գտել այն առումով, որ Մ.Մուշեղյանի միակ ծակած-կտրած վնասվածքը մեղադրանքի մեջ նշվել է երկու անգամ: Մինչդեռ, մեղադրանքի ձնակերպումից հետնում է, որ Մ.Մուշեղյանը նախքան կրակոց արձակելը կտրող- ծակող գործիքով ստացել է հարված, այլ ոչ թե վնասվածք:
6.4. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նան ստորադաս դատարանների այն հիմնավորումների հետ, որ գործով ձեռք բերված փաստական տվյալները չեն հաստատում, որ Մ.Մուշեղյանի կողմից հրազեն գործադրելուց հետո Պ.Իսրայելյաանի ն նրա հանցակիցների մոտ առաջացել է նրան սպանելու դիտավորություն: Քրեական գործի նյութերով հաստատված է, որ Պ.Իսրայելյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետո, գործով չպարզված մեծ թվով անձինք հարձակվել ու կտրող-ծակող, բութ գործիքներով հարվածներ են հասցրել Մ.Մուշեղյանին, ով փորձել է դիմել փախուստի, այնուհետն հանել հրազենը ն կրակել Գ.Ավետիսյանի վրա: Դրանից հետո, Պ.Իսրայելյանը ն նրա հանցակիցները կրկին, արդեն նան վերջինիս կողմից հրազենի գործադրումը չեզոքացնելու նպատակով, սկսել են հարվածներ հասցնել Ս.Մուշեղյանին, այդ թվում` կտրող- ծակող գործիքով, ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկել են կյանքից:
10
Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի մասով.
7. Թեն Վերաքննիչ դատարանն Ա.Բանդուրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, սակայն արարքի վերաորակման մասով Վերաքննիչ դատարանի հետնություններն անհիմն են:
Ա.Բանդուրյանի կողմից ՊԻսրայելյանին հանցանք կավարելուն դրդելու մասով.
71. Ըստ բողոքաբերի Վերաքննիչ դատարանի հետնությունները՝
ԱԲանդուրյանի կողմից Պ.Իսրայելյանին հանցանք կատարելուն չդրդելու մասով, հիմնավոր չեն:
Բողոքաբերը նշել է, որ Ա.Բանդուրյանի ն Պ.Իսրայելյանի խոսակցությունից ակնհայտ է, որ ՊԻսրայելյանը չի ունեցել Մ.Մուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերջնական վճռականություն ն դրա անհրաժեշության մասին հարցրել է ԱԲանդուրյանին: ԱԲանդուրյանն առնվազն հորդորել է այնպիսի բռնություն գործադրել ն այնպիսի գործիքներով, որ Մ.Մուշեղյանը հիվանդանոց ընկնի, նշելով որ պետք է վերջինիս «սատկացնել»: Ա.Բանդուրյանն ակնհայտորեն հորդորել է «կիսատ-պռատ» չծեծել ն նրա հորդորներ, վերաբերել են Մ.Մուշեղյանի առողջությանը հնարավորինս ծանր վնաս պատճառելուն:
Ա.Բանդուրյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-Ա3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կերով վերաորակելու մեաւսով.
7.2. Վերաքննիչ դատարանը, Ա.Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ն 38-113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր ճանաձչելով, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է քրեական գործի ելքի վրա:
Ըստ բողոքաբերի՝ ԱԲանդուրյանը, նախքան դեպքը ունեցած խոսակցության ընթացքում, համոզելու ն շահագրգռելու եղանակով դրդել է Պ.Իսրայելյանին մարմնական վնասվածքներ պատճառել Մ.Մուշեղյանին: (Թեն, Ա.Բանդուրյանը չի հստակեցրել, թե ըստ բժշկական չափանիշների ինչ տեսակի մարմնական վնասվածք է պետք պատճառել, այնուամենայնիվ, գործով ձեռք բերված
11
ապացույցներից ակնհայտ է, որ վերջինիս դիտավորության մեջ ընդգրկվել է Մ.Մուշեղյանին հնարավորինս ծանր մարմնական վնասվածք պատճառելը:
Անդրադառնաով այս կապակցութամբ ստորադաս դատարանների
փաստարկներին՝ բողոքաբերը նշել է, որ դրդչությունը չի ենթադրում դրդիչի համար ցանկալի կամ նրա դիտավորության մեջ ընդգրկվող արարքի կատարման բոլոր հանգամանքների դետալացում։ Հակառակ ստորադաս դատարանների
համոզմունքի՝ ողջամիտ չէ, որ եթե ցանկացած անձ դրդի որնէ մեկի ծանր վնաս պատճառել երրորդ անձի առողջությանը, ապա, առնվազն պետք է կոնկրետ նշի, թե ինչ առարկայով նե կենսական կարնոր որ օրգանին (կամ օրգաններին) է անհրաժեշտ հարվածներ հասցնել:
Ըստ բողոքաբերի՝ Վիրաբ Գասպարյանի՝ դեպքի վայրից հեռանալուց հետո, Պ.Իսրայելյանը հարվածել է Մ.Մուշեղյանին, որից հետո վերջինիս սկսել են հարվածել մեծ թվով անձինք: Այդ հարձակումից պաշտպանվելու նպատակով՝ Մ.Մուշեղյանը փորձել է դիմել փախուստի, սակայն չի կարողացել, որից հետո հանելով հրազենը, կրակել է իր նկատմամբ բռնություն գործադրող Գ.Ավետիսյանի վրա: Դրանից հետո Պ.Իսրայելյանն ու նրա հանցակիցները՝ արդեն նան Մ.Մուշեղյանհ դիմադրությունն Օկոտրելու նպատակով նոր ծագած դիտավորությամբ ապօրինաբար Ս-Մուշեղյանին զրկել են կյանքից:
Ամփոփելով` բողոքաբերը գտել է, որ Ա.Բանդուրյանը կատարել է արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Ամբասկանյալ Արմեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքի մասով.
8. Հաշվի առնելով բողոքում բերված հիմնավորումներն այն մասին, որ Ա.Բանդուրյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին, բողոքաբերը գտել է, որ նման պայմաններում Արմեն Գասպարյանը սախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին, այսինքն՝ կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով, ինչը հաստատվում է գործում առկա փաստական տվյալներով:
12
Հատկանշական է, որ բազմաթիվ դատավարական փաստաթղթերում
ամբաստանյալ Ա.Գասպարյանը ստորագրության փոխարեն կատարել է «Բդո» գրառումը:
Վճռաբեկ բողոքի մյուս փաստարկները.
9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների փաստմամբ՝ տուժող Մ.Մուշեղյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում չի գտնվել: Ավելին, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ԳԱվետիսյանն է անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվել:
Ըստ բողոքաբերի՝ նախ անհասկանալի է, թե ստորադաս դատարաններն ինչից ելնելով են հաստատված համարել, որ կռվի նախաձեռնողը հանդիսացել է Մ.Մուշեղյանը, այն դեպքում, երբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքնեից բխում է, որ Մ.Մուշեղյանն ամեն կերպ փորձել է խուսափել Պ.Իսրայելյանի հետ հանդիպումից, սակայն Պ.Իսրայելյանի ն Ա.ԲԲանդուրյանի ջանքերի շնորհիվ Մ.Մուշեղյանը ստիպված ժամանել է դեպքի վայր, որտեղ էլ կռվի նախաձեռնողը ն առաջին հարված հասցնողը, ըստ Պ.Իսրայելյանի, հանդիսացել է հենց ինքը:
Բողոքի հեղինակը նշել է, որ Պ.Իսրայելյանը, Գ.Ավետիսյանը ն քննությամբ չպարզված անձինք, իրենց ակտիվ վարքագծով տուժող Մ.Մուշեղյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությունն իրագործելիս, պահպանել են վերահսկողությունն արարքի ն հետնանքի միջն պատճառական կապի զարգացման ողջ ընթացքի նկատմամբ՝ հնարավորություն ունենալով ցանկացած պահի միջամտելու ու կանխելու մահվան վրա հասնելը: Ավելին` ՊԻսրայելյանի, Գ.Ավետիսյանի ն քննությամբ չպարզված անձանց կողմից կիրառված բռնությունից խուսափելու նպատակով, տուժող Մ.Մուշեղյանը փորձել է դիմել փախուստի, սակայն վերջինիս փախուստը հանցավոր խմբի անդամների կողմից կանխվել է ն շարունակվել է տուժողի նկատմամբ ոտնձգությունը, ինչի պատճառով տուժող Մ.Մուշեղյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակից կրակոցներ է արձակել, որի հետնանքով դեպքի վայրում գտնվող անձանց առողջությանը պատճառվել է վնաս, իսկ Գ.Ավետիսյանին՝ մահ:
13
Ինչ վերաբերում է տուժող Մ.Մուշեղյանի կողմից ԳԱվետիսյանի կյանքի ն դեպքին մասնակից մյուս անձանց առողջության նկատմամբ ոտնձգություն կատարելուն, ապա ըստ բողոքաբերի՝ ակնհայտ է, որ տուժողը տվյալ դեպքում գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:
Ըստ բողոքաբերի` հիմնավորվել է, որ խմբի անդամները բռնություն են գործադրել տուժող Մ.Մուշեղյանի նկատմամբ, ով փորձել է դիմել փախուստի, ինչը հանցավոր խմբի անդամները կանխել են, որից հետո Մ.Մուշեղյանն ատրճանակից կրակոցներ է արձակել, հետնաբար Մ.Մուշեղյանի կողմից ատրճանակից կրակոցներ արձակելու ժամանակ անհրաժեշտ պաշտպանության վիճակում չգտնվելու վերաբերյալ ստորադաս դատարանների պնդումներն ընդունելի չեն:
Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն հիմնավորմանը, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում գտնվել է Գ.Ավետիսյանը, բողոքի հեղինակը նշել է, որ այն հիմնավոր չէ: Այդ կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի այն փաստարկը, որ Մ.Մուշեղյանն օգտագործել է ակնհայտորեն անհամաչափ միջոց` հրազեն, տեղին չէ, քանի որ անձանց խմբի նման ինտենսիվությամբ հարձակումից ու բռնությունից պաշտպանվելիս, հրազենի գործադրումը`՝ Օ:չի կարող դիտվել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Համապատասխանաբար, ի տարբերություն Մ.Մուշեղյանի, Գ.Ավետիսյանը, հանդիսանալով Մ.Մուշեղյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկը, իր ու խմբի գործողություններից պաշտպանվելու նպատակով զենք գործադրող անձից պաշտպանվելու իրավունք չէր կարող ձեռք բերել:
Բացի այդ, բողոքի հեղինակն արձանագրել է, որ Գ.Ավետիսյանի գործողություններն անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետնությունը հակասում է նույն դատավճռում առկա այլ հետնություններին: Բանն այն է, որ եթե Գ.Ավետիսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում ն Մ.Մուշեղյանի նկատմամբ բռնություն է գործադրել իրավաչափորեն՝ իրեն հրազենային վնասվածք պատճառելուց հետո, ապա նույն տրամաբանությամբ՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում է գտնվել նան ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր ճանաչված Պ.Իսրայելյանը, ով ըստ ստորադաս դատարանների՝ նույն պահին՝
14
Գ.Ավետիսյանի վրա կրակելուց հետո, խմբի կազմում բռնություն է գործադրել Մ.Մուշեղյանի նկատմամբ:
10. Ինչ վերաբերում է հանցակցի սահմանազանցման վերաբերյալ մեղադրանքի ձնակերպումների կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա հիմնավորումներին, ապա դրանք բողոքաբերի համար նս ընդունելի չեն։ Հակառակ ստորադաս դատարանի պնդումների՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքնեից ակնհայտ է, որ ԱԲանդուրյանի դիտավորության մեջ ընդգրկվել է Մ.Մուշեղյանի առողջությանը հնարավորինս ծանրը վնաս պատճառելը ն այդ ուղղությամբ հանցակիցների գործողություննեը գտնվել են օբյեկտիվ կապի մեջ Ա.Բանդուրյանի գործողությունների հետ: Իսկ բռնություն գործադրելու ընթացքում Մ.Մուշեղյանին կյանքից զրկելն ԱբԲանդուրյանի դիտավորության մեջ չի ընդգրկվել ն կատարողների սահմանազանցման արդյունքում Մ.Մուշեղյանը սպանվել է:
1. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբաստանյալ Պ.Իսրայելյանի արարքը վերաորակելու, Ա.Գասպարյանին արդարացնելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու ն Ա.Բանդուրյանի արարքը վերաորակելու մասերով, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
12. Ամբաստանյալ Ա.Բանդուրյանի պաշտպան Ե.Սարգսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ մեղադրանքի կողմը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, քանի որ Ա.Բանդուրյանին առաջադրված մեղադրանքի ձնակերպումը, դրանում նրան վերագրվող արարքի փաստական նկարագրություն, ն դրանց տրված իրավաբանական որակումն ակնհայտորեն չեն համապատասխամում միմյանց:
Ըստ պաշտպանի՝ ԱԲանդուրյանին առաջադրված մեղադրանքը խիստ
ընդհանրական է ձնակերպվել, այն բավարար չափով հստակ ն պարզ չէ:
Պաշտպան Ե.Սարգսյանը գտել է նան, որ մինչ Ա.Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքը
15
վերագրելը, մեղադրանքի կողմը պետք է կարողանար բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորել, որ ԱբԲանդուրյանը ՊԻսրայելյանին դրդել է Մ.Մուշեղյանի առողջությանը հատկապես ծանըր մարմնական վնասվածքներ պատճառել ն դրա արդյունքում Մ.Մուշեղյանի առողջությանը ծանը վնասը պատճառվել է:
13. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ե.Սարգսյանը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը մերժել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
14. Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(..) նա 2016 թվականի նոյեմբերի Թին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգոնլու եղանակով Պետրոս Իսրայելյանի մով. Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ունձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նան նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանրը վնաս պատճառելու գործընթացը հեշվաւցնելու, հեփլնարբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:
Այսպես.
Աաիկ Բանդուրյյանը, փեղյակ լինելով Պերրոս Իսրայելյանի ն Մոաշեղ Մուշեղյանի միջն առկա լարված հարարերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի Թին անձնական շահագրգովածությամը ն օգտվելով արալծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարնորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հեր համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծաւնր վնաս պատճառել, որը դրսնորվել է մորթելու սատկացնելու մահակներով ուրքերը ջարդելու ն այլ ձներով այն իրագործելու հորդորներով, ինչով Պետրոս Իսրայելյանի մուտ. հիշյալ հանցագործություն, կատարելու վճռականություն է
16
հարուցել, որից հետ` նույն օրր՝ ժամի 17:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում Պեվփոս Իսրայելյանը կազմակերպել Լ հանդիպում` միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով, այնուհետն Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալին Բանդուրյանն օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ. դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երեան քաղաքի Շիրակի փողոցի 1-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպաւտակով, հերնարբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը ն իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հերո Պետրոս Իսրայելյանը, Գնորգ Ավետիսյանը, ինչպես նան քննությամբ դեռնս չպարզված անձինք, նախապես պայմաւնավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծունր վնաս պաւտճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիվաւկցելով ն միմյանց լրացնելով, ասր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի ն այլ առարկաների գործադրմամբ վատւժող Մուշեղ Մուշելյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն, հանդիպելով տուժող Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն,, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու ու այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամի զրկել են կյանքից` հասցնելով որովայնի աջ կեսի կողմնային պատի ծաւկած-կրրած թափանցող վնասվածքի, ձախից զարոսկրի թնի կուրրվածքի, ձախ դատրակի առաջնային մատի ֆալանգի տրավմատիկ ամպուրացիայի, գլխի կողմնային շրջանի սալջարդ վերքերի, ձախ ճակատային շրջանի, ձախ նախաբազկի մակերեսի, աջ ուսահոդի
17
հետին մակերեսի, ձախ ճակատակողմնաքունքային աջ ծոծրակային շրջանների, ձախ քունքամկանի արյունազեղումներ, աջից սատորին ծնոտի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքների ձներով մարմնական վնասվածքներ, որոնք թեպետ մյուս հանցակցի՝ Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են. օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամի չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների` կատարողների սահմանազանցում (էքսցես) (...)»-:
14.1. Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(..) նա Մուշեղ Մուշեղյանին մորթելու սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու ն այլ ձներով վերջինիս առողջությաւնը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետնանքով նրա մոտ այ անձանց հետ համատել Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հերո նախնական համաձայնության գալով Գնորգ Ավետիսյանի ն քննությամբ չպարզված անձանց հետ: խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սաւկայն, հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժետ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարկու ու այդ ժամանակ ծագած ՆՄուշելղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինարար վերջինս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:
Այսպես.
Աաիկ Բանդուրյյանը, փեղյակ լինելով Պերրոս Իսրայելյանի ն Մոաշեղ Մուշեղյանի միջն առկա լարված հարարերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի Թին անձնական շահագրգովածությամը ն օգտվելով արալծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարնորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելյանին դրդել է 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 188-192:
18
այլ անձանց հեր համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծաւնր վնաս պատճառել, որը դրսնորվել է մորթելու սատկացնելու մահակներով ուրքերը ջարդելու ն այլ ձներով այն իրագործելու հորդորներով, ինչով Պետրոս Իսրայելյանի մուտ. հիշյալ հանցագործություն, կատարելու վճռականություն է հարուցել, որից հետ` նույն օրր՝ ժամի 17:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում Պեվփոս Իսրայելյանը կազմակերպել Լ հանդիպում` միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով, այնուհետն Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալին Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդուր իրականացմանը` քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ. դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երեան քաղաքի Շիրակի փողոցի 1-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպաւտակով, հերնարբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը ն իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից: Դրանից հերո Պետրոս Իսրայելյանը, Գնորգ Ավետիսյանը, ինչպես նան քննությամբ դեռնս չպարզված անձինք, նախապես պայմանավորվելով Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծունր վնաս պաւտճառելը համատեղ կատարելու մասին, ուղղակի դիտավորությամբ, մեկր մյուսի գործողությունները գիվաւկցելով ն միմյանց լրացնելով, ասր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի ն այլ առարկաների գործադրմամբ վատւժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն, հանդիպելով տուժող Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն,, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու ու այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն :։-ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամի զրկել են կյանքից`
19
հասցնելով որովայնի աջ կեսի կողմնային պատի ծաւկած-կրրած թափանցող վնասվածքի, ձախից զարոսկրի թնի կուրրվածքի, ձախ դատրակի առաջնային մատի ֆալանգի տրավմատիկ ամպուրացիայի, գլխի կողմնային շրջանի սալջարդ վերքերի, ձախ ճակատային շրջանի, ձախ նախաբազկի մակերեսի, աջ ուսահոդի հետին մակերեսի, ձախ ճակատակողմնաքունքային աջ ծոծրակային շրջանների, ձախ քունքամկանի արյունազեղումներ, աջից սատորին ծնոտի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքների ձներով մարմնական վնասվածքներ, որոնք թեպետ մյուս հանցակցի՝ Ալիկ Բանդուրյանի գործողությունների հետ գտնվել են. օբյեկտիվ պատճառական կապի մեջ, բայց ամբողջությամի չեն ներառվել նրա դիտավորության մեջ, այսինքն՝ տեղի է ունեցել հանցակիցների` կատարողների սահմանազանցում (էքսցես) (...»»:
14.2. Ամբաստանյալ Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը ն մշտապես ուղեկցելով նրան, հաստաւպտաեւպես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամի ն դրդչությամը 2016 թվականի նոյեմբերի 15ին Պետրոս Իսրայելյանի, Գնորգ Ավետիսյանի ն քննությամի չպարզված Թանձանց կողմից նախապատրաարվով ծանր
հանցագործության, այն Ի Պետրոս Իսրայելյանի, Գնորգ Ավետիսյանի ն քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում: դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմե Գասպարյանն դրսնորլ է հանցավոր ` անգործություն ն
նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամի չի հայտնել իրավասու մարմիններին:
Այսպես.
Աաիկ Բանդուրյյանը, փեղյակ լինելով Պերրոս Իսրայելյանի ն Մոաշեղ Մուշեղյանի միջն առկա լարված հարարերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի Թին անձնական շահագրգովածությամի ն օգտվելով արաելծված իրավիճակից, իր՝ որպես հանցավոր հեղինակություն վայելող անձի ցանկությունն իրագործելու կարնորությունն ընդգծելու եղանակով Պետրոս Իսրայելյանին դրդել է 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 203-206:
20
այլ անձանց հեր համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծաւնր վնաս պատճառել, որը դրսնորվել է մորթելու սատկացնելու մահակներով ուրքերը ջարդելու ն այլ ձներով այն իրագործելու հորդորներով, ինչով Պետրոս Իսրայելյանի մուտ. հիշյալ հանցագործություն, կատարելու վճռականություն է հարուցել, որից հետ` նույն օրր՝ ժամի 17:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Շիրակի փողոցի 13-րդ շենքում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում Պեվփոս Իսրայելյանը կազմակերպել Լ հանդիպում` միաժամանակ ապահովելով Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը՝ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով, այնուհետն Պետրոս Իսրայելյանի խնդրանքով Ալին Բանդուրյանը օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդուր իրականացմանը` քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ Մուշեղյանի հետ. դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ Երեան քաղաքի Շիրակի փողոցի 1-րդ շենքում գործող գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մ.Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպաւտակով, հերնաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով, ինչի արդյունքում Վիրաբ Գասպարյանը ն իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից:
Այդ ընթացքում Արմեն Գասպարյանը, գտնվելով Ալիկ Բանդուրյանի հեվփ, տեղեկացել է վերջինիս, Պետրոս Իսրայելյանի, Գնորգ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵՇԴ/0088/01/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
