Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՅԱՆԵ ԽՈՋԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՅԱՆԵ ԽՈՋԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-3610 նոյեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 նոյեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 36 | ԳԱՅԱՆԵ ԽՈՋԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

10 նոյեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով քաղաքացի Գայանե Խոջայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գայանե Խոջայանը 2010թ. հոկտեմբերի 25-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 35-րդ, 42-րդ և 48-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող 225-րդ հոդվածը վերաբերում է բնակելի տարածության օգտագործման իրավունքին։ Դիմողի կարծիքով ընտանեկան հարաբերությունների նկատմամբ, մասնավորապես ամուսինների բնակության իրավունքին առնչվող գործերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2- րդ մասով սահմանված նորմի կիրառումը, երբ անտեսվում են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 4-րդ և 24-րդ հոդվածների պահանջները, չի ապահովում իր խախտված իրավունքներն արդյունավետ դատական պաշտպանության միջոցով վերականգնելու սահմանադրաիրավական մակարդակով ամրագրված հնարավորության իրացումը։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածն անորոշություն է ստեղծում և հնարավորություն է տալիս երկիմաստ ու հայեցողական մեկնաբանությունների համար։

2. Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարցը։ Հիշյալն ակնհայտորեն երևում է նաև ՀՀ սահմանադրական դատարանին ուղղված դիմողի խնդրանքից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմի կիրառումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 35- րդ, 42-րդ և 48-րդ հոդվածներով ամրագրված նորմերի պահանջներին հակասող և անվավեր»։

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1- ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Գայանե Խոջայանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

10 նոյեմբերի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 նոյեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել