ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 329 — Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննության առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 329. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննության առանձնահատկությունները 1. Անչափահաս տուժողի կամ վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու տվյալ տուժողի կամ վկայի հարցաքննությանը: 2. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է հոգեբանի մասնակցությամբ: 3․ Անչափահաս տուժողը կամ վկան հոգեբանի առաջարկությամբ չի հարցաքննվում, եթե դա անհրաժեշտ է նրա իրավաչափ շահերի պաշտպ
Ամբողջ Տեքստ
Հոդված 329. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննության առանձնահատկությունները 1. Անչափահաս տուժողի կամ վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու տվյալ տուժողի կամ վկայի հարցաքննությանը:
2. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է հոգեբանի մասնակցությամբ: 3․ Անչափահաս տուժողը կամ վկան հոգեբանի առաջարկությամբ չի հարցաքննվում, եթե դա անհրաժեշտ է նրա իրավաչափ շահերի պաշտպանության համար, և պաշտպանության կողմը մինչդատական վարույթում հնարավորություն է ունեցել հարցեր տալու անչափահասին։
4. Մինչև տասնվեց տարեկան տուժողի կամ վկայի հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը նրանց բացատրում է վարույթի արդարացի իրականացման համար ճշմարտացի ցուցմունքներ տալու նշանակությունը, սակայն չի նախազգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
5. Հարցաքննության ավարտին օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նախագահողի թույլտվությամբ հարցեր տալու անչափահաս տուժողին կամ վկային:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
