ԱԼԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 22 | ԱԼԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
19 սեպտեմբերի 2015 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Ա. Խաչատրյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով քաղաքացի Ալիսա Գրիգորյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Ալիսա Գրիգորյանը 2015թ. օգոստոսի 31-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի «հրապարակման պահից» դրույթը, և
ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 414¹-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի «1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է» դրույթը, այնքանով, որքանով այն բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով /ex jure/ չի ճանաչում հարգելի»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված դրույթները չեն ապահովում և պաշտպանում Սահմանադրությամբ սահմանված և երաշխավորված իր իրավունքները, այնքանով, որքանով որ վիճարկվող դրույթների և սահմանադրական դատարանի դիրքորոշումների վերլուծության պարագայում ստեղծվում է անորոշ /կամ տարաբնույթ մեկնաբանություններ առաջացնող/ իրավիճակ` դատական ակտի բողոքարկման ժամկետների առնչությամբ, ընձեռելով դատարաններին հայեցողական լիազորություն:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ.
Դիմումում բարձրացված խնդիրների և սահմանադրահակասելիության խնդրանքով` վկայակոչված հոդվածների առումով գործը քննության ընդունելու հարցի առնչությամբ, վկայակոչված հոդվածներից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է 2012 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ- 1062 որոշումը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով` անհատական դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով:
3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414¹-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ.
Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հիմնականում վերաբերում են դատական ակտի բողոքարկման ժամկետների, ինչպես նաև բաց թողնված ժամկետների վերականգնմանը: Այս կապակցությամբ դիմողը ներկայացրել է մի շարք հիմնավորումներ, համաձայն որոնց` իրավական որոշակիության սկզբունքից ելնելով օրենքը պետք է ապահովի կանխատեսելիություն, լինի բավականաչափ հստակ` բացառելով դատարանների կամայականութունները:
Քաղաքացի Ալիսա Գրիգորյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիճարկվող դրույթներից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414¹-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ այդ առնչությամբ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ, 31-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի 3-րդ մասով, 69-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Ալիսա Գրիգորյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի մասով մերժել:
2. «Քաղաքացի Ալիսա Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414¹-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
4. Քաղաքացի Ալիսա Գրիգորյանին ազատել պետական տուրքի վճարումից:
Նախագահող`
Անդամներ`
19 սեպտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 սեպտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
