Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 306 — Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 306AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 306 — Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 306. Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը 1. Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում իր սահմանած կարգով տրամադրում է պաշտոնական պարզաբանումներ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ: 2. Լիազորված մարմինը պաշտոնական պարզաբանումը տր

Ամբողջ Տեքստ

Հոդված 306. Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը 1. Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում իր սահմանած կարգով տրամադրում է պաշտոնական պարզաբանումներ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

2. Լիազորված մարմինը պաշտոնական պարզաբանումը տրամադրում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պաշտոնական պարզաբանումը կարող է երկարաձգվել ևս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով պաշտոնական պարզաբանում պահանջող անձին:

3. Պաշտոնական պարզաբանումները հրապարակվում են լիազորված մարմնի և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքերում: Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար ներկայացված դիմումը վերաբերում է իրավական ակտին կամ դրա դրույթին, որի համար լիազորված մարմինը նախկինում տվել է պաշտոնական պարզաբանում, ապա նոր պաշտոնական պարզաբանում չի տրվում, և դիմումի հիման վրա լիազորված մարմինը կամ հարկային մարմինը իրականացնում է հարկ վճարողի անհատական իրազեկման գործընթաց` հղում կատարելով այն տեղեկագրին կամ պաշտոնական ինտերնետային կայքին, որտեղ հրապարակված է նախկինում տրված պաշտոնական պարզաբանումը: (306-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ.

23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ.

21.06.18 ՀՕ-338-Ն) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել