Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 86 — Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալու հետևանքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 86AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 86 — Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալու հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 86. Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալու հետևանքները 1. Լիակատար ընկերակցությունից դուրս եկած մասնակցին վճարվում է ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը համապատասխանում է բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցի բաժնեմասին, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և մնացող մասնակիցների համաձայնությամբ գույքի արժեքի վճարումը կարող է փոխարինվել գույքը բնեղենով հանձնելով: Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերակց

Ամբողջ Տեքստ

Հոդված 86. Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալու հետևանքները 1. Լիակատար ընկերակցությունից դուրս եկած մասնակցին վճարվում է ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը համապատասխանում է բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցի բաժնեմասին, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և մնացող մասնակիցների համաձայնությամբ գույքի արժեքի վճարումը կարող է փոխարինվել գույքը բնեղենով հանձնելով: Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերակցության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է հաշվեկշռով, որը, բացառությամբ սույն օրենսգրքի 88 հոդվածով նախատեսված դեպքի, կազմվում է նրա դուրս գալու պահին:

2. Լիակատար ընկերակցության մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է մտնել լիակատար ընկերակցության մեջ միայն մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ: Լիակատար ընկերակցությանը մասնակցած վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձն իրավունք ունի մտնել ընկերակցության մեջ նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ: Ընկերակցության մեջ չմտած ժառանգի (իրավահաջորդի) հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան: Լիակատար ընկերակցության մասնակցի ժառանգը (իրավահաջորդը), ընկերակցության դուրս եկած մասնակցից իրեն հասած գույքի սահմաններում, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև, ընկերակցության պարտավորությունների համար այնպես, ինչպես սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` պատասխանատվություն կկրեր դուրս եկած մասնակիցը:

3. Ընկերակցությունից մասնակիցներից մեկի դուրս գալու դեպքում, մնացած մասնակիցների բաժնեմասերն ընկերակցության բաժնեհավաք կապիտալում համապատասխանաբար ավելանում են, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել