ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 947 — Չեկը վճարելը 1.
Ամփոփում
Հոդված 947. Չեկը վճարելը 1. Չեկը վճարվում է չեկ տվողի միջոցներից: Միջոցների դեպոնավորման դեպքում չեկը ծածկելու համար միջոցների դեպոնավորման կարգը և պայմանները սահմանվում են բանկային կանոններով: 2. Չեկը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում այն վճարման ներկայացնելու պայմանով: 3. Չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաև այն բ
Ամբողջ Տեքստ
Հոդված 947. Չեկը վճարելը 1. Չեկը վճարվում է չեկ տվողի միջոցներից: Միջոցների դեպոնավորման դեպքում չեկը ծածկելու համար միջոցների դեպոնավորման կարգը և պայմանները սահմանվում են բանկային կանոններով:
2. Չեկը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում այն վճարման ներկայացնելու պայմանով:
3. Չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաև այն բանում, որ չեկ ներկայացնողը դրանով լիազորված անձն է: Փոխանցագրված չեկը վճարելիս վճարողը պարտավոր է ստուգել փոխանցագրերի իսկությունը, սակայն պարտավոր չէ պարզել փոխանցագրողների ստորագրությունների ճշտությունը:
4. Վճարողի կողմից կեղծ, հափշտակված կամ կորցրած չեկ վճարելու հետևանքով ծագած վնասները կրում է վճարողը կամ չեկ տվողը, կախված այն բանից, թե ում մեղքով են դրանք պատճառվել:
5. Չեկ վճարած անձն իրավունք ունի պահանջել, որ իրեն տրվի չեկը` վճարն ստանալու մասին ստորագրությամբ: (947-րդ հոդվածը փոփ.
24.11.04 ՀՕ-153-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
