Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բարսեղյան — ԱՐԱԴ2/0077/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Բարսեղյան — ԱՐԱԴ2/0077/02/16

Վճռաբեկ դատարանԱՐԱԴ2/0077/02/1630 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու ն մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, նոր հանգամանքով վերանայման վերաբերյալ Գագիկ Բարսեղյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Սեդրակ Բարսեղյանի հայցի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից համ

Ամբողջ Տեքստ

Լ ՅԱՏԱ 2625

/22ԱՏ Աա, ն

/ 135 թթի

ՍԱՄՏՎԱՏ/

ԱԱ 257)

Ա 22.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական պալատի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

Նախագահող ն զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մարտի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու ն մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, նոր հանգամանքով վերանայման վերաբերյալ Գագիկ Բարսեղյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Սեդրակ Բարսեղյանի հայցի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից ն Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Արագածոտնի մարզի առաջին

2

ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետնյալ կերպ. «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից Ա Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նան սկսած 23.12.2015 թվականից մինչե պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը՝ անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է, ն գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:

Դատավոր Գ. Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10. 2022 թվականի որոշմամբ սույն գործը հանձնվել է Սնանկության դատարանի քննությանը:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 177.491.200 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.02. 2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.07.2023 թվականի վճիռը բեկանվել է, ու գործը՝ անհիմն հարստացման գումարի չափը որոշելու Աե դատական ծախսերը բաշխելու մասերով, ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն Գագիկ (Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221.864.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար. մնացած մասով հայցը մերժել: (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի բերած դատական ակտի վերանայման բողոքը մասով թողեվել է առանց քննության ու մասով վարույթ ընդունելը մերժվել է:

3

Սուն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Գագիկ Բարսեղյանը (ներկայացուցիչ Մարտին Խաչիկյան):

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի պատասխան է ներկայացրել Սեդրակ Բարսեղյանը ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):

2. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը. հիմնավորումը ն պահանջը

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում.

Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի ին մասի Լին կերով նախատեսված եոր հանգամանք:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈՂ/782 որոշումը սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի որոշման՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերանայման հիմք է, քանի որ վերը նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երնան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար:

Մասնավորապես Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ

քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարութը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու Ա այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել Ա չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երնան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել ն գնահատվել են իրավասու դատարանի կողմից:

Մինչդեռ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը մերժել է բողոքը վարույթ ընդունելը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տալով Սահմանադրական դատարանի կողմից վերը նշված որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն:

4

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15 . 01. 2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու Ա մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերացնել այն, ինչպես նան ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշման վերանայման բողոքն ընդունել վարույթ:

21 Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի պատասխանի հիմնավորումները

Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈՂՎՑ2 որոշմամբ քննարկվում է բացառապես մինչգատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու ն այն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները ն դրանք՝ որպես նոր երնան եկած հանգամանք քննարկելու հարցը, մինչդեռ փորձագետի եզրակացությունը հանդիսանում է ապացույցի առանձին տեսակ ու չի նույնանում ոչ գրավոր, ոչ էլ իրեղեն ապացույցների հետ:

Գագիկ Բարսեղյանը չի կարող համարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի իմաստով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձ, հետնաբար Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը չի կարող հիմք լինել Գագիկ Բարսեղյանի կողմից վերանայման բողոք ներկայացնելու համար:

3. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Սեդրակ Բարսեղյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի՝ պահանջելով վերջիններից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նան այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչ, պարտավորության փաստացի կատարման օրը (հատոր 1-ին, գ.թ. 4-10, հատոր 2-րդ, գ.թ. 74-78).

2) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 61-66).

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել ն

5

փոփոխվել է՝ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետնյալ կերպ. «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից Աե Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նան սկսած 23.12.2015 թվականից մինչ, պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (...)» (հատոր 5-րդ, գ.թ. 13Է149).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է, Ա գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողեվել է օրինական ուժի մեջ: Դատավոր Գ.Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք (հատոր 7-րդ, գ.թ. 18-58).

5) Դատարանի 27.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն հետնյալ հիմնավորմամբ. «(. ..) անդրադառնալով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությանը դատարանը գտնում է, որ այդ եզրակացության վերաբերելիության, թույլատրելիութան ն ` արժանահավատության պահանջները պահպանված են, քանի որ պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, մասնավորապես' դրանում արտացոլված է կատարված հետազոտությունների մանրամասն եկարագրությունը, ստուգված է փորձագետի որակավորումը ն վերջինս նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:

Ինչ վերաբերվում է «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված թիվ 17-005 փորձագետի եզրակացությանը, ապա դատարանե արձանագրում է, որ փորձագետը դատարանի կողմից նախազգուշացված չէ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, բացակայում է նան փորձաքենությունն իրականացեող անձի որակավորման վերաբերյալ տեղեկատվությունը: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքենությունը կատարվել է միայն պատասխանող կողմի հայտնած տվյալեերի ն տրամադրված եյութերի հիման վրա, գործի եյութերին փորձագետը չի տիրապետել: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննությանը հայցվոր կողմը մասեակից չի դարձվել, ով զրկված է եղել նեան այդ փորձագետին հարցեր առաջադրելու հեարավորությունից: Հետնաբար, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված արտադատարանական կարգով ստացված եշված եզրակացությունը, ըստ էության, չի կարող գնահատվել որպես փորձագետի եզրակացություն որպես ապացույցի ինքեուրույն տեսակ, ուսրի այն դատարանի կողմից

6

դիտարկվել է որպես գրավոր ապացուց ն դրա արժանահավատությունը որոշվել է մյուս ապացույցների հետ համադրման արդյունքում:

Այսպիսով, սույն գործի փաստական հանգամանքներում, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմեված ներքին համոզմամբ դատարանն ապացուցված է համարում, որ սույն գործով հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտեվող հյուրանոցի առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը կազմել է 177 491 200 ՀՀ դրամ, եշված գումարը հենց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ /գույքը, որի շուրջ կատարվել է բարելավումեեր/ պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ, ինչն էլ որպես անհիմե հարստացման գումար ենթակա է բռնագանձման Գագիկ Բարսեղյանից հօգուր Սեդրակ Բարսեղյանի» (հատոր 9-րդ, գ.թ. 121-150).

6) Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(-.) Դատարանը, գործի ենոր քննության ընթացքում հետազոտելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը ն «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված փորձագետի եզրակացությանը' որպես գրավոր ապացույց, ՀՀ Արագածոտնի մարզի (Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը 177 491 200 ՀՀ դրամ կազմելու ն այն պատասխանողից հօգուր հայցվորի բռնագանձելու մասին հետնություն կատարելով, ըստ էության, չի ապահովել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալը», քանի որ «չի պարզել, թե հայցվորի կողմից փաստացի որքան գումար է ծախսվել Հյուրանոցի վերանորոգման ն շինարարական այլ աշխատանքների կատարման համար ն արդյունքում" որքան են կազմում Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերը: Բողոքարկված վճռի պատճառաբանական մասի ն դրանից բխող եզրահաեգումների ուսումնասիրմամբ պարզվում է, որ Դատարանը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների եվազագույն գինը, ինչը, սակայն, չի արտացոլում սույն գործով պարզման ենթակա Հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսի չափը, առավել նս այն պարագայում, երբ Դատարանը վճռում եշված հաշվարկը կատարել է հիմք ընդունելով Հյուրանոցի ընդհանուր շուկայական արժեքը: (...) Դատարանը, հայցի մասնակի բավարարման հիմքում դեելով Հյուրանոցի առաջին հարկի ն դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների եվազագույն գինն ապացուցված լինելու հանգամանքը, այդուհանդերձ չի պարզել ն բացահայտել Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «համամիտ է, Դատարանի կողմից «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի

7

եզրակացության ն «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացության համեմատության արդյունքում կատարած այն եզրահանգման հետ, որ «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացությունը, որպես գրավոր ապացույց, այլ ապացույցների հեւր համադրությամբ' անարժանահավավ է ն չի կարող դրվել որնէ փաստի հաստատման կամ հերքման հիմքում»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի 27.07.2023 թվականի վճիռը, իսկ գործի նոր քննության անհրաժեշտությունը պատճառաբանել է հետնյալ կերպ՝ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸի կողմից 15062017թ. տրված թիվ 315-0/Վ-016 փորձագետի եզրակացությունը, (.ջ) պետ. է հետազոտվի ն գնահատվի նան ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հետ ամբողջության մեջ' Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը պարզելու ն գնահատելու համար» (հատոր 11-րդ, գ.թ. 51-69).

7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի ն վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն այն պատճառաբանությամբ, որ

- «Տվյալ դեպքում Դատարանն ապահովել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը, մասնավորապես" Հյուրանոցի վերանորոգման, ինչպես եան շինարարական այլ աշխատանքների կատարման արդյունքում Սեդրակ Բարսեղյանի կողմից ներդրված ուղղակի ծախսերի չափը պարզելու եպատակով միմյանց հեր համադրել է փորձագետի երկու եզրակացությունները' արդյունքում արձանագրելով անշարժ գույքի շուկայական գեի, ինչպես նան Հյուրանոցի վերանորոգման ն շինարարական այլ աշխատանքների համար կատարված ծախսերի մասով այդ երկու եզրակացություննեերի միջն էական տարբերություն առկա լինելու հանգամանքը, որի հաշվառմամբ այլ ապացույցնեերով' հայտարարություններով, վկաների ցուցմունքներով, հաշիվ-ապրանքագրերով հաստատված ծախսերի վկայակոչմամբ հանգել «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացության ոչ արժանահավատ լինելու մասին հետնության: Ըեդ որում, Դատարանը պատճառաբանել է նշված եզրակացությունը ոչ թե ապացույցի առանձին տեսակ, այլ գրավոր ապացույց լինելու մասին իր հետնությունը, որե իրավաչափ է համարել նան Վերաքննիչ դատարանը, որպիսի պայմաններում ելակետային է ընդունել գործում որպես այդպիսին առկա միակ փորձագիտական եզրակացությամբ հաստատված տվյալները:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նան շինարարական այլ աշխատանքների համար Սեդրակ Բարսեղյանի ներդրած գումարները, դրա արդյունքում Հյուրանոցի շուկայական արժեքի ավելացած չափը, այսինքն Սեդրակ Բարսեղյանի կատարած ուղղակի ծախսը, Դատարանը հաշվարկել է հետնյալ կերպ՝ Հյուրանոցի շինության ն հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքից` 233.008.000 ՀՀ դրամից պակասեցրել է Հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը (առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մեացած հարկերի կիսաքանդ վիճակում)' 81.804.000 ՀՀ դրամը, որին գումարել է հյուրանոցային շենքի ու դրա շրջակայքում կատարված այե աշխատանքների եվազագույն արժեքը, որոնք չեն ներառվել հյուրանոցային

8

շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ' 70. 660.000 ՀՀ դրամ' արդյունքում ստանալով 221.

864. 000 ՀՀ դրամ: Այսինքե' Դատարանը հաշվարկել է այն գումարը, որի չափով ավելացել է Հյուրանոցի շուկայական արժեքը, որե էլ փաստացի այն ուղղակի ծախսն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոր պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ»,

- «(.) Տվալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերության փորձագետը Հյուրանոցի շուկայական արժեքը որոշելու նպատակով կիրառել է շուկայական արժեքի հաշվարկի համեմատական մեթոդը` ինտերնետային կայքերի ն «Գինդ» շաբաթաթերթից ստացված՝ Հյուրանոցին համանման ու դրա հեր համադրելի երեք անշարժ գույքերի վաճառքների վերաբերյալ ստացված տեղեկությունները խմբավորելու ն աղյուսակներում զետեղելու միջոցով: Կիրառված մեթոդի ն կատարված հետնությունների ճշգրտությունն ապահովելու եպատակով փորձագետը նշել է, որ «Աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջն առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 204»: Այսինքե' 20 տոկոս հարաբերական շեղման վերաբերյալ փորձագետի նշումը վերաբերում է ոչ թե Հյուրանոցի, այլ շուկայական արժեքը որոշելու համար դրա հետ համադրվող գույքերի 1 քմ արժեքների միջն առկա հարաբերական շեղմանը: Ուստի հիմնավորված չէ 2211864.000 ՀՀ դրամից 20 տոկոս նվազեցնելու ն անհիմն հարստացման գումարը 177.491200 ՀՀ դրամ հաշվարկելու վերաբերյալ Դատարանի եզրակացությունը' առավել նս, որ պարտավորությունը համապարտ է, իսկ մյուս պարտապան Կարինե Բաղդասարյանի մասով սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մրած դատական ակտ' ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը, որով վերջինից համապարտությամբ բռնագանձման է ենթակա 221.864.000 ՀՀ դրամ:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն" 221.864.000 ՀՀ դրամի մասով, իսկ այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկելու մասով Դատարանն իրավաչափորեն մերժել է հայցը' հիմք ընդունելով այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որպիսի մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել» (հատոր 12-րդ, գ.թ. 161-180).

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով Գագիկ Բարսեղյանի կողմից նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտը նոր երնան եկած հանգամանքով վերանայելու բողոքը վարույթ ընդունելու հարցը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու ն մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ գտել է, որ

- «Վերլուծելով բողոք բերած անձի կողմից դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում նշված հիմեավորումեերը ն վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը' Վճռաբեկ դատարանը գտեում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Լին մասի Էին կետով սահմանված նոր երնան եկած հանգամանք, ն այդ

9

հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետնության հանգելու համար, քանի որ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Էին մասի Էին կետի իմաստով չի կարող որակվել որպես «նոր երնան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմեավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով»:

Արդյունքում՝ արձանագրելով, որ

- «Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի Էին մասի համաձայն՝ եոր երնան եկած հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման», ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 15.01.2025 թվականին որոշում է կայացրել դատական ակտի վերանայման բողոքը՝ Գագիկ Բարսեղյանի մասով, վարույթ ընդունելը մերժելու մասին (հատոր 13-րդ, գ.թ. 54-62).

9) Արմեն Ավագյանը դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրել 09.01.2025 թվականին: Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ (որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է 23.05.2025 թվականին) Արմեն Ավագյանի դիմումի հիման վրա, արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երնան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է դատական ակտի վերանայման բողոքին կից):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորեն ներկայացված պատճառաբանություններով:

10

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել (...) Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված

իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նե անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի 0Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով նախատեսված դեպքում Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նան Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճեի կամ դատական ակտով 6հաստատված

իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին, Հայաստանի :Հանրապետության

11

սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրութը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Միննույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նան նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված

իրավահարաբերությունը թուլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ու միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես՝ 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-Օ1, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-ՀՃ) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին՝ առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նան, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես

12

արդարադատության մատճելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈՂՕ99 ն 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ու (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (ոօտեսեօ լո |ութցոսո): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է |քտօ քԹօէօ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մե՝'"՞ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունութան ն անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (ոօտ յսժօճե) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են 6Տ յսմ Շոն սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը Ա օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ՝ անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ն վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների ն ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նան համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

13

Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նան այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նան այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռնս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանն իր 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-645 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր: Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ այն ֆիզիկական Ա իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու ու այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջն ընկած ժամանակահատվածում, ն վերջիններս Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ու 4-րդ կետերով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմքերի առկայության պայմաններում զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, պետք է ունենան վերջնական դատական ակտի վերանայման հավասար հնարավորություն:

Սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-782 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը

14

դադարեցնելու ն այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մարտի, 2026 թ.
Գործի #:
ԱՐԱԴ2/0077/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել