Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1704 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-170)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 170 | «ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 182-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Սարգսյանի դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2022 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռոբերտ Սարգսյանի (այսուհետ նաև դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նորմերը, իմ նկատմամբ կոնկրետ գործով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 06.04.2022 թվականի որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նորմի վերաբերյալ տրված մեկնաբանությունը պատճառաբանված չեն և Վճռաբեկ դատարանն այդ նորմը կիրառել է ՀՀ սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի ՍԴՈ-1628 որոշմանը տարբերվող մեկնաբանությամբ»: Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/10857/05/19 վարչական գործով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժել է: Նշվում է, որ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները դիմողը Վճռաբեկ դատարան է ներկայացրել 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին դիմում, որը Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ (այսուհետ նաև Որոշում) վարույթ ընդունելը մերժել է: Դիմողը ներկայացնում է Որոշումը նշելով, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների դրույթները թիվ ՎԴ/10857/05/19 վարչական գործով 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը կայացնելիս չեն կիրառվել և չէին կարող կիրառվել, քանի որ դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը քննվել է վարչական դատավարության կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառմամբ: Հղում կատարելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմանը դիմողը նշում է, որ նույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների նորմերի կիրառելիության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներում որևէ տարբերություն չի դրվում, թե գործը քաղաքացիական, թե վարչական դատավարության կանոններով է քննվում. ավելին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի նորմերով սահմանվել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերին ներկայացվող պահանջների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանը Որոշմամբ չի պատճառաբանել, թե ինչու բողոքը վարչական դատավարության կարգով քննելիս կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտերին ներկայացվող պահանջների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների նորմերը: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումը դիմողը գտնում է, որ Որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների նորմերի վերաբերյալ տրված մեկնաբանությունը հակասում է դատական պաշտպանության (արդարադատության մատչելիության), արդար դատաքննության սկզբունքներին և Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմամբ նույն դրույթների վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին Որոշմամբ տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշման մեջ առկա մեկնաբանությանը նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով որոշվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները վերջինիս նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նշել է, որ «(…) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն սույն հոդվածում նշված գործերով նորմատիվ իրավական ակտի դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։ Դիմողի գործով 2022 թվականի ապրիլի 6-ի դատական ակտի վերանայման բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Չնայած այն հանգամանքին, որ տվյալ դեպքում Ռոբերտ Սարգսյանը ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշման հիմքով հանդիսանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձ, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.10.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը ՀՀ սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշման հիմքով վերանայելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրավական հիմքը, քանի որ (…) տվյալ դեպքում ՀՀ սահմանադրական դատարանի 01.02.2022 թվականի թիվ ՍԴՈ-1628 որոշմամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը, որպիսի օրենքի դրույթները սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 20.10.2021 թվականին որոշում կայացնելիս չի կիրառել և չէր էլ կարող կիրառել, քանի որ Ռոբերտ Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը քննվել է վարչական դատավարության կարգով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կիրառմամբ»: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ դիմողի գործով չի կիրառել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ մասերի դրույթները, քանի որ գործը քննել է վարչական դատավարության կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի կիրառմամբ, և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակիրառ-մամբ եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշման հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին 2021 թվականի հոկտեմբերի 20-ին կայացված որոշումը նոր հանգամանքով վերանայման ենթակա չէ: Տվյալ դեպքում, դիմողը հղում կատարելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասին, նշում է, որ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու վարչական դատավարությունում կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների դրույթները: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը (ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը) մեկնաբանել է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշման մեջ հիշյալ դրույթին տրված մեկնաբանությունից տարբերվող կերպով, քանի որ Սահմանադրական դատարանը գտել է, որ տվյալ դեպքում անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները կիրառվել են այդ որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ և առկա է նոր հանգամանքով գործը վերանայելու հիմք, իսկ Վճռաբեկ դատարանը դիմողի գործով նույն եզրահանգման չի եկել։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշման հիման վրա իր գործով վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու իրավական հիմքերի առկայության հարցը։ Այսինքն դիմողն առաջ է քաշում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մեկնաբանության և կիրառման իրավաչափության հարցը, ինչը Սահմանադրական դատարանի իրավասությունից դուրս է։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռոբերտ Սարգսյանի դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-170

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-170
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել