ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 240 — Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները 1.
Ամփոփում
Հոդված 240. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները 1. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի: 2. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների
Ամբողջ Տեքստ
Հոդված 240. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները 1. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
2. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
3. Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն իր բաժնի չափով:
4. Եթե հարկման օբյեկտը լիզինգի առարկա է, ապա փոխադրամիջոցների գույքահարկ վճարող է համարվում լիզինգառուն: (240-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց.
18.06.20 ՀՕ-321-Ն ) (18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-407-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո) ( 03.07.26 ՀՕ-407-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
