Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1415 մայիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 մայիսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

15 մայիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գրիգորի Վահանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Քաղաքացի Գրիգորի Վահանյանը 26.04.2013թ. դիմել է ՀՀ

սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի 6-րդ մասի, 1203-րդ հոդվածի 1-ին մասի, 1230-րդ հոդվածի 6-րդ մասի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի և 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրականությունը:

2. Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը ներկայացնում է հետևյալ հիմնավորումները. «Դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1202-րդ հոդվածի 6-րդ կետը, 1203-րդ հոդվածի 1-ին կետը մեկնաբանել են այնպես, որ... փոփոխել են նշված նորմերում ամրագրված դրույթների իրական բովանդակությունը», ինչպես նաև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 6- րդ կետը մեկնաբանել են այնպես, որ... փոփոխել են նշված նորմում ամրագրված դրույթի իրական բովանդակությունը»։

Դիմողի պնդմամբ. «Միևնույն համասեռ հասարակական

հարաբերության նկատմամբ միաժամանակ մի քանի տարբեր իրավական ակտերում գտնվող դրույթների, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1203-րդ հոդվածի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 56 և 67-րդ հոդվածների դրույթների կիրառմամբ իրավակարգավորման մեխանիզմում առաջանում է բուրգ վերը նշված իրավանորմերի մասնակցությամբ, որոնց «վիրտուալ» բովանդակությունը թույլ է տալիս իրավակիրառողին օրինականացնել տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառման ոչ ենթակա նորմերի կիրառումը»։

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը,

ձևականորեն վիճարկելով վերոնշյալ դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Ինչպես վկայում է դիմումի ուսումնասիրությունը վերոնշյալ դրույթների հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ոչ թե խնդրո առարկա նորմերի հակասահմանադրականության պատճառով իր սահմանադրական իրավունքների խախտման փաստով, այլ դատարանների կողմից վիճարկվող իրավանորմերի սխալ մեկնաբանմամբ և կիրառմամբ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից

և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Գրիգորի Վահանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

15 մայիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/2-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 մայիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել