Մաիլյան — ՎԴ/5606/05/25
Ամփոփում
քննելով Ա.Մ.'-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի Ա.Մ.2-ի ընդդեմ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)՝ Ա.Մ.3-ի վերաբերյալ թիվ 191-03-2025 բարեվարքության եզրակացությամբ բացասական եզրակացության հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0950/11/20 որոշման փաստերը հանել բարեվարքության աստիճանը որոշելու փաստերի ցանկից ն փոխարենը հաստատած համարել հետնյալ փաստերը՝ 3) Ա.Մ.4-ն իր աշխատանքային գործ
Ամբողջ Տեքստ
1:51 ԵՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5606/05/25
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5606/05/25
Նախագահող դատավոր՝ Ռ. Խանդանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի հունիսի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ա.Մ.'-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի Ա.Մ.2-ի ընդդեմ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)՝ Ա.Մ.3-ի վերաբերյալ թիվ 191-03-2025 բարեվարքության եզրակացությամբ բացասական եզրակացության հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0950/11/20 որոշման փաստերը հանել բարեվարքության աստիճանը որոշելու փաստերի ցանկից ն փոխարենը հաստատած համարել հետնյալ փաստերը՝
3) Ա.Մ.4-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում երբնէ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, վերջինս աշխատանքային գործունեության ողջ ընթացքում երբնէ չի ենթարկվել կարգապահական կամ այլ պատասխանատվության, ավելին՝ Ա.Մ.5ը 6 (վեց) խրախուսվել է, մասնավորապես՝ պարգնատրվել է «Համագործակցության համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Համագործակցության ամրապնդման համար», «Գերազանց ծառայության համար», ' Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
3 Հանդիսանում է անձնական տվյալ
4 Հանդիսանում է անձնական տվյալ
8 Հանդիսանում է անձնական տվյալ
2
«Անբասիր ծառայության համար» մեդալներով Ա «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով,
2) Որնէ զանգվածային լրատվամիջոցներով ն/կամ սոցիալական հարթակներում Ա.Մ.5-ի անձի կամ գործողությունների /անգործության/ վերաբերյալ քննարկումներ չեն եղել, դիմումատուից որնէ մեկը, այդ թվում, որնէ լրատվամիջոցի ներկայացուցիչ երբնէ դիրքորոշում կամ պարզաբանում չի պահանջել,
3) ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ չկա որնէ նշում առ այն, որ ոչ արդյունավետ քննություն չկատարելու պատասխանատուն հանդիսանում է քննիչ Ա.Մ.՛-ը, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվա է նախաքննական մարմին, իսկ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով նախաքննական մարմին հասկացությունն ավելի ընդհանրական է ն չի սահմանափակվում բացառապես քննիչով, այլ տվյալ նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազով, բացի այդ 2021 թվականի հոկտեմբերի 22-ից Ա.Մ.8-ը չի հանդիսացել խնդրո առարկա քրեական գործով քննիչ ն որնէ առնչություն չի ունեցել ն չէր էլ կարող ունենալ նախաքննությունը,
4) Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են փաստացի այն ժամանակ, երբ քննիչ Ա.Մ.Ց-ն այլնս որնէ լիազորություն այդ գործով չի ունեցել, այդ գործով չի հանդիսացել քննիչ, հնարավորություն չի ունեցել դատական ատյաններին ներկայացնել քրեական վարութի անհրաժեշտ նյութերը ն տալ բացատրություններ,
5) Վճռաբեկ դատարանի դիքորոշումները ն եզրահանգումները վերաբերում են բացառապես Առաջին ատյանի ն Վերաքննիչ քրեական դատարանների արտահայտած դիքորոշումներին ն եզրահանգումներին,
6) Վճռաբեկ դատարանն իր 25.07.2024 թվականի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի որոշումները թողել է անփոփոխ, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը չի առաջացրել որնէ իրավական հետնանք կողմերի համար» պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ա.Մ.-ը պահանջել է իր վերաբերյալ թիվ 191-03-2025 բարեվարքության եզրակացությամբ բացասական եզրակացության հիմքում դրված ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԴ/0950/11/20 որոշման փաստերը հանել բարեվարքության աստիճանը որոշելու փաստերի ցանկի ն փոխարենը հաստատած համարել հետնյալ փաստերը՝
7 Ա.Մ.՛՛-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում երբնէ չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, վերջինս աշխատանքային գործունեության ողջ ընթացքում երբնէ չի ենթարկվել կարգապահական կամ այլ պատասխանատվության, ավելին` Ա.Մ.՛2-ը 6 (վեց - խրախուսվել է, մասնավորապես` պարգնատրվել է «Համագործակցության համար», «Իրավակարգի ամրապնդման համար», « Հանդիսանում է անձնական տվյալ
7 Հանդիսանում է անձնական տվյալ
Ճ Հանդիսանում է անձնական տվյալ
7 Հանդիսանում է անձնական տվյալ
12 Հանդիսանում է անձնական տվյալ
/' Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
3
«Համագործակցության ամրապնդման համար», «Գերազանց ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» մեդալներով Ա «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով,
2) Որնէ զանգվածային լրատվամիջոցներով ն/կամ սոցիալական հարթակներում Ա. Մ.35-ի անձի կամ գործողությունների /անգործության/ վերաբերյալ քննարկումներ չեն եղել, դիմումատուից որնէ մեկը, այդ թվում, որնէ լրատվամիջոցի ներկայացուցիչ երբնէ դիրքորոշում կամ պարզաբանում չի պահանջել,
3) ՀՀ վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման մեջ չկա որնէ նշում առ այն, որ ոչ արդյունավետ քննություն չկատարելու պատասխանատուն հանդիսանում է քննիչ Ա.Մ.՛- ը, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված է նախաքննական մարմին, իսկ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով նախաքննական մարմին հասկացությունն ավելի ընդհանրական է ն չի սահմանափակվում բացառապես քննիչով, այլ տվյալ նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազով, բացի այդ 2021 թվականի հոկտեմբերի 22-ից Ա.Մ.՛5-ը չի հանդիսացել խնդրո առարկա քրեական գործով քննիչ ն որնէ առնչություն չի ունեցել ն չէր էլ կարող ունենալ նախաքննությունը,
4) Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի որոշումները կայացվել են փաստացի այն ժամանակ, երբ քննիչ Ա.Մ.6-ն այլնս որնէ լիազորություն այդ գործով չի ունեցել, այդ գործով չի հանդիսացել քննիչ, հնարավորություն չի ունեցել դատական ատյաններին ներկայացնել քրեական վարույթի անհրաժեշտ նյութերը ն տալ բացատրություններ,
5) Վճռաբեկ դատարանի դիքորոշումները ն եզրահանգումները վերաբերում են բացառապես Առաջին ատյանի ն Վերաքննիչ քրեական դատարանների արտահայտած դիքորոշումներին ն եզրահանգումներին,
6) Վճռաբեկ դատարանն իր 25.07.2024 թվականի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի որոշումները թողել է անփոփոխ, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշումը չի առաջացրել որնէ իրավական հետնանք կողմերի համար» պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ա. Չիլինգարյան, դատավորներ՝ Ա. Դարբինյան, Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2025 թվականի որոշմամբ դիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2025 թվականի որոշմամբ Ա.Մ.՛՛-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, ե Դատարանի 25.04.2025 թվականի «Դիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա. Մ.'8-ը:
Վճռաբեկ բողոքի պատասխան՝ ՀՀ. վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
5 Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
'- Հանդիսանում է անձնական տվյալ
/7 Հանդիսանում է անձնական տվյալ
/Ճ Հանդիսանում է անձնական տվյալ
4
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքեեիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքեեի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասիե» եվրոպական կոնվեեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
222. 2-րդ, 222. 3-րդ ն 222. 10-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, սահմանափակելով Ա.Մ.՛5-ի դատական պաշտպանության իրավունքը, նշել է, որ Հանձնաժողովի կողմից կազմվող բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններն էականորեն տարբերվում են Հանձնաժողովի կողմից ընդունվող անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման առկայության կամ բացակայության, վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության, շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություններից:
Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությանը, քանի որ անձը զրկվում է իր իրավունքները խախտող բացասական եզրակացությունը վիճարկելու հնարավորությունից: Ավելին, կիրառման ենթակա օրենսդրությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2-րդ հոդվածը, չի սահմանափակվում միայն «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի շրջանակներում կայացվող եզրակացություններով, այլ սահմանում է յուրաքանչյուր եզրակացություն, որը կայացվել է պաշտոնատար անձի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից:
Դիմումը վարույթ ընդունելու հարցը պարզելու համար ՀՀ վարչական դատարանը պետք է պատասխաներ մի քանի պարզ հարցադրման՝
». արդյոք Ա. Մ.26-ը հանդիսանում է պաշտոնատար անձ,
» արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Կոռուպցիայի
կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Ա.Մ.2՛-
ի վերաբերյալ կայացրել է եզրակացություն,
» արդյոք Ա.Մ.22-ը Կոռուպցիայի հանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը վիճարկել է փաստի հիմքով:
Տվյալ դեպքում Ա.Մ.23-ը հանդիսանում է պաշտոնատար անձ՝ քննիչ, ն վերջինիս բարեվարքության վերաբերալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15.2-րդ հոդվածի 2-րդ մասով կազմել է թիվ 191-03-2025 եզրակացությունը, որն ակնհայտորեն խախտում է Ա.Մ.27-ի իրավունքները, ն վերջինս եզրակացությամբ հաստատված փաստերի վիճարկման հիմքով դիմում է ներկայացրել վարչական դատարան, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանն իր հայեցողությամբ եզրակացությունները բաժանել է երկու խմբի՝ որոշելով, թե դրանցից որը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան, որը՝ ոչ, որպիսի պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի ենթադրյալ խախտված 7 Հանդիսանում է անձնական տվյալ
շ. Հանդիսանում է անձնական տվյալ
2։ Հանդիսանում է անձնական տվյալ
25 Հանդիսանում է անձնական տվյալ
25 Հանդիսանում է անձնական տվյալ
2" Հանդիսանում է անձնական տվյալ
5
իրավունքի վերականգնման համար ներպետական համակարգում բացակայում է դատական պաշտպանության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 222.2-րդ հոդվածով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթների շրջանակում բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների բողոքարկման հնարավորությանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքնեի ն ազատությունների իրավական պաշտպանության արդյուշավետ միջոցնեհի ե դատական 0պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյոււավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է իր' ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների Ա (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու
6
հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, `վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Դատական պաշտպանութան իրավունքի իրականացումը հիմնված է
տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորություն Օ է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները ն դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների Ա օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը ն այլն:
Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) տեսանկյունից՝ դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, Աե այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, 1օ15:6)/ ԽԱԼՏԼոՏԹ/ չ. հօ Սուօժ Խոջմօտ թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռ, կեր 59: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների Ա հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե՛ս, Խհռինօս մ. քոռոօօ թիվ 34791797 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռ, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, նե դատարաննեը պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատծճելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության
7
պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տես, Զատս Շիօօրջիօ մ. Թօտօզո/. թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռ, կետ 28):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետի համաձայն՝ յուրաքանչյուծ ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները
ն. ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ՛ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190 որոշմամբ արտահատե է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված
արդարադատության, այդ թվում վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը ն լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:
Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, (...):
Օրենսգրքի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 31.2-րդ գլուխը նախատեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթներին առնչվող իրավակարգավորումները:
Նշված գլխում ամրագրված 222.2-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական դատարանին ընդդատյա են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ` Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները (բացառությամբ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների ն այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների), ինչպես նան «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերը:
Օրենսգրքի 222.3-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի 222.2-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ հանրային ծառայողը, որի վերաբերյալ
8
ընդունվել է համապատասխան եզրակացությունը, եթե վիճարկում է Հանձնաժողովի կողմից հաստատված փաստերը:
Վերոգրյալ իրավանորմերից հետնում է, որ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակում ընդգրկված են նան Հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ «օրենքով սահմանված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ ընդունված եզրակացությունները փաստի հիմքով համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից վիճարկելու վերաբերյալ գործերը: Միաժամանակ, նշված եզրակացություններից օրենսդիրը բացառել է պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների ն այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները:
Այսինքն՝ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության 60պահանջների ն այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունների առնչությամբ առաջացած վեճերը չեն կարող քննության առարկա դառնալ Օրենսգրքի 312-րդ գլխով նախատեսված հատուկ վարույթի գործերի շրջանակում:
Հանձնաժողովի կազմավորման ն գործունեության (կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նան հայտարարագրերի վերլուծության ն վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորում են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք):
Օրենքի 2-րդ հոդվածի 1ին մասի համաձայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինքնավար պետական մարմին է:
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի գործառույթներն են՝
(..)
6) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ն կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի:
7) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նան օրենքով սահմանված այ դեպքերում բարեվարքության վերաբերյալ՝։ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի:
7.1) օրենքով նախատեսված դեպքերում ն կարգով բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն Օ իրականացնելը ն բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություներ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:
(..)
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ն կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության իրականացնում է ուսումնասիրություններ Ա դրանց արդյունքներով
9
ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ:: Իսկ 21րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նան օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ Ան դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական եզրակացություններ:
Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրութան 25, իրավակարգավորումները նախատեսված են Օրենքի 26.1-ին հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ ն 21-րդ կետերով նախատեսված անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է՝
Ս բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում.
2) անձի կողմից քրեական, վարչական կամ կարգապահական
պատասխանատվության ենթարկված լինելու, նրա նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված լինելու, հայցվոր կամ պատասխանող հանդիսանալու, անձի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների ն այլ սահմանափակումների խախտում կատարված լինելու հանգամանքների ուսումնասիրություն.
3 անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նան սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն.
4) անձի Ա «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրա ընտանիքի անդամների գույքային դրության՝ փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նան նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն.
5 ` անձ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.
6) անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներառված ն ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, համադրման ն ամփոփման արդյունքով կազմում Ա իրավասու մարմին է ներկայացնում անձի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն:
Նուն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ ն չի տրամադրվում այ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում:
Օրենքի 27-րդ հոդվածը վերաբերում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների ն շահերի բախման վերաբերյալ վարույթներին:
10
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարույթ կարող է հարուցվել՝
3 յուրաքանչյուր անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա, իսկ քննչական մարմինների ղեկավարների ն նրանց տեղակալների դեպքում` նան Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա.
2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.
3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարութ իրականացնելիս առերնույթ խախտումներ կամ դեպքեր հայտնաբերելու դեպքում:
Օրենքի 33-րդ հոդածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովը վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունում է եզրակացություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների կամ այ սահմանափակումնեի խախտման առկայության կամ բացակայության մասին կամ համապատասխան պաշտոն զբաղեցնող անձի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին, իսկ իրավիճակային շահերի բախման դեպքի կապակցությամբ՝ շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության մասին:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, պաշտոն զբաղեցնող անձին ն նրա վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (առկայության դեպքում), իսկ քննչական մարմինների ղեկավարների ն նրանց տեղակալների դեպքում՝ համապատասխանաբար Կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիությաան պահանջների խախտման մասին եզրակացություն ն այդ առնչությամբ վարույթի բոլոր փաստաթղթերը, նյութերը եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են պաշտոն զբաղեցնող անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ:
Այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում Հանձնաժողովն իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել պաշտոն զբաղեցնող անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում` առերնույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նան ձեռնարկել խախտման հետնանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը ն արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների ն այլ սահմանափակումների խախտումների մասին
11
Հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն բողոքարկման նույն հոդվածի 1-ին ն 4-րդ մասերով սահմանված կարգով:
Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն Հանձնաժողովի եզրակացությունները շահագրգիռ անձը (անձինք) կարող է (են) բողոքարկել նան ընթացակարգային կանոնների խախտման հիմքով՝ դատական կարգով, եթե դրանք էապես սահմանափակել են նրա (նրանց) իրավունքներն ու իրավաչափ շահերը:
Վկայակոչված նորմերից հետնում է, որ Հանձնաժողովն ինքնավար պետական մարմին է, որի գործառույթներից է նան պաշտոնատար անձանց կամ այլ հանրային ծառայողների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելը (Օրենքի 2611-ին հոդված): Մասնավորապես՝ նշված ուսումնասիրությունը ներառում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներառված ն Հանձնաժողովի կողմից ձեռք բերված տվյալների ուսումնասիրություն, դրանց համադրում ն ամփոփում, որպիսի գործընթացին հաջորդում է իրավասու մարմնին վերոգրյալ տվյալներն ամփոփող, խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելը:
Օրենքը, միաժամանակ, նախատեսում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների ն շահերի բախման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթների արդյունքում խախտման կամ դեպքի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն ընդունելու իրավասությունը, որպիսի եզրակացությունն ուղարկվում է համապատասխան իրավասու մարմնին, ն խախտում արձանագրելու դեպքում առաջացնում որոշակի բացասական հետնանքներ՝ ենթադրյալ խախտումը թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ:
Անդրադառնալով Հանձնաժողովի եզրակացությունների դատական կարգով բողոքարկման հնարավորությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել Օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում, այսինքն՝ Օրենսգրքի 312-րդ գլխով նախատեսված հատուկ վարույթի շրջանակներում: Իսկ Հանձնաժողովի եզրակացությունները, ընթացակարգային խախտման հիմքով, կարող են վիճարկվել դատական կարգով՝ եթե դրանք էապես սահմանափակել են շահագրգիռ անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը: Այսինքն՝ Հանձնաժողովի եզրակացությունները ն' փաստի հիմքով, ն ընթացակարգային խախտման հիմքով ենթակա են բողոքարկման դատական կարգով: Միակ բացառությունն օրենսդիրը նախատեսել է պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների ն այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելու դեպքերում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի եզրակացությունների բողոքարկման հնարավորությունը որնէ կերպ պայմանավորված չէ այդ եզրակացությունների տեսակներով, քանի որ թեն Հանձնաժողովի եզրակացությունները մեծամասամբ կրում են խորհրդատվական բնույթ, սակայն դրանք կարող են հաշվի առնվել իրավասու մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելիս ն դրվել այդ որոշման հիմքում: Ուստի, Հանձնաժողովի եզրակացությունները հավասարապես կարող են բացասական իրավական ն փաստական հետնանքներ առաջացնել պաշտոնատար անձի կամ հանրային ծառայողի համար:
Մասնավորապես՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ այն դեպքում, երբ մրցութային հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքներով ընդունում է զբաղեցրած պաշտոնին վերջինիս համապատասխանելու վերաբերյալ որոշում՝ նախաձեռնելով հակակոռուպցիոն կոմիտեում
12
ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց, ապա այդպիսի որոշումն ընդունվելուց հետո Հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծանուցում է տասնօրա ժամկետում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ («Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 15.1-ին մաս):
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 15.2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:
Նույն հոդվածի 15.3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 15.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այն տրամադրվում է Հանձնաժողովին, որը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:
Վերոգրյալ նորմերից հետնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին վերջինիս
համապատասխանելու վերաբերյալ որոշում ընդունելուն հաջորդում է նրա բարեվարքության վերաբերյալ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրություն անցկացնելը ն դրա արդյունքերով խորհրդատվական եզրակացություն կազմելը: Նշված եզրակացությունը ստանալուց հետո մրցութային հանձնաժողովը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, ըստ այդմ՝ այն չի կաշկանդում հանձնաժողովին համապատասխան որոշում կայացնելիս, սակայն այդ եզրակացությունը կարող է հաշվի առնվել անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ որոշում կայացնելիս: Այսինքն՝ Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը կարող է կանխորոշել անձի՝ առաջխաղացման ցուցակում ներառվելու հարցը՝ ծանրակշիռ ազդեցություն ունենալով իրավասու մարմնի կողմից որոշում կայացնելու հարցում:
Հետնաբար, հաշվի առնելով Հանձնաժողովի եզրակացության անձի համար առաջացրած հնարավոր հետնանքների ազդեցությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձը, ում վերաբերյալ կայացվել է Հանձնաժողովի եզրակացությունը, պետք է հնարավորություն ունենա Օրենսգրքով տրամադրված իրավական կառուցակարգերի գործադրմամբ վիճարկելու իր վերաբերյալ որոշակի բացասական հետնանքներ առաջացնող եզրակացությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պայմանները, որոնց առկայությունն օրենքի ուժով անհնարին է դարձնում տվյալ հայցադիմումի հիման վրա արդարադատության իրականացումը: Մասնավորապես` նշված հոդվածի 1ին մասի 1ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով հայցադիմումը մերժելու նշված հիմքի բովանդակությունը, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ
13
հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը ն նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որնէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միննույն նշանակությունը, որը հանգում է հետնյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջն բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որնէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետնաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական ն փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության Ա մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու ն լուծելու տվյալ վեճը (տե'ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.112018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի տեսակները ն դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել «անձանց արդյունավետ դատական սպաշտպանության իրավունքի կենսագործումը: Հայցի տեսակների գոյութան նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: (.7) «Հայցի տեսակների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն ։:փաստացի չտրամադրելու Ա վարչական արդարադատությունից հրաժարվելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ (.) հանրային
իրավահարաբերությու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/5606/05/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
