ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀO-175 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «ծավալից.» բառը փոխարինել «ծավալից, կամ տնտեսավարման նմանատիպ պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` օրենքով սահմանվող ապրանքների քանակ (ծավալ), որի շրջանակներում ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել, եթե ներմուծողը վճարել է այդ քանակով ապրանքների ներմուծման թույլտվության վճարը.» բառերով: Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն օրենքով նախատեսված դեպքում քվոտայի սահմաններում ներմուծման թույլտվություն է համարվում սակագնային քվոտայի դիմաց սույն օրենքով նախատեսված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:»: Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով` « Հոդված 17.1. Սակագնային քվոտայի համար վճարը և քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը 1. Սակագնային քվոտան պետական բյուջե միանվագ վճարվող գումար է:
2. Սակագնային քվոտայավորման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղին:
3. Նախքան ապրանքների ներմուծումը` ներմուծման թույլտվության համար վճարվում է 30 միլիոն դրամ` մինչև երկու հարյուր հիսուն հազար լիտր (ներառյալ) ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղի ներմուծելու համար:
4. Սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքների ներմուծման ծավալի հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը:
5. Ապրանքների ներմուծմամբ սակագնային քվոտան գերազանցելու դեպքում գերազանցող քանակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է ներմուծման նոր քվոտայի դիմաց վճարում կատարելու դեպքում:
6. Քվոտայավորման ենթակա ապրանքների ներմուծումը դադարեցնելու կամ ներմուծում չիրականացնելու հետևանքով քվոտայից պակաս քանակությամբ ապրանքներ ներմուծելու կամ չներմուծելու դեպքերում թույլտվության վճարը կամ դրա մասը վերադարձման ենթակա չէ:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. հոկտեմբերի 20 Երևան ՀՕ-131-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-131-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.10.22/53(787) Հոդ.1214 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.10.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.10.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2011 Հիմնական ակտ 07.10.2010, ՀՕ-131-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2001, ՀՕ-175 18.04.2001, ՀՕ-175 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՀՕ-131-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
